Ծրագրի մասին

Կայքի մասին. ParliamentMonitoring.am կայքը ՀՀ ԱԺ գործունեության մասին տեղեկատվության այլընտրանքային աղբյուր է: Մենք հետևում ենք խորհրդարանի աշխատանքին և ներկայացնում ամփոփումներ լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և վիճակագրական տվյալների համադրմամբ:

Կազմակերպության մասին. Parliamentmonitoring.am կայքը «Մանդատ» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագիծն է` գործարկված «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի շրջանակում:

«Մանդատը» լրագրողական-փորձագիտական թիմ է, որը տարբեր նախաձեռնություններով փորձում է նպաստել խոսքի ազատության, բազմակարծության ամրապնդմանը Հայաստանում:

Ծրագրի մասին. «ԱԺ մոնիթորինգ» ծրագիրը սկսվել է 5-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության մեկնարկի հետ գրեթե միաժամանակ: Մենք հետևում ենք  Ազգային ժողովի՝ արդեն 4-րդ գումարման կազմի աշխատանքին` դիտարկելով խորհրդարանը ձևավորած քաղաքական ուժերի գործունեությունը: Մեր նպատակն է պարզել, թե ինչպես են ԱԺ խմբակցություններն ու պատգամավորներն օգտագործում օրենսդրի իրենց մանդատը, որքանով են արդյունավետ և հետևողական իրենց գործունեության մեջ:

Յուրաքանչյուր նստաշրջանից հետո «ԱԺ մոնիթորինգ»-ը մշտադիտարկման արդյունքներն ամփոփում է  զեկույցներով։ 

Կայքի քարտեզ


Կայքն ունի «Մոնիտորինգ», «Հարցազրույց», «Տեսակետ», «Մուլտիմեդիա», «Պատգամավորներ», «Խմբակցություններ», «Օրենսդրություն» բաժինները: Վերջին երեքը ներկայացնում են վիճակագրական տվյալներ և ունեն առանձին կառուցվածք կայքի համակարգում:

Parliamentmonitoring.am –ի վիճակագրական տվյալների օգնությամբ կարող եք տեղեկանալ, թե ինչպես են քվեարկել, քանի անգամ են բացակայել, ելույթ ունեցել կամ հարց տվել պատգամավորները, ինչպիսի օրենսդրական նախաձեռնություններով են հանդես եկել: Վիճակագրությունը մշակվում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջում զետեղված հրապարակային տվյալների հիման վրա: Բոլոր տվյալները պաշտոնական աղբյուրից վերցվում և մշակվում են հատուկ այս նպատակով ստեղծված համակարգչային ծրագրի միջոցով։

Վիճակագրության բաժիննների ուղեցույց

«Պատգամավորներ» էջում Ազգային ժողովի պատգամավորների քվեարկություններին, բացակայություններին, հարցերին ու ելույթներին վերաբերող տվյալներ են: 

Վիճակագրությունը կազմվում է ԱԺ պաշտոնական կայքէջում ներկայացվող տվյալների մշակմամբ: Պատգամավորների բացակայությունների ցուցանիշն ընդհանուր է՝ առանց հարգելի և անհարգելի բացակայությունների տարբերակման:  

Հարցերի և ելույթների վիճակագրությունը կազմվում է միայն օրինագծերի քննարկումների հիման վրա։ Հայտարարությունների ժամին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին հնչած ելույթներն ու հարցերը վիճակագրության մեջ չեն ներառվում։ 

«Խմբակցություններ» էջում տվյալներ են ԱԺ խմբակցությունների մասին ՝ համառոտ տեղեկանքներ, տեղեկություններ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների, քվեարկությունների, հարցերի ու ելույթների մասին։

«Օրենսդրություն» բաժնում տվյալներ են ԱԺ-ում քվեարկված օրինագծերի մասին` ըստ ոլորտների, հեղինակների և քվեարկության արդյունքների: 

Օրինագծերը parliamentmonitoring.am-ի բազայում հավաքվում են կարճ-պայմանական և ամբողջական անվանումներով:

«Թեժ օրինագծեր» բաժնում առանձնացված են համեմատաբար մեծ ռեզոնանս առաջացրած օրինագծերը:

«ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագիրը իրականացնում է «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ն «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի աջակցությամբ:

Հասցե` Կորյունի 19 ա, 7-րդ հարկ

Հեռ.` +374 99 38 18 33

Էլ. փոստ՝ info@parliamentmonitoring.am