«Հայաստան» խմբակցություն
8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը կազմված է 29 պատգամավորից։ 10-ը ՀՅԴ-ից են, 6-ը՝ «Վերածնվող Հայաստան», 1-ը՝ «Մեկ Հայաստան» կուսակցություններից, 12-ը՝ անկուսակցական։ Խմբակցության կազմում է ազգային փոքրամասնություններից ասորական համայնքի ներկայացուցիչը։ Կանայք խմբակցությունում 10-ն են։
«Հայաստան» խմբակցության ղեկավարը Սեյրան Օհանյանն է, քարտուղարը՝ Արծվիկ Մինասյանը։
ԱԺ նախագահության` օրենքով ընդդիմությանը վերապահված փոխխոսնակի աթոռը (Իշխան Սաղաթելյան), ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 2-ի՝ տնտեսական հարցերի (Վահե Հակոբյան) և տարածաշրջանային և եվրասիական ինտեգրաման հարցերի (Արմեն Գևորգյան) մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները զբաղեցնում են «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
«Հայաստան» խմբակցությունը նոր քաղաքական ուժ է խորհրդարանում։ Այն ձևավորվել է 2021թ․ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքից, որը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կազմվել էր «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից։
29 պատգամավորից 7-ը պատգամավոր են եղել նաև նախորդ գումարումներում։ Նրանցից 6-ը ՀՅԴ-ից են, մեկը եղել է ԲՀԿ-ական։ Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը, Աղվան Վարդանյանը պետական բարձր պաշտոններ են զբաղեցրել Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։
Խմբակցության երկու պատգամավոր՝ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը, գումարման սկզբից եղել են կալանավորված, ավելի ուշ կալանավորվել է նաև Արմեն Չարչյանը։
Նստաշրջաններ
Անուն | Կողմ | Դեմ | Ձեռնապահ | Չի քվեարկել | Բացակա | Հարցեր | Ելույթներ | |
---|---|---|---|---|---|---|---|---|
Ավետիսյան Թադեւոս Էդիկի | 48 | 44 | 69 | 52 | 72 | 20 | 23 | |
Գալստյան Լիլիթ Սերյոժայի | 39 | 49 | 51 | 45 | 101 | 7 | 9 | |
Գեւորգյան Արմեն Անդրանիկի | 43 | 48 | 70 | 61 | 63 | 4 | 3 | |
Գրիգորյան Աննա Արամի | 47 | 43 | 59 | 51 | 85 | 3 | 4 | |
Խամոյան Ագնեսա Պողոսի | 42 | 50 | 60 | 33 | 100 | 2 | 4 | |
Խաչատրյան Արթուր Լեւոնի | 43 | 54 | 53 | 45 | 90 | 10 | 17 | |
Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի | 44 | 60 | 68 | 40 | 73 | 5 | 3 | |
Կրպեյան Ասպրամ Թաթուլի | 22 | 40 | 31 | 57 | 94 | 0 | 0 | |
Մանուկյան Արեգնազ Գուրգենի | 36 | 54 | 63 | 44 | 88 | 4 | 6 | |
Մանուկյան Գեղամ Ազատի | 22 | 26 | 18 | 82 | 137 | 7 | 13 | |
Մինասյան Արծվիկ Գարեգինի | 57 | 52 | 74 | 33 | 69 | 22 | 26 | |
Միրզոեւա Զեմֆիրա Կիրովի | 49 | 60 | 65 | 42 | 69 | 1 | 0 | |
Նազարյան Գեղամ Արմենակի | 41 | 68 | 51 | 48 | 77 | 11 | 9 | |
Ռուստամյան Արմեն Եզնակի | 50 | 53 | 65 | 34 | 83 | 0 | 1 | |
Սաղաթելյան Իշխան Վաչիկի | 23 | 23 | 30 | 52 | 157 | 0 | 2 | |
Սարգսյան Արթուր Լավրենտի | 33 | 30 | 46 | 47 | 129 | 0 | 1 | |
Սիմոնյան Աշոտ Ժորայի | 32 | 41 | 55 | 46 | 111 | 2 | 3 | |
Վարդանյան Աղվան Արշավիրի | 39 | 54 | 69 | 44 | 79 | 0 | 2 | |
Վարդանյան Էլինար Սուրիկի | 43 | 50 | 74 | 50 | 68 | 3 | 2 | |
Վարդանյան Քրիստինե Մարտինի | 48 | 40 | 65 | 58 | 74 | 0 | 1 | |
Օհանյան Սեյրան Մուշեղի | 53 | 45 | 61 | 57 | 69 | 2 | 3 |