Մեր նպատակը «Ծառուկյան» դաշինքի ծրագրի շուրջ մեծամասնություն ձևավորելն է. Սերգեյ Բագրատյան

սեպտեմբերի 25, 2017

-Աժ նոր կանոնակարգով պատգամավորների ելույթների, հարցապնդումների ու հայտարարությունների համար սահմանված ժամանակը կրճատվել է, ինչից պատգամավորներից ոմանք դժգոհ են: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը: 

-Իհարկե, պետք է ավելի երկար ժամանակտրամադրել, որ կարողանանք խնդիրն ամբողջությամբ ներկայացնել: Հնարավոր է՝ առաջիկայում մենք բարձրացնենք ավելիերկար ժամանակ տրամադրելու հարցը: Խմբակցությունում սա դեռ կքննարկենք:
 
-Իշխող մեծամասնությունն ասում է, որ պետք չէ քաղաքական հայտարարություններ անել, այլ ձևակերպել խնդիրը, հարցը՝ կարճ, կոնկրետ:

-Խորհրդարանը այն հարթակն է, որտեղ պետք է բոլոր քաղաքական ուժերը ներկայացնեն իրենց ծրագրերը, ժողովրդին հուզող բոլոր խնդիրներըպետք է բարձրաձայնվեն: Դուր կգա ոմանց թե ոչ, միևնույն է, խորհրդարանը պետք է լինի ժողովրդին հուզող կարևորագույն հարցերի քննարկման հարթակ:

-Կարծիքներ են հնչում, թե այս խորհրդարանը պրոֆեսիոնալ առումով կաղում է:

-Այս խորհրդարանի պատգամավորների առնվազն կեսը նախկին պատգամավորներ են, ուրեմն պետք է քննարկենք նոր պատգամավորների որակները: Բայցդրահամարնախ համեմատել է պետք, որվստահ ասենք՝ ով է թույլ, ով՝ ուժեղ: Ես նման համեմատություն չեմ տեսել: Ինքս չեմ նկատել թույլ պատգամավորներ: Օրինակ՝ «Ծառուկյան» դաշինքը չէի ասի, որ ակտիվ չէ:

-Ձեր խմբակցությունում կան երիտասարդ պատգամավորուհիներ, որոնք խորհրդարանում հայտնվել են ընդամենը «ընկերոջ աղջիկ» լինելու համար:

-Մենք փոքր երկիր ենք, և ոչ մեկը հասարակությունից մեկուսացված չէ: Բնականաբար, ամենքս էլ ինչ-որ մեկի հարազատը, ընկերն ենք: Եթե երիտասարդ պատգամավորը ցանկություն ունի աշխատելու, պետք է օգնել նրան: Մեր խմբակցությունում կան մարդիկ, որոնք ուղղակի ավելի պակաս համարձակ են, քան մյուսները: Եթե ստեղծենք պայմաններ, երիտասարդներին օգնենք մեր խորհուրդներով, մեր փորձը փոխանցենք, ասելիքը տեղ կհասնի: Ես լավ եմ զգում մեր խմբակցության համար: Կարծում եմ՝ առաջիկայում բոլոր թերությունները հաղթահարելով, կհաջողենք:

-«Ծառուկյան» խմբակցությունը ի՞նչ անելիքներ ունի այս Ազգային ժողովում:

-Ժողովուրդը 31 մանդատով լիազորել է մեզ ներկայանալ Ազգային ժողովում: Մենք հիմա մեր 15 կետերը պետք է բարձրաձայնենք, հիմնավորենք դրանց կենսունակությունը, յուրաքանչյուր հարցի շուրջ քննարկումներ ծավալենք, փորձենք դրանք օրենսդրական նախաձեռնության վերածել: Պետք է ի վերջո խորհրդարանում ստեղծել այնպիսի միջավայր, որ «Ծառուկյան» դաշինքի ծրագրի շուրջ մեծամասնություն ձևավորվի: Սա է մեր նպատակը:

-Հույս ունե՞ք, որ «Ելքը» կամ մյուսները կմիանան ձեզ, կհամագործակցե՞ն «Ծառուկյան» խմբակցության հետ:

-Մենք հույս ունենք, որ խորհրդարանի առողջ ուժերը, անկախ կուսակցական պատկանելությունից, մեր ծրագիրը կընդունեն, և դրա շուրջ կձևավորվի մեծամասնություն:

-Ո՞ւմ նկատի ունեք «առողջ ուժ» ասելով:

-Ցանկացած պատգամավորի, որըմտահոգ է երկրի տնտեսական, քաղաքական զարգացմամբ, կայուն միջավայրի ստեղծմամբ: Որպեսզի ժողովրդի համար նոր հնարավորությունների հարթակ ստեղծենք, պետք է, որ մեր ծրագիրը իրենց համար ընդունելի լինի:

-Այս համատեքստում հնարավոր համարո՞ւմ եք, որ եռակողմ կոալիցիա ձևավորվի:

-Մենք որևէ ինքնանպատակգործընթաց չենք ձեռնարկում: Միշտ էլ կոալիցիային վերաբերող բազմատեսակ քննարկումներ լինում են, բայց մենք այս պահին մեր ծրագրերն ենք իրականացնում, ի՞նչ է նշանակում կոալիցիա կազմել:

-Կոալիցիայում կարող եք ստանալ պորտֆելներ ու իրագործել ձեր ծրագրերը:

-Պորտֆելներ ստանալը ոչինչ չի տա, եթե մեր ծրագրերով չենք աշխատելու: Եթե մեզ պորտֆել են տրամադրում, և դա հիմնավորված չէ մեր ծրագրերով, ուրեմն, իրականացնում ենք այլ ծրագրեր՝ չունենալով համոզվածություն, որ դրանք արդյունավետ կլինեն: Դա աշխատանքի ձախողման առաջին պայմանն է: Կյանքը ցույց է տալիս, որ իսկապես ոչինչ չի բացառվում, բայց դա չի նշանակում, որ մենք այսօր այլ քաղաքական կուրսով ենք ընթանալու:

-«Ելք»-ը խորհրդարանին է ներկայացրել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասինորոշման նախագիծ, նաևառաջարկում է ստեղծելկառույցի գործունեություննուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Ի՞նչ դիրքորոշում ունիխմբակցությունը այս հարցերի վերաբերյալ:

-«Ելք»-ը քաղաքական միավոր է, որը իրավունք ունի բարձրաձայնել ու կյանքի կոչել իր ծրագրերը՝ փորձելով համոզել պատգամավորներին: Մենք էլ պետք է լսենքուհասկանանք՝ համոզի՞չ են նրանց փաստարկները, թե՞ ոչ: Այդ հարցի շուրջպետք են հանրային քննարկումներ, որովհետև դա մեր պետականությանը վերաբերող լուրջ հարց է, ոտքիվրա ոչինչ անել չի կարելի: ԲՀԿ-ն ժամանակին քվեարկել է ԵԱՏՄ մտնելու օգտին: Այդքան հե՞շտ էրկողմքվեարկելը, որ այդպես հեշտությամբկարողանանք դուրս գալ: ԵԱՏՄ-ն մեզ լրացուցիչ զարգացման հնարավորություն է տալիս: Մենք հիմնավորչենք համարում դուրս գալու օգտին ներկայացվող փաստերը: «Ծառուկյան» խմբակցությունը դիրքորոշումը կներկայացնի կողմերին լսելուց հետո: Իսկժամանակավոր հանձնաժողովի մասովկարծումեմ, որև «Ելք» խմբակցության փորձագետը իրուսումնասիրության արդյունքները կարող է ներկայացնել Ազգային ժողովի պատգամավորներին լիագումար նիստում: Իմ կարծիքով, կարևորը օբյեկտիվ ներկայացնելն է: