Հեղափոխությունը շարունակվում է. պատգամավորները մեկնաբանում են վարչապետին

սեպտեմբերի 12, 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ նաև «Քաղաքացիական պայմանագիր», կուսակցոթւյան հիմնադիրն է, սեպտեմբերի 10-ից, աշխատանքային օրվա ավարտից հետո, մասնակցում է Երևանի ավագանու ՔՊ թիմի քարոզարշավին: Հանդիպումների ավարտին նա հանդես գալիս քաղաքական ելույթներով, որոնք դառնում են քննարկման առարկա խորհրդարանի միջացքներում:

Մինչ պատգամավոորները փորձում էին ենթադրություններ անել, թե ովքեր են «զորացրված ՀՀԿ_ականների հետ քուչեքում ու ռեստորաններում» առաջիկա ընտրությունների շուրջ բանակցող ուժերը, ինչի մասին Փաշինյանը խոսել էր սեպտեմբերի 10-ին Էրեբունիում, սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց աղմկահարույց գաղտնալսման ձայնագրությունը՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի մասնակցությամբ: Փաշինյանը դրան անդրադարձավ արդեն Դավիթաշենի հանրահավաքում՝ հնչեցնեելով որոշ կոշտ արտահայտություններ:

Օլիգարխները՝ ուշադրության առանցքում

Փաշինյանի հայտարարությունների մի մասը վերաբերում էր այն օլիգարխներին, որոնք, նրա տեղեկացմամբ, պետության հատուկ ծառայություններին զուգահեռ ստեղծել են իրենց հատուկ ծառայությունները: «Ես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ էդ բոլոր հատուկ ծառայությունները, ապօրինի զինված խմբավորումները՝ սափրագլուխների ու ախրանաների տեսքով, հայտնաբերվելու ու ոչնչացվելու են: Ապօրինի զինված բոլոր խմբավորումները զինաթափվելու են, և ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահին իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտին և զինաթափել բոլորին»,-ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Փաշինյանը՝ այդ գործը կատարելու համար ուժայիններին տալով 2 ժամ:

Նույն ելույթում վարչապետը դիմել էր երկրորդ և երրորդ նախագահներին. «Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դուք ուզում եք Հայաստանի ժողովրդին մարտահրավեր նետել, դե, մարտահրավերը տեսեք, դե՛, սպասեք»: Իսկ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանին վարչապետը 1 շաբաթ ժամանակ է տվել՝ բանկերին պահ տված փողերը հավաքելու և պետբյուջե վերադարձնելու համար: Այդ դեպքում, հնարավոր է, որ «կհավաքվենք հրապարակում ու կորոշենք՝ ներե՞լ Ձեզ, թե ոչ», -հայտարարել էր Փաշինյանը:

Փաշինյանը չէր բացառել, որ եթե ուժային կառույցները չկարողանան կարգ ու կանոն հաստատել, ինքը «կհագնի կամուֆլյաժը և հատ-հատ, փողոց առ փողոց, տուն առ տուն կարգուկանոն կհաստատի»: Նա նաև հաստատել էր ՔՊ թեկնածու Հայկ Մարությանի միտքը, թե կան սև, հակահեղափոխական գործունեություն իրականացնող ուժեր՝ ասելով, որ «սևերը ջախջախված են, և այլևս ոտքի չեն կանգնելու»:

«Բացահայտեք սևերին, անուններ տվեք»

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ քարոզարշավն ընթանում է անհավասար պայմաններում. ինքը երևանցուն ներկայացնում է խնդիրների լուծման ծրագրեր, բայց զուգահեռ հարթակում հեղափոխական կոչեր են հնչում։

«Մենք պետք է հասկանանք՝ հեղափոխության երկրորդ մոբիլիզացիա՞ն ենք հայտարարում։ Եթե մենք Երևանի ավագանու ընտրությունները պետք է վերածենք հեղափոխական երկրորդ գործընթացի, ապա ես ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ՝ ինձանից ավելի մեծ հեղափոխական՝ թե՛ դուխով, թե՛խելքով, շատ քիչ կարելի է գտնել։ Բայց ես հարգում եմ երևանցուն, որովհետև նա ուզում է տեսնել իր խնդիրները լուծված։ Եթե երևանցին կասի, որ իրեն պետք են հեղափոխական կոչեր, մենք բոլորս հագնենք կամուֆլյաժները և այնպիսի հեղափոխական կոչեր անենք, որ բոլոր հեղափոխականները զարմանան», - ասել էր Նաիրա Զոհրաբյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ վարչապետը հայտարարություններ է արել էմոցիաների ազդեցությամբ. «Նման տհաճ ելույթներով հանրության մեջ սեպ է խրում, և այդպես դիկտատուրայի գնալով, մենք կփչացնենք այս տարիներին ձեռք բերվածը»: Բաղդասարյանն ասաց, թե քաղաքական լարված իրավիճակը մեղմելու համար իրենք պատրաստ են օգնել վարչապետին, իսկ օգնությունը կլինի Ազգային ժողովի «բնականոնաշխատանքը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ մրցակիցներին սև ու սպիտակի բաժանելը «Իմ քայլը» դաշինքի կողմից «ֆալշ-ստարտ» էր: Նրա տպավորությամբ՝ սեպտեմբերի 23-ին նշանակված են ոչ թե քաղաքային, այլ խորհրդարանի լուծարման ընտրություններ: «Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք գնալ արտահերթ ընտրությունների՝ շատ հստակ ճանապարհային քարտեզով: Սերը և համերաշխությունը չի կարող պառակտումներով կամ մեկը մյուսի դեմ լարվելով տեղի ունենալ: Դա ենթադրում է համախոհություն», -ասել էր Ռուստամյանը:

«Ելք»-ից Արամ Սարգսյանն էլ, անդրադառնալով ՀՀԿ-ականների հետ քննարկումների մասին Փաշինյանի հայտարարությանը, չէր բացառել դրանց հնարավորությունը՝ ասելով. «Ես ունեմ բազմաթիվ ընկերներ ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից, ինչքան էլ զարմանալի է, իրենց հետ հարսանիքների եմ լինում, ծնունդների: ՀՀԿ-ի իմ գործընկերների հետ էլ եմ քննարկում, ԲՀԿ-ի հետ էլ եմ քննարկում, մեր կյանքը քաղաքականություն է, քաղաքական այս բուռն շրջանում անհնար է հանդիպել մարդու ու խոսել միայն ընտանիքից»: Նա ասել էր, թե որեւէ մեկի հետ որեւէ հարց քննարկելը դժոխքի մեղք չի համարում: 