Մենք հասկանում ենք մեր առաքելությունը. Ա. Բոշյան

փետրվարի 11, 2019

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հետ

-Կառավարության գործունեության ծրագիրը առաջիկա 5 տարիների համար արդեն հրապարակվել է, ու հնչում են գնահատականներ, թե այն «Երազանքի Հայաստան» թեմայով շարադրություն է հիշեցնում:

-Այո, «Իմ քայլը» երազանք ունեցող խմբակցություն էև ցանկացած քաղաքական ուժծրագրերից բացիպետք է նաև իր տեսլականը ներկայացնի հանրությանըԾրագրին վերաբերող քննադատությունները ես բնական եմ համարումԴրանց պետք է ականջալուր լինենքորպեսզի հասկանանքթե ինչ բացթողումներ ունենք:

-Ծրագրում գրված է, որ կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը էապես նվազեցնել աղքատությունը, նաև՝ վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Դուք, սոցիալական ոլորտում մի քանի ամիս պաշտոնավարելու Ձեր փորձառությամբ, ի՞նչ եք կարծում. դա հնարավո՞ր է:

-Հնարավորության մասին իր պատկերացումները կառավարությունը մեզ կներկայացնի խորհրդարանում: Ես, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ և Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, համարում եմ, որ կա հնարավորություն նվազեցնելու ծայրահեղ աղքատությունը, ինչը, մեղմ ասած, անպատվաբեր է մեր ժողովրդի ու պետության համար: Հայաստանում պետք է ծայրահեղ աղքատություն չլինի: Կառավարությունը արդեն այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարել է, օրինակ՝ նվազագույն կենսաթոշակի շեմի սահմանումը, ինչը նշանակում է, որ Հայաստանում 25.500 դրամից պակաս կենսաթոշակ և նպաստ չի լինելու: Դա հենց ծայրահեղ աղքատության շեմն է: Ծայրահեղ աղքատ նպաստառուներ, կենսաթոշակառուներ առնվազն պետք է չունենանք և արդեն չունենք: Դա քայլերից մեկն է, և համոզված եմ, որ ապագայում այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ կտարվեն:

՞լ ինչպես է հնարավոր նվազեցնել ծայրահեղ աղքատությունը, արտադրություն զարգացնելո՞վ:

-Միանշանակ: Առանց տնտեսական զարգացման՝ սոցիալական խնդիր լուծել հնարավոր չէ: Այս ոլորտը պահանջում է ներարկում, եթե չկա բիզնես պրոցես, եթե չկան տնտեսական գործընթացներ, սոցիալական ոլորտում ընդամենը ռեսուրսների օպտիմալ կառավարման խնդիր է դրվելու: Եթե ուզում ենք դաշտն ընդլայնել, շերտերը ընդգրկուն լինեն, այդ միջոցները պետք է ներգրավենք սոցիալակ անոլորտ: Իմիջիայլոց, Հայաստանում սոցիալական խնդիրների լուծմանն ուղղվող միջոցները ամենաշատն են:

-Նկատի ունեք՝ ուղղվում են նպաստ և թոշակ բաժանելո՞ւն:

-Այո, նպաստներ, կենսաթոշակներ, երեխաների նպաստներ, մայրերի նպաստներ և այլն: Առանց աշխատանքի հնարավոր չէ լուծել սոցիալական խնդիրները: Եթե գումար ծախսենք        ուղղակի մարդկանց սոցիալական վիճակը ինչ-որ մակարդակում պահելու, դա երկար չի տևի, կլինի կարճաժամկետ լուծում: Ծայրահեղ աղքատության խնդրի երկարաժամկետ լուծումը միայն աշխատանքն է: Մենք պետք է մարդկանց մոտիվացնենք զբաղվել ձեռներեցությամբ՝ թեկուզ փոքր քայլեր անելով:

-Կառավարության ծրագրի մի մեծ հատված էլ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին։ Նշվում է, որ կառավարությունն անզիջում պայքար կմղի այդ երևույթի դեմ և որ այդ երևույթը պետք է արժանանա «լայն հանրային արգահատանքի»։ Գործնականում ինչպե՞ս կարող է արտահայտվել լայն հանրային արգահատանքը:

-Պետք է ունենալ հակակոռուպցիոն պայքարի հանրային կոնսենսուս: Հասարակությունը պետք է իր առջև խնդիր դնի՝ Հայաստանում չպետք է լինի քաղաքական կոռուպցիա: Մանր ժուլիկներ միշտ լինելու են, ուղղակի պետք է լինել համերաշխ և վճռական, որ Հայաստանում չպետք է լինի կոռուպցիա՝ բառի քաղաքական ու համակարգային իմաստով: Երբ գանք այդպիսի համաձայնության, կարճ ժամանակում կոռուպցիան արմատախիլ կլինի:

-Տարիներ շարունակ սոցիալական ոլորտը կոռուպցիայի տեսանկյունից համարվել է ռիսկային: ՍԱՊԾ-ում Ձեր աշխատանքի ընթացքում պարզեցի՞ք, թե ինչպիսի կոռուպցիոն սխեմաներ են գործել այդ համակարգում, և հնարավո՞ր է դրանք վերացնել։ 

-Համակարգային կոռուպցիա մեր Ծառայությունում չկար: Կենտրոնական ապարատը, գոնե այն, ինչ ես տեսել եմ, զերծ է եղել դրանից: Սոցիալական ապահովության ծառայությունը բավականին կայացած է, ունենք պրոֆեսիոնալ կադրեր, որոնք տարիներ շարունակ պատվով աշխատել են: Այսօր համակարգում կա օպտիմալացման կարիք, հաստիքացուցակը ուռճացված է: Այս պահին Ծառայության մասով կաշառքի հետ կապված մեկ քրեական գործ է հարուցված, որով ընթանում է նախաքննություն:  Ծառայության ղեկավար նշանակվելուց հետո ինքս հանդիպել եմ գրեթե բոլոր տարածքային բաժինների ղեկավարների հետ, և հստակ ուղերձ է եղել, որ մենք փակում ենք նախկին էջը, և պետք է սկսել նոր Հայաստանի կերտման պրոցեսը: Ես կարծում եմ՝ մենք այդ կոնսենսուսը ունեցել ենք Ծառայությունում ու արել ենք հնարավորը կառույցը նոր մակարդակի բարձրացնելու համար:

-Օրեր առաջ մամուլը գրեց, որ ՍԱՊԾ-ն լուծարվում է, կարելի՞ է եզրակացնել, որ այդ հեռանկարը Ձեզ բերեց խորհրդարան։

-Ես Ազգային ժողով տեղափոխվել եմ անձնական, քաղաքական որոշման արդյունքում: Օրենսդիր մարմնում հետաքրքրություններն ավելի մեծ են, իսկ Ծառայության հետ կապված վերջնական որոշում դեռ չկա: Քննարկումները շարունակվում են, և ես կառաջարկեի սպասել կառավարության կառուցվածքի մասին օրենքի փոփոխություններին:

-Կա տեսակետ, որ ցածր աշխատավարձն է նպաստում կոռուպցիայի աճին: ՊԵԿ նախագահն էլ օրերս հայտարարել էր, թե պաշտոնյաների աշխատավարձը ցածր է, և կոռուպցիան կանխելու համար են տրվել պարգևավճարները:

ս համաձայն չեմ, որ կոռուպցիայի, կաշառակերության պատճառը ցածր աշխատավարձն է: Եթե մարդը իր էությամբ կաշառք վերցնող չէ, կապ չունի՝ նա ստանում է 1000 դրամ, թե 1 մլն դրամ: Եթե չես բավարարվում պետական աշխատավարձով, դու ազատ ես զբաղվել գործարարությամբ, բիզնեսով: Պարգևավճարով մարդկանց պետք է խրախուսել աշխատանքի համար:

-Պարգևավճարների շուրջ աղմուկից հետո ձեր խմբակցությունը կառավարության անդամներին հրավիրեց հաշվետվություն ներկայացնելու: Ինչո՞ւ այդպես շտապեցիք:

եր խմբակցությունը հասկանում է իր առաքելությունը և օգտագործելու է օրենքով իրեն վերապահված բոլոր լիազորությունները և գործիքները՝ իր աշխատանքը լավ կատարելու համար: Մենք գիտակցում ենք, որ կա հնարավորություն՝ ունենալու բացառիկ արդյունավետ մի խորհրդարան: Հաշվետվությունների պահանջը մեսիջ էր կառավարությանը, հանրությանը, որ մենք հասկանում ենք՝ ինչով ենք զբաղված: