Նաիրա Զոհրաբյանն անպատասխանատու հայտարարություն է արել. Վ. Հակոբյան

ապրիլի 18, 2019

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ

-Պարոն Հակոբյան, Դուք հայեցողական պաշտոններին վերաբերող օրենսդրական փոփոխություն էիք առաջարկում: Կմանրամասնե՞ք:

-Ես առաջարկում էի խորհրդականի համար սահմանված 30 տարեկանի սահմանափակումը հանել, այսինքն, 25 տարեկան երիտասարդին տալ խորհրդական աշխատելու հնարավորություն: Բայց ես այդ նախագիծը հանել եմ շրջանառությունից, որովհետև ֆրակցիայում քննարկումների արդյունքում հասկացանք, որ այստեղ լրամշակման կարիք կա:

-Այս նախաձեռնության հիմքում Ձեր փորձն է, ճի՞շտ է:

-Այո, որովհետև իմ հետ կապված միջադեպի արդյունքում ես տեղեկացա, որ կա նման օրենսդրական պահանջ: Նախարարի խորհրդականի գործառույթները, կարծում եմ, կարող են շատերը կատարել՝ չլինելով 30 տարեկան:

՞նչ է լինելու այդ օրինագծի ճակատագիրը:

-Սպասենք, լրամշակումից հետո տեսնենք: Մենք ցանկացանք, որ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքը ևս հիմնավորումների մեջ ներառվի:

-Մամուլը գրեց, որ Դուք Սփյուռքի նախկին նախարար, այժմ՝ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի համակուրսեցին եք և դրա շնորհիվ եք խորհրդարանում: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Ազգային ժողովում, կարծում եք՝ սա Ձեր տե՞ղն է:

-Ես և Մխիթար Հայրապետյանը սովորել ենք ԵՊՀ-ում և մեր քաղաքական գործունեությունը սկսել ենք 2011-ից՝ հիմնադրելով Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցացիան: Այդ պահից մեր քաղաքական ճանապարհը միասին ենք անցնում: Մխիթար Հայրապետյանը հեղափոխության կազմակերպման կենտրոնական դեմքերից է և, լինելով իմ ընկերը, երբ նշանակվեց նախարար, առաջարկեց լինել իր թիմում: Խորհրդարանական ընտրություններում հաղթել եմ ռեյտինգային ընտրակարգով, առաջադրված եմ եղել Կոտայքի մարզում, հավաքել եմ 4000-ից ավելի քվե և եղել եմ նախընտրական ցուցակի նախավերջին՝ 178 համարը:

-Ինչի՞ հաշվին եք հաղթել. Այսօր խորհրդարանում Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, դուք չէիք հայտնվի խորհրդարանում:

-Ես նրան խորհուրդ կտայի նման հայտարարություն անելուց առաջ ծանոթանալ պատգամավորների կենսագրություններին: Ես այդ հայտարարությունը որակում եմ անպատասխանատու: Կարծում եմ, որ մեր քաղաքական գործընկերները իրենց քաղաքական գնահատականներում պետք է ավելի զգույշ, կոռեկտ լինեն, այլապես կշեղվենք մեր բուն՝ օրենսդրական գործունեությունից:

-Այդուհանդերձ, ինչո՞ւ Ձեզ ընտրեցին, ինչո՞վ աչքի ընկաք:

-Տվյալ տարածաշրջանում ես շատ վաղուց եմ աչքի ընկել, որովհետև դա իմ բնակավայրն է, ծնունդով ես Ծաղկաձորից եմ, լավ ճանաչված: Ինձ շատ օգնեց քաղաքական տեխնոլոգիաների ճիշտ կիրառումը, ճիշտ քարոզարշավը և ժողովրդի հետ հանդիպումները:

-Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը չի՞ օգնել:

-Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը օգնել է ամբողջ քաղաքական թիմին, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Նիկոլ Փաշինյանի քաղաքական հեղինակության արդյունքում ենք մենք նրա կողքին եղել միշտ և ըստ էության, հենց հիմա էլ նրա հեղինակությունը հիմք է հանդիսանում, որ «Իմ քայլը» խմբակցությունը ամբողջովին սատար կանգնի իր քաղաքական կառավարությանը: Մենք լայն թափով ներգրավված ենք կառավարության հետ բանավեճերի մեջ՝ տարբեր ասպեկտներով:

դեպ, կա տեսակետ, որ ձեր քաղաքական ուժը կորցրել է իր հեղինակությունը, և ընտրված 88 պատգամավորները չեն արդարացնում հանրության սպասումները:

անկացած վերլուծություն պետք է հիմք ունենա, Ձեր ասածի մեջ օբյեկտիվ հիմք ես չեմ տեսնում: Մենք, այո, պետք է ամեն օր մեր վրա աշխատենք, որ քաղաքացու կյանքը ավելի լավանա: Հայաստանի Հանրապետության իշխանությունը լեգիտիմ է, դա վիճարկելու հնարավորությունը զրո է: Երբ լեգիտիմ իշխանությունը կորցնում է իր քաղաքական կապիտալը, նրան հեռացնելու միակ սահմանադրական ճանապարհը ընտրություններն են: Եթե հինգ տարում մեր քաղաքական ուժը չկարողանա փոփոխություններ իրականացնել, քաղաքացին իր ընտրությամբ դա կփաստի, որովհետև այլևս իրավագիտակից է: Ամենօրյա աշխատանքով պետք է ցույց տանք քաղաքացուն, որ չենք մոռացել, թե ինչ մթնոլորտ ենք հաղթահարել, չենք մոռացել ինչ արժեհամակարգ ունենք և ուր ենք գնում:

-Դուք տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եք: Ինչո՞վ է զբաղված հանձնաժողովը այսօր:

-Բավականին շատ բան է արվել այդ հանձնաժողովում. Մի քանի համաձայնագիր է վավերացվել, բավական լուրջ քննարկվում է մեքենաների մաքսատուրքերի հարցը, քննարկում ենք նաև Հայաստան-Իրան ազատ առևտրային գոտու ապրանքացանկի, ռիսկերի հարցը և այլն: Մեր հանձնաժողովի նախագահը ընդդիմության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն է, բայց մեր գրագետ, կոռեկտ, սինխրոն աշխատանքը շատ լավ ստացվում է: