Հայաստանում այլևս չի լինելու քաղբանտարկյալ․Վ․ Հովակիմյան

հոկտեմբերի 29, 2019

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ

-Հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցին ակտիվացան խոսակցությունները գործը վերաբացելու և նոր քննություն վարելու շուրջ: Դուք նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

-Այդ գործի քննությունը կազմակերպիչների մասով մեկ սանտիմետր առաջ չի գնացել, ու դա բեռ է, որը միշտ հիշելու ենք: Երկրի նախկին ղեկավարությունը ամեն ինչ անում էր, որ քրեական գործը չբացվի. գործով անցնող շատերը, նաև առանցքային դեմքեր, մահացել են: ին: Իրավապահները պետք է գնահատեն ու հասկանան՝ արդյո՞ք հնարավոր է նոր քննություն իրականացնել:

-«27»-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի հետ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպումից հետո շատերը նախկիններից, մասնավորապես՝ դաշնակցական Արծվիկ Մինասյանը, հայտարարեցին, որ իշխանությունը գործարքի է գնում ոճրագործի հետ: Հնարավո՞ր է նման բան:

-Արծվիկ Մինասյանը ու նախկին իշխանության ներկայացուցիչները մեզ փորձում են մեղադրել մի բանում, ինչը իրենք կանեին: Հին ժողովրդական խոսք կա՝ ամեն մարդ իր արշինով է չափում: Այն ժամանակ իրավապահներն ասում էին՝ Հունանյանը ինֆորմացիայի չի տիրապետում, իսկ ինչին տիրապետում է, ստացել են: Հիմա դժվար է ասել՝ Հունանյանը այլ ինֆորմացիայի տիրապետո՞ւմ է, թե՞ ոչ. նրա հոգեկան առողջությունը, մեղմ ասած, լավ չէ: Այդ մասին դիտորդներն էլ են բազմիցս հայտարարել՝ անընդհատ խոսում է իր հետ, ուրվականների դեմ է կռիվ տալիս:

-Այդուհանդերձ, հնարավո՞ր է երբևէ իշխանությունը Հունանյանին ազատի՝ ասենք՝ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու դիմաց:

-Ոչ, ազատել-չազատելու թեմա չկա: Գործարք ասվածը նախկինների ոճն է: Նման ոճրագործություն արած մարդիկ պետք է մինչև վերջին շունչը անցկացնեն բանտում:

-Ձեզ քննադատում են, որ կենտրոնացել եք Քոչարյանի գործի վրա, ու արդյունքում տնտեսությունը չի զարգանում, երկրում անվտանգային համակարգն ապահովված չէ: Ասում են՝ ձեզ միայն հետաքրքիր է Քոչարյանին դատելը:

-Պատերազմի զինադադարի կնքման պահից Հայաստանի վիճակը երբևէ ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Դա նրանից, որ իշխանությունում թալանչիներ չեն, աշխատավարձով ապրող պաշտոնյաներ են, ու արվում է հնարավորը, որ բանակը ամեն ինչով ապահովված լինի: Այդ սրտացավությունը բանակին թև է տալիս, թշնամանք չկա, դա պուճուր խմբակների մոտ է: Թշնամին, երբ տեսնում է՝ ամուր ես, չի համարձակվի պատերազմ սկսել: Դուրս եկեք փողոց, գնացեք շուկաներ ու կտեսնեք, որ խոշոր բիզնեսը թելադրող չէ, փոքրերի հետ խոսեք, նրանք շնչում են, զարգանում են:

-ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամից խոսենք: ԱԺ-ի ներկայացրած նախագիծը ոչինչ չփոխեց. ի՞նչ լուծումներ են հնարավոր:

-ՍԴ-ի ճգնաժամն այն չէ, որ Հրայր Թովմասյանը նախագահ է, մյուսներն էլ՝ ՍԴ անդամ: Ճգնաժամ է, որովհետև գիտենք, թե ինչպես են այդ մարդիկ հայտնվել այդտեղ: Ճգնաժամ է, որովհետև ՍԴ-ն հանրության կողմից չի ընկալվում որպես սահմանադրական գերակայություն ապահովող մարմին: Այնտեղ հայտնվել են մարդիկ, որոնք ծառայություններ են մատուցել ժամանակի քաղաքական իշխանությանը:

-Բայց մի ստվար հատված էլ նույնն է մտածում գործող իշխանության ու Վահե Գրիգորյանի հարաբերությունների մասով:

-Գոնե վերջին դեպքերը պետք է հուշեին, որ Վահե Գրիգորյանը չափից ավել անկախ մարդ է: Իրեն մենք ՍԴ դատավոր ընտրել ենք հենց դրա համար: Ինքն իր կյանքով ապացուցել է իր սկզբունքայնությունը: Եթե ՍԴ-ում նման դատավորներ ունենանք, ՍԴ-ն, որպես սահմանադրական գերակայություն ապահովող մարմին, կլինի իր բարձրության վրա:

-Ինչպե՞ս է խորհրդարանը ՍԴ-ի հեղինակությունը վերադարձնելու, ի՞նչ ճանապարհներ եք քննարկում:

-Սահմանադրությամբ Ազգային ժողովն ունի լիազորություններ խնդիրը լուծելու ու պարտավոր է լուծել:

-Ինչպե՞ս:

-Կարող եք Սահմանադրության ԱԺ-ի լիազորությունների հատվածը կարդալ և գնահատել: Խնդրի լուծումը պետք է լինի վերջնական փաստաթղթի տեսքով, և քանի դեռ չկան այդ փաստաթղթերը, որևէ մեկը չի կարող այդ մասին խոսել:

-Լուծման ճանապարհները, այսինքն, կա՞ն:

-Իհարկե: Ասում եմ՝ նայեք Սահմանադրությունը: Հայաստանը խորհրդարանական երկիր է, և նման ճգնաժամերի լուծումը հենց խորհրդարանի պարտականությունն է: Եվ լուծելու է:

-ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը նույն խնդիրը վերացնելու համար դիմել էր ՀՔԾ …

-Ոչ, նույն խնդիրը չէր: Մեր խնդիրը Հրայրը չէ, անձերը չեն, մեր խնդիրը ինստիտուտն է: Փաստաբանների խումբը խախտումներ տեսել էր Հրայր Թովմասյանի պաշտոնն ստանձնելու հարցում, ներկայացրել էր պատգամավորին, պատգամավորն էլ դիմել էր դատախազություն, արդյունքում հարուցվել է քրեական գործ: Պարզվում է՝ մարդիկ կեղծիքներով փորձել են պաշտոն ստանալ:

իմքեր տեսնո՞ւմ եք իշխանության յուրացման:

-ՀՔԾ-ի հաղորդագրությունն ասում է՝ արել եք կեղծիքներ, որպեսզի Հրայր Թովմասյանը, որպես ՍԴ նախագահ, պաշտոնավարի մինչև 65 տարեկանը, այսինքն՝ ցմահ, և ոչ թե վեց տարով: Այսինքն, լուծել են ՍԴ-ի իրավասության շրջանակում գտնվող հարցը՝ նրա փոխարեն: Եթե նման կեղծիքներ չանեին, ՍԴ-ն էր ընտրելու ՍԴ նախագահ, ՍԴ-ին զրկել են նախագահ ընտրելու հնարավորությունից: Այդ հիմքերը, որոնց մասին հիմա հայտնում է նախաքննական մարմինը, ես գիտեի, երբ դեռ մարտի 5-ին ԱԺ կայքում հայտնվեց Գագիկ Հարությունյանի հրաժարականի հայտարարությունը՝ մարտի 2-ի թվագրումով: Մարտի 5-ը երկուշաբթի էր, եթե այդտեղ խնդիր չկար, ինչո՞ւ էր հետին թվով ԱԺ կայքում հայտարարություն ներմուծվում: Մարտի 2-ին ՍԴ նախագահի հրաժարականի մասին պետք է ԱԺ նախագահը հայտարարեր ամբիոնից: Օրերի տարբերությամբ որոշվելու էր, թե մարդը ինչ կարգավիճակով է պաշտոնավարելու: Այս դեպքի հետ կապված ոչ մեկ չի ասում՝ չի եղել նման բան:

-Այս գործի շրջանակում կալանավորվել է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, ինչից հետո իշխանության գործողությունները շատերը համեմատեցին 37 թվականի ռեպրեսիաների հետ:

-Ես հետևում եմ Բաբայանի հետ կապված մեղադրանքներին, ոչ մեկ չի ասում՝ չի արել, ասում են՝ արել է, համաներման տակ է ընկնում: 37 թվին հետապնդել են անմեղ մարդկանց, իսկ այս դեպքում ասում են՝ ինչո՞ւ եք պատժում մարդուն, լավ, մի հանցանք է արել, էլի: Անցյալի, ներկայի, ապագայի հետ կապված ցանկացած հանցանքի համար, որ իրավապահները կգտնեն, բոլորը պատասխան տալ:

-Իսկ ինչո՞ւ Բաբայանին թույլ չեն տալիս տեսակցել պատգամավորների հետ:

-Դա նախաքննական մարմնի որոշելիքն է: Նա դրա իրավունքն ունի:

-Ծանր հանցագո՞րծ է Բաբայանը:

-Իշխանության յուրացումը կամ դրան օժանդակելը ծանրագույն հանցագործություն է: Տեսաակցությունների արգելքի իմաստը ոչ թե հանցանքի ծանր կամ թեթև լինելն է, այլ հետքերը չկոծկելն է:

-Շատերը Բաբայանին համարում են քաղաքական բանտարկյալ:

-Քաղբանտարկյալ այլևս երբեք Հայաստանում չի լինելու: Պատասխանատվության ենթարկվելը չի նշանակում դառնալ քաղաքական բանտարկյալ է: Քաղկալանավորն այն մարդն է, որի մեղադրանքը սարքած է, այսինքն՝ չի կատարել հանցանք, բայց մեղադրում են: