Գագիկ Ծառուկյանը՝ քրեորեն հետապնդվող և ձեռնմխելի

հունիսի 15, 2020

Գագիկ Ծառուկյանը  17-րդ պատգամավորն է, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկվել է Ազգային ժողովում: Նա  նաև ԲՀԿ խմբակցության երկրորդ պատգամավորն է, որի նկատմամբ համանման  հարց է քննարկվել  խորհրդարանում: Գագիկ Ծառուկյանի շուրջ խորհրդարանական զարգացումների առիթով հիշենք, թե նախորդ 25 տարիներին որ պատգամավորներն են զրկվել անձեռնմխելիությունից և ինչ հանգամանքներում:    

2 անգամ՝ 2008թ. մարտի 4-ին, և այսօր՝ 2020-ի հունիսի 16-ին, պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկվում է երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում:

1996-ին սեպտեմբերին պատգամավորներին քրեական հետապնդման ենթարկելու հարցին նախորդել էին նախագահական ընտրությունները։

ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը անձեռնմխելիությունից զրկվել է 2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ:

Սկսած 1995 թվականից՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7 գումարումների ընթացքում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել է 16 պատգամավոր: Նրանցից մեկի՝ Վանո Սիրադեղյանի հետևից Գլխավոր դատախազը խորհրդարան է եկել 2 անգամ, 2 տարբեր գումարումներում:

Պատգամավորին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու և անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ Հանրապետության Գլխավոր դատախազը խորհրդարան է եկել անցած բոլոր գումարումներում, բացի 3-րդից(2003-2007թթ.):

1-ին գումարման Ազգային ժողովը քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել 9 պատգամավորի վերաբերյալ: 2-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացվել է 2 միջնորդություն: 4-րդ գումարման Ազգային ժողովում՝ 4 միջնորդություն5-րդ գումարման Ազգային ժողովում՝ 1 միջնորդություն6-րդ գումարման Ազգային ժողովում՝ 1 միջնորդություն:

Հանրապետության Գլխավոր դատախազներից պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու կամ որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդագիր խորհրդարանին ներկայացրել են Արտավազդ ԳևորգյանըԲորիս ՆազարյանըԱղվան ՀովսեփյանըԱրթուր ԴավթյանըԱրտավազդ Գևորգյանի միջնորդությամբ քրեական հետապնդում է հարուցվել 8, Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ՝ 7 պատգամավորի նկատմամբ:

1998թԳլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի միջնորդությունը պատգամավոր Նվեր Չախոյանին վերաբերյալխորհրդարանը մերժել է
:

1-ին գումարման Ազգային ժողով (1995-1999թթ.)


1996թ. սեպտեմբերի 26-ին հրավիրված արտահերթ նիստում Ազգային ժողովը համաձայնություն է տվել Հանրապետության Գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի առաջարկությանը՝ պատգամավորներ Արշակ Սադոյանին, Սեյրան Ավագյանին, Ռուբեն Հակոբյանին, Դավիթ Վարդանյանին, Պարույր Հայրիկյանին, Շավարշ Քոչարյանին, Վազգեն Մանուկյանին, Ներսես Զեյնալվանդյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Նախօրեին՝ սեպտեմբերի 25-ին, նաև այս պատգամավորների մասնակցությամբ և նախաձեռնությամբ տեղի էր ունեցել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի կողմնակիցների գրոհը Ազգային ժողովի շենքի վրա՝(որտեղ գտնվում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները) սեպտեմբերի 22-ին անցկացված նախագահական ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկի պահանջով: Եղել էր բախում, ցուցարարները ծեծի էին ենթարկել ԱԺ փոխնախագահ Արա Սահակյանին:

1999թ. փետրվարի 17-ին Ազգային ժողովը կողմ է քվեարկել Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությանը՝ Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:  

2-րդ գումարման Ազգային ժողով (1999-2003թթ.)

1999թ. նոյեմբերի 10-ին
, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել և հենց նիստերի դահլիճում կալանավորվել է անկուսակցական Մուշեղ Մովսիսյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել Նաիրի Հունանյանի ցուցմունքի հիման վրա: Հունանյանի ցուցմունքի փոփոխությունից հետո էլ 2000-ի հունիսին Մուշեղ Մովսիսյանը ազատ է արձակվել: Կալանքի միջնորդագիրը Ազգային ժողովում ներկայացրել է Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Կողմ է քվեարկել 90 պատգամավոր:

2000թ. ապրիլի 4-ին Ազգային ժողովին դիմել է Գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը: Խորհրդարանը բավարարել է նրա միջնորդությունը՝ Վանո Սիրադեղյանին կալանավորելու վերաբերյալ: Իրավապահ մարմիններին, սակայն, Վանո Սիրադեղյանին կալանավորել չի հաջողվել:

 
4-րդ գումարման Ազգային ժողով (2007-2012թթ.)

Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել են Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Խաչատուր Սուքիասյանը: Դա տեղի է ունեցել մարտի 1-ի ողբերգությունից հետո, մարտի 4-ին հրավիրված արտահերթ նիստում, արտակարգ դրության պայմաններում:

Միջնորդությունը խորհրդարանում ներկայացրել է Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: 4 պատգամավորները մեղադրվում էին սպանությամբ ուղեկցվող զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իշխանությունը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ կատարելու մեջ: Պատգամավորներից 3-ը դատապարտվել են անազատության և ազատ են արձակվել համաներմամբ, Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է բավարար ապացույցների բացակայության պատճառով:

5-րդ գումարման Ազգային ժողով (2012-2017թթ.)

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել է 2012 թվականի հոկտեմբերի 2-ին: Միջնորդագիրը ներկայացրել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ըստ գործի նյութերի՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները և փորձել է օրինականացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ միջոցները:

Դատական գործընթաց չի հաջորդել, գործը կարճվել է 2013-ի հուլիսի 24-ին:


6-րդ գումաման Ազգային ժողով (2017-2019թթ.)

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել է 2018թ. հունիսի 19-ին: Կողմ է քվեարկել 77, դեմ՝ 3 պատգամավոր: Միջնորդությունը՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ ներկայացրել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի  կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ  պահելու, յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: