Մոնիտորինգ

  • Քննչական մարմինները գերծանրաբեռնված են, ներկա ռեսուրսներով անհնար է քննել մի ողջ անցյալի վերաբերող փաստերը

    Քննչական մարմինները գերծանրաբեռնված են, ներկա ռեսուրսներով անհնար է քննել մի ողջ անցյալի վերաբերող փաստերը

    - Պարոն Խաչատրյան, մոտ երկու ամիս է, ինչ գործում է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Ի՞նչ աշխատանք եք կատարել մինչև այժմ:

    - Թեև արձակուրդային շրջան է, բայց մեկ օր արձակուրդ չենք գնացել և չենք էլ գնալու: Բավականին մեծ ծավալի փաստաթղթեր կան, որոնք ուսումնասիրելու համար երկար ժամանակ է պետք: Բացի այդ տարբեր անձինք` հիմնականում Պաշտպանության նախարարության նախկին կամ ներկա պատասխանատուներ` նախարար, փոխանախարարներ և այլ պաշտոնյաներ կհրավիրվեն հարցազրույցի:

    Մանրամասն
  • Ամոթ է. որ իշխանության այլընտրանքը լինի Քոչարյանը. Է. Մարուքյան

    Ամոթ է. որ իշխանության այլընտրանքը լինի Քոչարյանը. Է. Մարուքյան

    -Վերջերս ՄԻԵԴ-ը վճիռ էր հրապարակել, որով պարտավորեցրել էր կառավարությանը երեք ամսվա ընթացքում աննախադեպ՝ 1.6 մլն եվրո գումար փոխհատուցել տուժած ՀՀ քաղաքացուն։ Ձեր կարծիքով՝ այդ գումարը պետք է նախկին իշխանությո՞ւնը փոխհատուցի, թե՞ դա պետք է արվի պետբյուջեի հաշվին։

    -15 տարի է՝ ասում են պետք է մեխանիզմներ գտնել, ռեգրեսիվ հայցեր ներկայացնել ու պահանջել այդ գումարները։ Նախկին իշխանության նկատմամբ քրեական գործեր պետք է հարուցվեին հենց նման հայցերով։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է, չէ՞, եղել այդ մարդկանց սեփականության իրավունքների խախտումները, բա ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հենց այդ հարցով քրեական գործ չի հարուցվում, ինչո՞ւ նման հարց չի բարձրացվում։ Եթե հարուցված քրեական գործը դրա վերաբերյալ լիներ, նախագահի անձեռնմխելիության հարց չէր բարձրացվի։ :

    Մանրամասն
  • Բացառվում է՝ կոնվենցիայի շուրջ կարծիքս փոխեմ. Ս. Հովսեփյան

    Բացառվում է՝ կոնվենցիայի շուրջ կարծիքս փոխեմ. Ս. Հովսեփյան

    -Եվ տիկին Հովսեփյան, Ստամբուլյան կոնվենցիայի մասին։ Դուք ուսումնասիրել եք և ա՞յդ պատճառով եք դեմ փաստաթղթին։ Նույնիսկ ընդդեմ Կոնվենցիայի վավերացման ստորագրահավաքին մասնակցեցիք։

    -Այո, ես ստորագրել եմ, որ դեմ եմ Կոնվենցիային։ Դա իմ դիրքորոշումն է։ Ես ուսումնասիրել եմ, ծանոթ եմ Կոնվենցիայի դրույթներին։ Երբ Ազգային ժողովում հարցը քննարկվի, դարձյալ կհայտնեմ իմ դիրքորոշումը։

    Մանրամասն
  • Որտե՞ղ է կորում ջրի կեսից ավելին. ի՞նչ  է պարզելու ԱԺ քննիչ հանձնաժողովը

    Որտե՞ղ է կորում ջրի կեսից ավելին. ի՞նչ է պարզելու ԱԺ քննիչ հանձնաժողովը

    Արարատի եւ Արմավիրի մարզերում ջրային տնտեսության ծրագրերի իրականացման արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումից անցել է մոտ մեկուկես ամիս: Parliamentmonitoring.am-ը փորձեց ճշտել, թե ինչ է հասցրել անել խորհրդարանական նոր մարմինն այս ընթացքում: Մանրամասն
  • Իշխանությունը սկսել է տնտեսական հեղափոխության մասին քիչ խոսել. Մ. Մելքումյան

    Իշխանությունը սկսել է տնտեսական հեղափոխության մասին քիչ խոսել. Մ. Մելքումյան

    -Իսկ քաղաքական խոստումները ինչպե՞ս են կատարվում:

    -Կարո՞ղ ենք ասել, թե քանի նոր աշխատատեղ է ստեղծվել: Այդ 51 հազար աշխատատեղը ստվերից է դուրս եկել:

    -Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դրանցից 10 հազարը նոր ստեղծված աշխատատեղ է:

    -Քիչ է:

    Մանրամասն