Մոնիտորինգ

  • Կսմիթներ և սպառնալիք. մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

    Կսմիթներ և սպառնալիք. մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

    Արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ նոյեմբերի 26-ին մեկնարկած քարոզարշավի առաջին օրը թեժ անցավ՝ ուրվագծելով նախընտրական մենամարտի առայժմ 2 ձևաչափ՝ ՀՀԿ-«Իմ քայլը», «Իմ քայլը»-«Սասնա ծռեր»: Մանրամասն
  • Ես արտերկրից 2 աշխատանքային առաջարկ ունեմ, բայց չեմ գնալու. Ա. Աշոտյան

    Ես արտերկրից 2 աշխատանքային առաջարկ ունեմ, բայց չեմ գնալու. Ա. Աշոտյան

    -Ի՞նչ է անելու ՀՀԿ-ն, եթե չհայտնվի ԱԺ-ում։

    -Մենք այս ընտրություններին չենք գնում, որովհետև աշխատանքի տեղավորման խնդիր ունենք։ Ես արդեն արտերկրից ունեմ աշխատանքային երկու առաջարկ՝ շատ ավելի բարձր աշխատավարձով, բայց չեմ գնալու երկրից։

    -Ինչպես Գևորգ Կոստանյա՞նը։

    -Ինձ որևէ մեկի հետ պետք չէ համեմատել: Ես և իմ կուսակցությունը առաքելություն ունենք։ 

    Մանրամասն
  • Հեղափոխական կառավարության իներցիոն բյուջեն ընդունվեց

    Հեղափոխական կառավարության իներցիոն բյուջեն ընդունվեց

    Հանրապետական խմբակցությունը հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին, քանի որ երկրին բյուջե է անհրաժեշտ։ Սակայն  քվեարկության ժամանակ խմբակցության մի քանի գործիչներ, որոնք ներկայացնում  են կուսակցության քաղաքական թևը, հայտարարեցին, որ դեմ են ֆինանսական գլխավոր փաստաթղթի ընդունմանը։ Մանրամասն
  • Հայր ու որդի, փեսա-աներձագ, եղբայր ու հորեղբայր՝ ցուցակներում

    Հայր ու որդի, փեսա-աներձագ, եղբայր ու հորեղբայր՝ ցուցակներում

    Նոյեմբերի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 կուսակցությունների և 2 դաշինքների համապետական և ընտրատարածքային ընտրական ցուցակները: Պատգամավորության թեկնածուների ամենամեծ ցուցակը ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքը՝ 183 անուն, ամենափոքր ցուցակը «Քաղաքացու որոշում» կուսակցությանն է՝ 81: ՀՀԿ-ի ցուցակը պայմանական կարելի է անվանել նախկինների, «Իմ քայլին»-ը՝ նորերի ցուցակ: Ամենաշատ կանայք «Ազգային առաջընթաց կուսակցության» ցուցակում են, ամենաշատ լրագրողները՝ «Իմ քայլ»-ի ցուցակում: Մանրամասն
  • Առնվազն ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն պետք է լինեն ԱԺ-ում. Է. Շարմազանով

    Առնվազն ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն պետք է լինեն ԱԺ-ում. Է. Շարմազանով

    - ՀՀԿ ակունքներում կանգնած բազմաթիվ գործիչներ ձեր ցուցակում չկան, այնպիսի տպավորությունն է, որ նրանք չեն ցանկացել ընդգրկվել:

    - Նրանք բոլորը մեզ հետ են: Օրինակ Սամվել Նիկոյանը ցուցակում չկա, բայց, նա ամբողջ թափով աշխատելու է: Գալուստ Սահակյանը չկա, բայց նրա որդին՝ Արման Սահակյանը կա: Պարտադիր չէ, որ պատգամավոր դառնան, նրանք կուսակցությունում են և բոլորի նման պայքարելու են մեր կուսակցության գաղափարախոսության համար:

    Մանրամասն