Մոնիտորինգ

  • Աջակցություն՝ մարտիմեկյան իրադարձություններից տուժածներին

    Աջակցություն՝ մարտիմեկյան իրադարձություններից տուժածներին

    Խորհրդարանն ապրիլի 23-ին առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի հեղինակած օրինագիծը: Նախագծով աջակցություն ստանալու իրավունք ունեն 10 զոհերի իրավահաջորդները և այն անձինք, որոնք մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով ստացել են ծանր կամ միջին ծանրության մարմնական վնասվածք: Մանրամասն
  • Ընդդիմադիրները խաղում են հին խաղի կանոններով. Վ. Հովակիմյան

    Ընդդիմադիրները խաղում են հին խաղի կանոններով. Վ. Հովակիմյան

    Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ

    -Պարոն Հովակիմյան, անցած շաբաթ լարված էին «Իմ քայլի» և ընդդիմադիր ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի հարաբերությունները: Իրականում, ո՞րն էր պատճառը:

    -Չէի ասի, թե խնդիր կար, իշխող մեծամասնության և խորհրդարանական ընդդիմության միջև պարզապես քաղաքական բանավեճ էր, որը սուր դրսևորումներ ունեցավ:

    Մանրամասն
  • Նաիրա Զոհրաբյանն անպատասխանատու հայտարարություն է արել. Վ. Հակոբյան

    Նաիրա Զոհրաբյանն անպատասխանատու հայտարարություն է արել. Վ. Հակոբյան

    Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ

    -Պարոն Հակոբյան, Դուք հայեցողական պաշտոններին վերաբերող օրենսդրական փոփոխություն էիք առաջարկում: Կմանրամասնե՞ք:

    -Ես առաջարկում էի խորհրդականի համար սահմանված 30 տարեկանի սահմանափակումը հանել, այսինքն, 25 տարեկան երիտասարդին տալ խորհրդական աշխատելու հնարավորություն:

    Մանրամասն
  • Կառավարության օպտիմալացման նախագիծն ընդունվեց

    Կառավարության օպտիմալացման նախագիծն ընդունվեց

    Ազգային ժողովը վերջապես քննարկեց «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Այն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների 71 կողմ և 40 դեմ հարաբերակցությամբ: Կողմ քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ էին: Մանրամասն
  • Ձախողում 4-րդ փորձից. ՍԴ դատավոր նորից չընտրվեց

    Ձախողում 4-րդ փորձից. ՍԴ դատավոր նորից չընտրվեց

    Ապրիլի 16-ին խորհրդարանը դարձյալ ՍԴ դատավոր չընտրեց: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուի՝Գոռ Հովհաննիսյանի օգտին կողմ քվեարկեց ընդամենը 24, դեմ՝ 75 պատգամավոր:

    Սա ՍԴ դատավոր ընտրելու խորհրդարանի 4-րդ փորձն էր: Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնը չի համալրվում 2018 թվականի մայիսից:

    Մանրամասն