Մոնիտորինգ

  • 90-ականների ճգնաժամին պատերազմ ենք հաղթել, սա էլ կհաղթահարենք․ Բ․ Թունյան

    90-ականների ճգնաժամին պատերազմ ենք հաղթել, սա էլ կհաղթահարենք․ Բ․ Թունյան

    - Իհարկե, կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի մասին խոսելը դեռ վաղ է, բայց աներկբա է, որ դա լինելու է: Դուք ի՞նչ բացասական ազդեցություն եք կանխատեսում:

    - Այդ բացասական ազդեցությունը մենք կրում ենք ուղղակի և անուղղակի կերպով: Անուղղակի, որովհետև փոքր և բաց տնտեսություն ենք, ու ազդեցությունը դրսևորվելու է փոխանցումների, փոխարժեքի, ներմուծման-արտահանման վրա: Կլինի նաև ներքին ազդեցություն, քանի որ վիրուսի հետևանքով մարդկանց վարքագիծն է փոխվում:

    Մանրամասն
  • Գագիկ Ծառուկյանն ինքն իրեն պետությունից դուրս է հայտարարում․ Լենա Նազարյան

    Գագիկ Ծառուկյանն ինքն իրեն պետությունից դուրս է հայտարարում․ Լենա Նազարյան

    Ուզում եմ հիշեցնել, որ խոշոր բիզնեսը օդից չի ընկել, այն կայացել է այս նույն պետության սահմաններում, այս պետության հանրային ռեսուրսների շնորհիվ, այս պետության մեջ ապրող աշխատողների ուժերով։ Եվ ուրեմն ի՞նչ բիզնես ոլորտը մշտապես ակնկալում է պետությունից՝ այսինքն հանրությունից, աջակցություն և արտոնություններ, ցանկալի մաքսատուրքեր և վարկային սուբսիդավորումներ, բայց ստացված արդյունքը, հատկապես դժվար պահերին, հանրության հետ կիսել չի՞ ուզում: Մանրամասն
  • Դատավորների բարեվարքության փաթեթն ԱԺ–ն ընդունեց․ ընդդիմությունը դեմ էր

    Դատավորների բարեվարքության փաթեթն ԱԺ–ն ընդունեց․ ընդդիմությունը դեմ էր

    Մարտի 25-ին 83 կողմ, 29 դեմ ձայնով Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Դրանով կարգավորվում է դատավորների բարեվարքության խնդիրը: Նախաձեռնությունը կառավարությանն է՝ ներկայացված դատաիրավական բարեփոխումների շրջանակում: Մանրամասն
  • Ազգային ժողովը խստացնում է արտակարգ դրության պայմանները

    Ազգային ժողովը խստացնում է արտակարգ դրության պայմանները

    Նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը տևեց ընդամենը 40 րոպե: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, թե կողմ կքվեարկեն, քանի որ իրենց ներկայացրած առաջարկությունների մեծ մասը ընդունվել է: Մանրամասն
  • Նո՞ր, թե՞ ընդհատված հանրաքվե

    Նո՞ր, թե՞ ընդհատված հանրաքվե

    Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, որ պետք է կայանար ապրիլի 5-ին, հետաձգված է: Թե երբ կկայանա, այս պահին հայտնի չէ: Օրենսդրական կարգավորումները, որոնցով առավել հարմար պահի կառաջնորդվեն իշխանությունները, գուցե առկա են, բայց այս պահին հստակ քայլերի մասին խոսելը դեռ վաղ է՝ արտակարգ դրությամբ և հանրաքվե հետաձգելու աննախադեպությամբ պայմանավորված: Մանրամասն