Մոնիտորինգ

  • Գործադիրը կվերաբաշխի բյուջեն առանց ԱԺ-ի, բայց՝ օրենքով

    Գործադիրը կվերաբաշխի բյուջեն առանց ԱԺ-ի, բայց՝ օրենքով

    Ապրիլի 28-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում կառավարությունը ներկայացրել էր նախագիծ՝ բյուջեի դեֆիցիտը ընդլայնելու, նախատեսված 4,9 տնտեսական աճի փոխարեն բյուջեում ՀՆԱ-ի 2 տոկոս անկում ամրագրելու և ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունը 2,6 տոկոսի փոխարեն 2,1 տոկոս դարձնելու մասին: Նախագծով առաջարկվում էր նաև գործադիրին բյուջեի ծախսերը վերանայելու իրավունք տալ: Օրինագծով բյուջեի ծախսերի կրճատում չի նախատեսվում, պարզապես առաջարկվում է թույլ տալ փոփոխություններ իրականացնել` մի ծախսը փոխարինել մեկ ուրիշով: Մանրամասն
  • Կամ ծառայություններ են առաջարկել, կամ ուզել են համագործակցել

    Կամ ծառայություններ են առաջարկել, կամ ուզել են համագործակցել

    - Գործարքի ի՞նչ առաջարկներ և ումի՞ց են եղել:

    - Ասում են՝ ձեզ հետ պայմանավորվել լինո՞ւմ է: Ասել ենք` ոչ: Եվ հիմա փորձում են ամեն հնարավոր ձևերով մեզ հարվածել: Մի գաղտնիք բացեմ` հեղափոխությունից հետո գրեթե բոլոր նախկին պաշտոնյաները կամ առնվազն 70 տոկոսը այս կամ այն կերպ ակնարկել ու առաջարկել են իրենց ծառայությունները կամ ցանկացել են մեզ հետ համագործակցել: Ես դրան ականատես եմ եղել, ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, որոնք այսօր մեր ամենախիստ քննադատներն են:

    Մանրամասն
  • Խորհրդարանում հավատում են նախարարին, խորհրդարանից դուրս մտահոգ են

    Խորհրդարանում հավատում են նախարարին, խորհրդարանից դուրս մտահոգ են

    Խորհրդարանական մեծամասնությունը պնդում է՝ բանակցությունների սեղանին որևէ փաստաթուղթ չկա։ Ավելին, «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ասում էր՝ նման փաստաթուղթ քննարկվել է նախկին իշխանության՝ ՀՀԿ-ի օրոք: Մանրամասն
  • Հարկային արտոնություններ՝ արտահերթ կարգով

    Հարկային արտոնություններ՝ արտահերթ կարգով

    Ապրիլի 22-ին Ազգային ժողովում հերթական արտահերթ նիստն էր. ի տարբերություն նախորդ արտահերթերի՝ այս մեկը հրավիրվել էր խորհրդարանի, ավելի կոնկրետ՝ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ: Օրակարգում Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին երկու նախագծեր էին, երկուսն էլ միտված նոր կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքների մեղմմանը: Մանրամասն
  • Մարտին Գալստյանը՝ նոր Հայաստանի ԿԲ նախագահ

    Մարտին Գալստյանը՝ նոր Հայաստանի ԿԲ նախագահ

    Հունիսի 1-ին լրանում է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը: ԿԲ նախագահի պաշտոնը նա զբաղեցնում է 2009 թվականից: Ապրիլի 17-ին Ազգային ժողովը ընտրեց Կենտրոնական բանկի նոր նախագահ՝ Մարտին Գալստյանը, որի թեկնածությունը առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Մանրամասն