Մոնիտորինգ

  • Ստամբուլյան կոնվենցիան և հայաստանյան քննարկումները

    Ստամբուլյան կոնվենցիան և հայաստանյան քննարկումները

    Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ չի ընդունվում։ Այս փաստաթղթին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2017 թվականի դեկտեմբերի 28-ի նիստում։ Հաջորդ փուլում ասելիքը Սահմանադրական դատարանինն է, ապա՝ Ազգային ժողովինը։ Մանրամասն
  • Կամ Հրայր Թովմասյանը հրաժարական կտա, կամ հնարավոր են սահմանադրական փոփոխություններ. Լ. Նազարյան

    Կամ Հրայր Թովմասյանը հրաժարական կտա, կամ հնարավոր են սահմանադրական փոփոխություններ. Լ. Նազարյան

    -Տիկին Նզարյան, դժվա՞ր է խորհրդարանական մեծամասնության, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ լինել:

    -Անկեղծ ասած, իմ աշխատանքի մասին հեշտի կամ դժվարի տերմիններով չէ, որ մտածում եմ։ Մի բան կարող եմ հաստատապես ասել, որ չափազանց պատասխանատու է կառավարող ուժի ներկայացուցիչ լինել մեր երկրում, որտեղ չափազանց շատ անելիք կա, չափազանց շատ խնդիրներ օր առաջ սպասում են իրենց լուծմանը։ Մեր ժողովուրդը մեզ վստահել է, որ հեղափոխության օրակարգը պետք է դարձնենք իրականություն, և մենք մեզ պարտավոր ենք զգում արդարացնել այս սպասումները։

    Մանրամասն
  • Վենետիկյան քննարկումներ. ինչ են ասում հանձնաժողովը, ընդդիմությունը, իշխանությունը, վարչապետը

    Վենետիկյան քննարկումներ. ինչ են ասում հանձնաժողովը, ընդդիմությունը, իշխանությունը, վարչապետը

    Վենետիկի հանձնաժողովին` Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմնին վերագրվող  ձևակերպումները երեք օր փոթորկեցին Հայաստանի քաղաքական և իրավական դաշտը: Հանձնաժողովի՝ հունիսի 21-22-ի նիստի` սահմանափակ տարածման ենթակա արձանագրությունը հրապարակել էր «Իրավունքի ուղի» կազմակերպությունը։ Քննարկման առարկա էին հատկապես այն կետերը, որտեղ նշվում էր, թե ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ օգտակար։ Մանրամասն
  • Ազնվության վրա համակարգ չի կառուցվում, մեխանիզմ է պետք. Մ. Թանդիլյան

    Ազնվության վրա համակարգ չի կառուցվում, մեխանիզմ է պետք. Մ. Թանդիլյան

    -Որոշ տնտեսագետների կարծիքով՝ տնտեսական հեղափոխության հիմքն է այն, որ մեր երկրի առաջին դեմքն այլևս կոռուպցիոն բուրգի գագաթին չէ:

    -Դա մեսիջ է, որ մենք պայքարում ենք, և այդ մեսիջը տեղ է հասել, բայց արդյո՞ք դա կյանքում կիրառվում է: Դատական համակարգի ռեսուրսը չի բավարարում տնտեսական հայցերի մեծ քանակը քննելու համար, ուրեմն, սա էլ դեռ ցանկություն է: Ես հավատում եմ, որ վարչապետի, նախարարների մակարդակով կոռուպցիոն մեխանիզմներն առնվազն ընկալելի չեն, բայց այդ խնդիրը ներքին օղակներում չկա՞: Ինքս աշխատել եմ և գիտեմ, որ դեռ լրջագույն խնդիր կա: Մարդկանց ազնվության վրա չի կարելի համակարգեր կառուցել, պետք է մեխանիզմներ ներդնել:

     

    Մանրամասն
  • «Նոր Շմայս», «Շիշ բռնող»… պատգամավորը դատի է տալիս ԶԼՄ-ներին

    «Նոր Շմայս», «Շիշ բռնող»… պատգամավորը դատի է տալիս ԶԼՄ-ներին

    Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի անվան կողքին ԶԼՄ-ներում հաճախ է նշվում «ախռանիկ պատգամավոր» կապակցությունը: Այս արտահայտությունը օգնում է «տեղը բերել» հեղափոխության քայլարշավի օրերին մշտապես Նիկոլ Փաշինյանի կողքին եղած, նրան ուղեկցող երիտասարդին:  Մանրամասն