Մոնիտորինգ

  • Ներքաղաքական հարցերով փակ քննարկումներ չենք ունենում․ Էդմոն Մարուքյան

    Ներքաղաքական հարցերով փակ քննարկումներ չենք ունենում․ Էդմոն Մարուքյան

    -Մի քիչ տարօրինակ է. Դուք հանդիպում եք վարչապետի հետ, խոսում Արցախի հիմնահարցից, արտաքին քաղաքականությունից, բայց ներքաղաքական հարցերի չեք անդրադառնում, չնայած կոշտ քննադատության եք ենթարկում կառավարությանը։

    -Ներքաղաքական հարցերից ես խոսում եմ ամբիոնից, ես խոսում եմ խորհրդարանում իմ տեղից նստած, խոսում եմ հարցազրույցներով: Որքան սուր եմ խոսում, այնքան սուր էլ պատասխաններ են տրվում, կամ՝ որքան իշխանությունն է սուր խոսում, այնքան նրան տրվող պատասխաններն են սուր լինում, հետևաբար, ներքաղաքական հարցերի շուրջ ես սխալ եմ համարում խորհրդապահորեն խոսելը։ 

    Մանրամասն
  • Վտանգավոր մթնոլորտ է․հանդուրժողականություն է պետք

    Վտանգավոր մթնոլորտ է․հանդուրժողականություն է պետք

    - Կաշառք տալու, փողերի լվացման ու այլ մեղադրանքներով կալանավորված է նաև ձեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի կոնցեռն գրուպի»-ի տնօրեն Սերգեյ Առուստամյանը: Եվ կարծիք կա, թե այդ պատճառով դուք կաշկանդված եք իշխանությունների ու իրավապահների գործողություններին գնահատական տալուց:

    - Ոչ, մենք ոչ մի պարագայում կաշկանդված չենք եղել և չենք լինելու, այդ գործն էլ է իրավապահների դաշտում, և հաշվի առնելով բոլոր հանգամանքները` եզրակացությունները կարվեն քննության ավարտից հետո:

    Մանրամասն
  • Դժվար է փաստերով ապացուցել Միքայել Մինասյանի և ԼՀԿ-ի համագործակցությունը

    Դժվար է փաստերով ապացուցել Միքայել Մինասյանի և ԼՀԿ-ի համագործակցությունը

    -Ինչո՞ւ են Ձեր թիմակիցները անընդհատ հիշում անցյալը և խոսում «Լուսավոր Հայաստան»-ի ու Միքայել Մինասանի համագործակցության մասին:

    -Իմ թիմակիցները, սովորաբար, արձագանքում են «Լուսավոր Հայաստանի» ոչ կոռեկտ արտահայտություններին և ոչ թե նախաձեռնում դրանք:

    Մանրամասն
  • Կարգապահական միջո՞ց, էթիկայի հանձնաժողո՞վ․ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը

    Կարգապահական միջո՞ց, էթիկայի հանձնաժողո՞վ․ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը

    Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վերջին օրերին ուշադրության կենտրոնում է: Ապրիլի 28-ին հանրային քննարկման առիթ դարձավ նրա ելույթը ԱԺ ամբիոնից, հաջորդ օրը՝ նրա հետ կապված միջադեպը Երևանի կենտրոնում. իրեն հայհոյելու համար Ալեն Սիմոնյանը հարվածել էր իր նախկին կուսակցին: Մանրամասն
  • Գործադիրը կվերաբաշխի բյուջեն առանց ԱԺ-ի, բայց՝ օրենքով

    Գործադիրը կվերաբաշխի բյուջեն առանց ԱԺ-ի, բայց՝ օրենքով

    Ապրիլի 28-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում կառավարությունը ներկայացրել էր նախագիծ՝ բյուջեի դեֆիցիտը ընդլայնելու, նախատեսված 4,9 տնտեսական աճի փոխարեն բյուջեում ՀՆԱ-ի 2 տոկոս անկում ամրագրելու և ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունը 2,6 տոկոսի փոխարեն 2,1 տոկոս դարձնելու մասին: Նախագծով առաջարկվում էր նաև գործադիրին բյուջեի ծախսերը վերանայելու իրավունք տալ: Օրինագծով բյուջեի ծախսերի կրճատում չի նախատեսվում, պարզապես առաջարկվում է թույլ տալ փոփոխություններ իրականացնել` մի ծախսը փոխարինել մեկ ուրիշով: Մանրամասն