
Մոնիտորինգ
-
Անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար գործող օրենքով սահմանված է մինչև 1 մլն դրամի չափով փոխհատուցում: Մեկ ամիս առաջ Ալեն Սիմոնյանն առաջարկում էր այն դարձնել մինչև 5 մլն, իսկ զրպարտության համար սահմանված մինչև 2 մլն դրամը՝ 10 միլիոն: Այսօր 5-ը դարձել էր 3, 10-ը՝ 6 մլն դրամ: Մանրամասն
-
Քոչարյանը մեզ ի՞նչ մրցակից․ Վ. Հովակիրմյան
-Ի՞նչ խնդիր կա նախագահականի և կառավարության միջև, սա հակամարտության նշա՞ն է:
-Խնդրում եմ, էլի, հակամարտություն կամ նման այլ եզրույթներ մի՛ օգտագործեք: Նախագահն ունի իր լիազորությունները, որոնցից էլ օգտվում է: Ի՞նչ համակարտություն, հակառակվել:
Մանրամասն -
ԼՀԿ-ի նախագծերը մերժվեցին, կընդունվեն կառավարության ներկայացվածները
Իշխանության պատգամավորները դեմ քվեարկեցին ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմության նախագծին, բայց հայտնեցին, որ 7-10 օր տարբերությամբ կառավարությունն ինքը կհանի ռազմական դրության ռեժիմը: Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ արտահերթ ընտրությունների շուրջ քաղաքական կոնսուլտացիաներ են գնում, իսկ արտահերթ ընտրությունները չեն կարող լինել ռազմական դրության պայմաններում, ուստի, իշխանությունը շուտով կհանի ռազմական դրության ռեժիմը: Մանրամասն -
Չստացված խորհրդակցություններ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ
4 ամսվա ընթացքում հանդիպման 2 առաջարկ՝ վարչապետից, ավելի, քան 2-ը՝ նախագահից. 44-օրյա պատերազմից հետո վարչապետն ու նախագահը խորհրդակցություն-հանդիպումների են հրավիրում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին՝ քննարկելու երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ուղիները: Եթե նախագահի պարագայում դրանց նպատակը հենց խորհրդակցություններն են, ապա վարչապետի դեպքում՝ նախընտրական հուշագրի ստորագրումը, որին այդպես էլ չի հաջողվում հասնել: Մանրամասն -
Գնդակը ԲՀԿ-ի դաշտում է․ Հ․ Հակոբյան
- Ճի՞շտ են տեղեկությունները, թե Նիկոլ Փաշինյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը միջորդավորված քննարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, բայց քանի դեռ համաձայնության չեն եկել, տեղեկություններ չեն հրապարակվում։
- Միգուցե, ճիշտ են: Միգուցե «Իմ քայլից» և ԲՀԿ-ից կան մարդիկ, որոնք տարբեր թեմաներով քննարկումներ ունենում են, բայց ես նման տեղեկություն չունեմ։
Մանրամասն