
Մոնիտորինգ
-
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը մարտի 9-ին արեց այն, ինչի մասին հայտարարել էր մարտի 4-ին՝ Ազգային ժողովի ամբիոնից: ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցով նա դիմում գրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Մանրամասն
-
Հանուն պետության այս անգամ վարչապետ չենք առաջադրի․Կ․Սիմոնյան
- Ձեր կարծիքով խորհրդարանական երեք ուժերը արտահերթ ընտրությունների շուրջ համաձայնության կգան:
- Չեմ կարող ասել: Մենք ասել ենք, որ վարչապետի ներկայացրած` վարչապետի թեկնածու չառաջադրելու պահանջն արհեստական է, այն ընդամենը պատրվակ էր ընտրություններ չանցկացնելու համար: Այժմ ասում ենք, որ պատրաստ ենք անգամ այդ հուշագիրը ստորագրել, միայն թե վարչապետը հրաժարական տա, և գնանք ընտրությունների: Հիմա մենք նրանց զրկում ենք այդ պատրվակից:
Մանրամասն -
Անհաջողությունը զինվորականությանն է, թող ԳՇ-ն հրաժարական տա․ Հ․ Ասլանյան
-Կառավարություն-Գլխավոր շտաբ հակամարտությունը դեռ չի ավարտվել: Ըստ Ձեզ, ինչո՞ւ այդ հարաբերությունները փչացան, ո՞րն էր խնդիրը:
-Գլխավոր շտաբը թող գնա, ինքը հաժարական տա: Գիտե՞ք՝ ինչու: Որովհետև ամեն պետության մեջ, եթե պատերազմում անհաջողություն են կրում, այդ անհաջողությունը զինվորականությանն է և ոչ թե գերագույն հրամանատարինը, որը բացարձակապես այդ գործում մասնակցություն չի ունեցել:
Մանրամասն -
ԲԴԽ նախագահի պատճառով «Իմ քայլը» տապալեց դատավորի ընտրությունը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Վռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության երեք օր տևած քննարկումը դարձրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի վարքագծի քննարկում, անխնա քննադատեց ու վերջում որոշեց չմասնակցել թեկնածուների ընտրությանը: Մանրամասն -
Արտահերթ ընտրությունները՝ օրակարգից դուրս, բայց օրակարգ թելադրող
Մարտի 2-ին Ազգային ժողովի հերթական նիստն սկսվեց ընդդիմության նույն դժգոհությամբ՝ նիստերի օրակարգը կապ չունի երկրում առկա ներքաղաքական-սոցիալական ճգնաժամի հետ: «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորներն էլ հիշել էին, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու իմքայլական պատգամավորները նախորդ շաբաթ ևս տապալեցին ԱԺ խորհրդի նիստերը, ու ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը չկայացավ: Ասացին՝ վիրավորված են ԱԺ նախագահից: Մանրամասն