Մոնիտորինգ

  • ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը վստահեցնում է՝ ամենակարևորը դեռ առջևում է

    ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը վստահեցնում է՝ ամենակարևորը դեռ առջևում է

    «Մի շաբաթ էլ սպասեք։ Դուք ամենակարկառունին եք սպասում, ես գիտեմ, սպասեք, դրան էլ ականատես կլինեք։ Մի շտապեք, այս գործը հանգիստ է սիրում», - հանձնաժողովի վերջին նիստից հետո ասել է Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանին ուղղվելիք հարցերը շատ են՝ ե՞րբ է նրան զեկուցվել, երբ նրան զեկուցվել է, ի՞նչ հրահանգ է իջեցվել, դրանք անմիջապես են կատարվել, թե՞ ոչ և այլն։ Մանրամասն
  • Ձկնաբուծարանները գտել են ջրի համար ցածր գին վճարելու ձևը․ Ս․ Ավետիսյան

    Ձկնաբուծարանները գտել են ջրի համար ցածր գին վճարելու ձևը․ Ս․ Ավետիսյան

    -Երբ քննիչ հանձնաժողովը ստեղծվեց, սպասվում էր, որ այն պետք է ուսումնասիրի և լուծում առաջարկի հիմնականում ապօրինի ջրօգտագործումը կասեցնելու համար: ԱԺ-ում անգամ հեղափոխությունից առաջ է հարց հնչել` ջրի մաֆիա կա՞, թե՞ ոչ: Պատասխանը եղել է` կա: Դուք ջրի մաֆիա հայտնաբերեցի՞ ք:

    -Դեռ չեմ կարող ասել, հանձնաժողովը դեռ աշխատում է, բայց ՋՕ-երի համակարգը շատ հզոր կառույց է, չասեմ` մաֆիա, բայց նման մի համակարգ կարող է լինել: Այդտեղ նաև որոշակի ընտրական համակարգ է աշխատում, ջուրը չեմ տա` քո ցանքատարածությունը կչորանա, ջուրը կտամ, փոխարենը մեզ ընտրեք, բայց հիմա դա այնքան էլ չի գործում:

    Մանրամասն
  • Քրեական ենթամշակույթը՝ օրենքով պատժելի

    Քրեական ենթամշակույթը՝ օրենքով պատժելի

    Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում նախատեսվող փոփոխություններով կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու և պահպանելու համար։ Մանրամասն
  • ԱԺ-ում չեն շտապում հետևել Վահե Գրիգորյանի խորհրդին

    ԱԺ-ում չեն շտապում հետևել Վահե Գրիգորյանի խորհրդին

    Սահմանադրական դատարանում կամ դրա շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման հարցում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը շարունակում է կարևոր դերակատարում վերապահել խորհրդարանին ու տեսնել օրենսդիր մարմնի միջամտության կարիքը։ Նա կարծում է, որ Ազգային ժողովը պետք է իրավաքաղաքական գնահատական տա Սահմանադրական դատարանի անցյալին, ախտորոշի խնդիրը և գտնի լուծման ուղիներ։

    Մանրամասն
  • Ով խնդիր ունի, նախարարի հրաժարական է պահանջում

    Ով խնդիր ունի, նախարարի հրաժարական է պահանջում

    -ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսների մի խումբ կրթության, գիտության նախարարի հրաժարականն են պահանջում։ Դուք հրաժարականի հիմքեր տեսնո՞ւմ եք։

    -Հրաժարականի որևէ հիմք չեմ տեսնում։ Կան իրավիճակներ, որոնք մարդկանց չեն գոհացնում, բայց դրանք պետք է երկխոսության և պարզաբանումների հիման վրա լինեն, և ոչ թե յուրաքանչյուր հարց դառնա հրաժարականի պահանջ։ 

    Մանրամասն