Մոնիտորինգ

  • Կան հնարավորություններ, որ ունենանք մեր Սիլիկոնյան հովիտը՝ Քարակերտ գյուղը. Լ. Շիրինյան

    Կան հնարավորություններ, որ ունենանք մեր Սիլիկոնյան հովիտը՝ Քարակերտ գյուղը. Լ. Շիրինյան

    Հարցազրույց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանի հետ:

    -Ղարաբաղյան հակամարտության հնարավորինս արագ կարգավորո՞ւմ, թե՞ստատուս քվոյի պահպանում՝ հայանպաստ լուծման սպասումով:

    -Այդ հարցը գոյություն չունի, հարցը լուծված է, մնում են բանակցությունները։ Մենք մեր մտքում Քուռ-արաքսյան հանրապետությունը պետք է նկատի ունենանք։ Ղարաբաղի հարցը լուծված հարց է, մնում է տեխնիկական հարցերը լուծել։

    Մանրամասն
  • Ի՞նչ արտաքին քաղաքական օրակարգ ունեն ընտրարշավի 11 մասնակիցները

    Ի՞նչ արտաքին քաղաքական օրակարգ ունեն ընտրարշավի 11 մասնակիցները

    Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի արտաքին քաղաքական հատվածները սովորաբար բաղկացած են եղել 3-4 հիմնական ենթահարցիցԱրցախի հարցի կարգավորում
    ՀՀ-միջազգային կառույցներ համագործակցություներկկողմ հարաբերություններ։ 2018ի ԱԺ ընտրություններինսակայնարտաքին քաղաքական ծրագրերը հարստացել են ձևակերպված այլ նպատակներով՝ Հայաստանի համար կարևոր միջպետական համաձայնագրերի վերանայումից մինչև պատմական պայմանագրերի չեղարկում։ Մանրամասն
  • Նախընտրական կարգախոսների ուղերձներն ու ալգորիթմները

    Նախընտրական կարգախոսների ուղերձներն ու ալգորիթմները

    «Իմ քայլը» դաշինք «Երջանիկ անհատhոգատար հանրություն, hզոր պետություն»

    Հոգեբան Գագիկ Պետրոսյանի գնահատմամբ՝ ցանկացած քաղաքացու 3 հիմնական ցանկությունների արտացոլումն է՝ ծրագրի տեսքով։

    Վիգեն Հակոբյանի տպավորությամբ՝ կարգախոսը չի հիշվում, կրեատիվ չէ և պարունակում է որոշակի չինովնիկական ոգի։

    Մանրամասն
  • Արտահերթ ընտրություններ. ով ով է

    Արտահերթ ընտրություններ. ով ով է

    2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Բայց ընտրություններին մասնակցող կուսակցությունների թիվն իրականում ավելի մեծ է.  արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 18 կուսակցություններ: Մանրամասն
  • Լինելու ենք ժողովրդի ձայնը նոր խորհրդարանում. Լուսինե Հարոյան

    Լինելու ենք ժողովրդի ձայնը նոր խորհրդարանում. Լուսինե Հարոյան

    -Հետհեղափոխական կես տարվա Ձեր գնահատականը:

    -...Մենք առայժմ ձեռնպահ ենք մնում հեղափոխական կառավարության գործունեությանը կտրուկ գնահատականներ տալուց, քանի որ նախորդ համակարգն այնպես է խեղաթյուրել ամեն ինչ, բոլոր ոլորտները, որ համակարգային փոփոխություններ շատ արագ չեն կարող կատարվել: Մյուս կողմից՝ մեզ համար անհասկանալի է Փաշինյանի այն հայտարարությունը, թե ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները կատարվել են: Փաշինյանն ասում էր, որ Ընտրական նոր օրենսգիրք, Կուսակցությունների մասին նոր օրենք պետք է ընդունվի, օլիգարխները պետք է հեռու մնան քաղաքականությունից, բայց, ինչպես տեսնում ենք, այդպես չեղավ՝ օլիգարխը դարձավ սեփականատեր, ավելին՝նրա հետ հուշագիր ստորագրվեց: Հեղափոխության արժեքների ցանկացած խմբագրում մեզ համար ընդունելի չէ: Եթե ամփոփեմ, կարող եմ ասել, որ հետհեղափոխական Հայաստանն այժմ սպասողական վիճակում է:

    Մանրամասն