
Մոնիտորինգ
-
ԲԴԽ-ում Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության առաջադրումը քննարկման առարկա դարձավ քաղաքական և իրավական շրջանակներում 3 տեսանկյունից: Առաջինը տարիքն էր: Հնչեցին մեկնաբանություններ, թե թեկնածուն չի բավարարում ԲԴԽ անդամի համար սահմանված պահանջներին։ Դատական օրենսգիրքը դատավոր, ինչպես նաև ԲԴԽ անդամ աշխատելու համար տարիքային շեմ է սահմանում մինչև 65 տարեկանը, իսկ Գագիկ Ջհանգիրյանի 65 տարին լրացել է 2020թ։ Մանրամասն
-
Պետաիրավականը մերժեց ԼՀԿ–ի նախագծերը՝ ընդդեմ Փաշինյանի
Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում ստորագրված եռակողմ հայտարարության իրավաչափությունը Ազգային ժողովում քննարկելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը հունվարի 13-ին տապալվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ այս տարվա առաջին նիստում։ Մանրամասն -
Հեռացման որոշում՝ էթիկայի հանձնաժողովի փոխարեն
Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը համարվում է խորհրդարանական պաշտոն: Այն զբաղեցնող պատգամավորի աշխատավարձը մի քիչ ավելին է, քան շարքային պատգամավորինը: Սովորաբար, այդ պաշտոնն զբաղեցնող անձը թողել է այն մեկ այլ պաշտոն զբաղեցնելու՝ հիմնականում գործադիրում, կամ ուրիշ հանձնաժողով ղեկավարելու համար:ԱԺ որոշման միջոցով հանձնաժողովի նախագահին պաշտոնից հեռացնելը աննախադեպ երևույթ էր:
Մանրամասն -
Պատերազմը սրբագրում է «1000 դրամների» օրենքը
2020թ. դեկտեմբերի 29-ին, ընդունումից 4 տարի անց, Ազգային ժողովը, կառավարության առաջարկով, առանցքային փոփոխություններ կատարեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում: Սա, հիշեցնենք, հայտնի «1000 դրամների» օրենքն է։ Առաջարկվում է 1000 դրամ բոլորի համար հավասարաչափ վճարի փոխարեն, համաձայն եկամտի չափի, սահմանել դրոշմանիշային վճարի պրոգրեսիվ սանդղակ:
Մանրամասն -
Նոր փաստահավաք խումբ՝ Մարտի 1-ի օրինակով
Ազգային ժողովում կարող է ստեղծվել երկրորդ փաստահավաք խումբը: Նախաձեռնությունը «Լուսավոր Հայաստան»-ինն է, որն արդեն մշակել է համապատասխան նախագիծը: Դրա նպատակը լինելու է սեպտեմբերի 27-ին սկսված և նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությամբ դադարեցված արցախյան պատերազմի պատճառներին, ընթացքին ու պարտությանը վերաբերող հարցերի պատասխանները գտնելը: Մանրամասն