
Մոնիտորինգ
-
Վերջին շրջանում ԱԺ նիստերի դահլիճում սովորական դարձած գոռգոռոցները, հայհոյանքն ու վիրավորանքը՝ պատգամավորների միջև, հունվարի 26-ին տեղափոխվել էին ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով: 3 օր՝ հունվարի 24-ից 26-ը, այս հանձնաժողովը քննարկում էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը առաջադրելու հարցը: Նրա թեկնածությունը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցությունը: Քննարկումների 3-րդ օրը Հակոբյանը հանեց իր թեկնածությունը: Դրան նախորդել էին փոխադարձ մեղադրանքները, անվայել խոսքերը՝ թեկնածուի և հանձնաժողովի ՔՊ-ական անդամների ու նախագահի միջև: Մանրամասն
-
Հայաստանի Հանրապետությունը նախագահ չունի․ կլինեն նոր ընտրություններ
Արմեն Սարգսյանը ՀՀ 4-րդ նախագահն էր, բայց առաջին նախագահն էր, որին ընտրել էր խորհրդարանը։ Նա նաև ՀՀ 2-րդ նախագահն է, որը հրաժարական է տալիս՝ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո։ Բայց սա Ա․Սարգսյանի քաղաքական կյանքում 3-րդ հրաժարականն է՝ առաջինը 1996թ․ էր՝ վարչապետի պաշտոնից, երկրորդը 2018թ․՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Ա․Սարգսյանը նախագահ էր ընտրվել 2018թ․ մարտի 2-ին, հեղափոխությունից ընդամենը 20 օր առաջ։ Նրան նախագահ էր առաջադրել այն ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը՝ «Հանրապետական» կուսակցությունը։ Մանրամասն -
-
Հերթական փոփոխությունը՝ ԱԺ կանոնակարգում․ «Ղազինյանի մասին» օրինագիծն ընդունվեց
Հունվարի 20-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ, 68 կողմ, 33 դեմ ձայներով ընդունեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած փոփոխությունների նախագիծը: Հեղինակն ԱԺ ամբիոնից ասաց, որ նախագծի նպատակը ԱԺ կանոնակարգի բացը օրենսդրական ճանապարհով լրացնելն է, իսկ այդ բացը դարձավ ակնհայտ, երբ խորհրդարանական մեծամասնությունը որոշեց կանխել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանի թեկնածության առաջադրումը: Մանրամասն -
Թաթոյանը՝ ժամկետն սպառած միակ պաշտպան․ ԱԺ-ն կընտրի նոր ՄԻՊ
Քրիստինե Գրիգորյանը, եթե ընտրվի, կլինի Հայաստանի Հանրապետության 5-րդ Մարդու իրավունքների պաշտպանը։ Առաջինը Լարիսա Ալավերդյանն էր, որը պաշտոնավարել է 2004-2006թթ․։ Նրան այդ պաշտոնին նշանակել և ազատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդը Արմեն Հարությունյանն է, որը պաշտոնավարել է 2006-20011թթ․։ Արմեն Հարությունյանին ընտրել է արդեն ԱԺ–ն, և նա իր հրաժարականի դիմումը ներկայացրել է հենց ԱԺ-ին։ Երրորդ պաշտպանը Կարեն Անդրեասյանն է, որը պաշտոնավարել է 2011-2016թթ․ և նույնպես պաշտոնից հեռացել է ժամկետից շուտ։ Այս երեք պաշտպաններն էլ խնդիրներ են ունեցել իրենց պաշտոնավարման շրջանում գործող իշխանությունների հետ և հեռացել են այդ խնդիրների պատճառով։
Գործող օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ ՀՀ չորրորդ ՄԻ պաշտպանը, պաշտոնավարել է 2016 թվականից, և նա միակն է, որը ժամանակից շուտ հրաժարական չի տվել ու պաշտոնավարել է ամբողջական ժամկետով։
Մանրամասն