
Մոնիտորինգ
-
8–րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 25 նախաձեռնություն, այդ թվում 4 ընտրություն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2 անդամի, ԿԲ նախագահի տեղակալի և նոր Մարդու իրավունքների պաշտպանի։ Այս նիստերի օրակարգում է նաև ՔՊ–ականների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունը, որով կարգավորվելու է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Մանրամասն
-
ՔՊ–ն ելքը գտել է․ հանձնաժողովի փոխնախագահի հարցը կլուծվի ԱԺ կանոնակարգի փոփոխությամբ
ԱԺ կանոնակարգի գործող կարգավորմամբ մշտական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու, սակայն օրենքով չկա դրույթ, որը հստակ կարգավորվում է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության կարգը: Մանրամասն -
Կուսակցությունների ֆինանսավորումը պետբյուջեից ավելացել է․ մեծ մասը տրվել է ՔՊ-ին և «Հայաստան»-ին
2022թ․ պետական բյուջեից կուսակցությունների ֆինանսավորմանը հատկացվել է 520,7 մլն դրամ։ Այդ գումարը 5 անգամ ավելի շատ է, քան 2019-ին, 2020-ին և 2021-ին հատկացված տարեկան 103,7 մլն դրամը։ Քաղաքական ուժերին տրվող պետական ֆինանսավորումը կավելանա անցած տարի «Կուսակցությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում։ Դրանք ուժի մեջ են մտնում 2022թ․։ Մանրամասն -
Ես ունեմ հեղինակություն․ ՄԻՊ-ի նոր թեկնածուն Քրիստինե Գրիգորյանն է
Գործող մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը 2022 թվականի փետրվարի 23-ին կլրանա։ Արման Թաթոյան իթեկնածությունը 2016-ին առաջադրել էր այն ժամանակ խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը։
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ Պաշտպանի հերթական ընտրությունն անցկացվում է Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 40 օրվա ընթացքում: Այսինքն՝ մինչև փետրվարի 23-ը Հայաստանը պետք է ունենա նոր ՄԻՊ: Այդ կապակցությամբ իշխող խմբակցությունը առաջադրել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը: Ի դեպ, Արման Թաթոյանը ՄԻՊ պաշտոնում առաջադրվելու ժամանակ ևս արդարադատության փոխնախարար էր:
Մանրամասն -
ԱԺ հանձնաժողովում ՔՊ-ն սպասում է կոնսենսուսային թեկնածուի․ ընդդիմությունն ասում է՝ իզուր
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը մնում է չլուծված, բայց թեկնածուի ընտրության շուրջ որոշ զարգացումներ կան: Դեկտեմբերի 14-ին երկրորդ անգամ հանձնաժողովը փոխնախագահի հարցին անդրադարձավ՝ չունենալով թեկնածու․ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ թեկնածու չէր ներկայացրել։ Մանրամասն