Մոնիտորինգ

  • Փաշինյանը փարատել է Բաբլոյանի անհանգստությունը. Պատգամավորները վարչապետ-ԱԺ նախագահ հանդիպման մասին

    Փաշինյանը փարատել է Բաբլոյանի անհանգստությունը. Պատգամավորները վարչապետ-ԱԺ նախագահ հանդիպման մասին

    Ազգային ժողովը կառավարության գործընկերն է, և ոչ թե կցորդը. Փաշինյան- Բաբլոյան հանդիպումից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով ամրագրվել է այս իրողությունը: 
    ԱԺ հանրապետական փոխնախագահը կարծում է, որ պաշտոնավարման 100 օրն ամփոփող օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ մի քանի հայտարարություն է արել: 

    Վարչապետը, մասնավորապես, խոսել էր հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին, որոնք կընդլայնեն ԱԺ լուծարման հնարավորությունները: Նաև հնարավոր էր համարել «անցումային արդարադատության» ինստիտուտի ստեղծումը: Մանրամասն
  • Ինչպես են կոալիցիոն նախկին գործընկերները սատարում Քոչարյանին

    Ինչպես են կոալիցիոն նախկին գործընկերները սատարում Քոչարյանին

    2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո, 2018թ. հուլիսի 28-ին կալանավորվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 2008թ. մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա հուլիսի 27-ին նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը հաջորդած ներքաղաքական զարգացումները առայժմ սահմանափակվում են որոշ քաղաքական գործիչների և կուսակցությունների հայտարարություններով, և այստեղ ուշագրավ Է նախ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին կոալիցիա կազմած քաղաքական ուժերի կեցվածքը: Մանրամասն
  • Էթիկայի հանձնաժողով ձևավորելու առաջարկ. ՀԿ-ները պահանջում են քննել Արփինե Հովհաննիսյանի վարքագիծը

    Էթիկայի հանձնաժողով ձևավորելու առաջարկ. ՀԿ-ները պահանջում են քննել Արփինե Հովհաննիսյանի վարքագիծը

    6-րդ գումարման Ազգային ժողովի ավելի քան մեկ տարվա գործունեության ընթացքում էթիկայի հանձնաժողով չի ձևավորվել: Պատճառներից մեկը ձևավորման նոր կարգն է: Եթե նախկինում հանձնաժողովն ստեղծվում էր օրենքի ուժով, յուրաքանչյուր նստաշրջանի մեկնարկին, ապա ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի համաձայն՝ այն ձևավորվում է կոնկրետ դեպքի համար՝ խմբակցության կամ խմբակցությունների առաջարկով: Բայց եթե որևէ խմբակցություն որևէ դեպքի առիթով նման առաջարկությամբ հանդես գա, ապա այն պետք է ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից: Մանրամասն
  • Ընտրակարգի շուրջ կոնսենսուս առայժմ չկա

    Ընտրակարգի շուրջ կոնսենսուս առայժմ չկա

    2017թ. ԱԺ ընտրություններին ԵՄ տրամադրած մոտ 3 միլիոն դոլարի աջակցությամբ շուրջ 2000 տեղամասերից 1500-ում տեսախցիկներ տեղադրվեցին: Դրանց միջոցով ապահովվեց քվեարկության ընթացքի և արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակումը: Նախորդ քննարկումներից մեկի ժամանակ պարզվեց, որ տեսախցիկները բաժանվել են պետական տարբեր կառույցների: Նախորդ իշխանությունները չէին նախատեսել, որ 2017-ի ընտրություններից հետո մեկ տարի անց դրանց անհրաժեշտությունը կրկին զգացվելու է: Մանրամասն
  • Ու՞մ նախագիծը կդառնա օրենք

    Ու՞մ նախագիծը կդառնա օրենք

    Ազգային ժողովն ու կառավարությունը առանձին աշխատանքային խմբեր կազմած՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ են մշակում: Այսօր, սակայն, դեռ պարզ չէ, թե այս երկուսի կատարած աշխատանքը ինչպես է մեկտեղվելու կամ մեկտեղվելու է թե ոչ: Ընտրական օրենսգրքի փոփոխություններ մշակող կառավարության հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ կառավարությունը մշակելու է օրենքի նախագիծ, իսկ թե ուրիշ ով ինչ նախագիծ կկազմի, դա պատգամավորների իրավունքն է: Պատգամավորները, ամեն դեպքում, շարունակում են աշխատել ընտրական բարեփոխումների իրենց նախագծի վրա: 
    Ներկայացվել է Ընտրական օրենսգրքի փոփոխության չորս տասնյակ առաջարկ

    Ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը արդեն 4 նիստ է անցկացրել: Խմբի անդամների ներկայացմամբ՝ քննարկվող առաջարկների նպատակը ընտրակեղծիքների բացառումը և Ընտրական օրենսգրքի բարելավումն է: Հիմնական փոփոխությունը վերաբերում է ռեյտինգային ընտրակարգի վերացմանն ու ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելուն:  Մանրամասն