Մոնիտորինգ

  • ԱԺ առաջին քննիչ հանձնաժողովը՝ քառօրյա պատերազմի հարցով

    ԱԺ առաջին քննիչ հանձնաժողովը՝ քառօրյա պատերազմի հարցով

    Սերժ Սարգսյան, Սեյրան Օհանյան… կհրավիրվե՞ն, արդյոքնրանք հանձնաժողով. Քոչարյանն ասաց՝ կանչելու են բոլորին, հիշեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությունը՝ բանակին մատակարարվող բենզինին ջուր խառնելու մասին ու հարցրեց«Բա Կարեն Կարապետյանին չլսե՞նք, պիտի լսենք, չէ՞: Մենք գիտենք՝ ով է վառելիքի մատակարարը՝ «Ֆլեշ» ընկերությունը, պետք է տեսնենք՝ ինչպես են կատարում իրենց պարտականությունը»: Մանրամասն
  • Վահե Գրիգորյան. կրկին փորձիր

    Վահե Գրիգորյան. կրկին փորձիր

    Մայիսի 31-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել հայտնի փաստաբան, մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին: Սա նախագահի՝ ՍԴ անդամի թեկնածուի 5-րդ առաջադրումն է: Ընդ որում՝ նախագահի առաջադրած 4-րդ թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը չէր ընտրվել վերջին առաջադրումից ընդամենը երկու օր առաջ`մայիսի 29-ին: Մանրամասն
  • 5-րդ ձախողված փորձ, ինչո՞ւ է ԱԺ-ն մերժում նախագահի՝ ՍԴ դատավորի թեկնածուներին

    5-րդ ձախողված փորձ, ինչո՞ւ է ԱԺ-ն մերժում նախագահի՝ ՍԴ դատավորի թեկնածուներին

    Մայիսի 29-ին Ազգային ժողովը 5-րդ անգամ ձախողեց Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը՝ այս անգամ ՍԴ դատավորի պաշտոնում չընտրելով նախագահի ներկայացրած 4-րդ թեկնածուին՝ Արթուր Վաղարշյանին: Կողմ էր քվեարկել 30, դեմ՝ 53 պատգամավոր: Մանրամասն
  • Իշխանությունը սկսում է անցումային արդարադատության մասին հանրային քննարկումները

    Իշխանությունը սկսում է անցումային արդարադատության մասին հանրային քննարկումները

    Անցումային արդարադատության անհրաժեշտության մասին հայտարարությունները տեղափոխվում են գործնական փուլ: Մայիսի 24-ին խորհրդարանում ԱԺ նախագահի նախաձեռնությամբ հրավիրվեցին լսումներ, որոնց ընթացքում փորձագետները ներկայացրին միջազգային փորձն ու իրենց առաջարկները, քաղաքական գործիչները և քաղհասարակության ներկայացուցիչները խոսեցին նոր համակարգի մասին իրենց պատկերացումներից: Ենթադրվում է, որ քննարկմանը կհաջորդի անցումային արդարադատության ներդրման վերաբերյալ իշխանության հստակեցված դիրքորոշումը, կմշակվեն օրենքների նախագծեր: Մանրամասն
  • «Իմ քայլ»-ը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ին

    «Իմ քայլ»-ը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ին

    «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գնահատմամբ՝ ԱԺ խորհուրդը որոշումը կայացրել է օրենքի պահանջին համապատասխան, իսկ ավելի վաղ լրագրողների հետ նրա զրույցից պարզ էր դարձել, որ խորհրդարանական մեծամասնությունը չի ուզում քննարկման առարկա դարձնել ԼՀ խմբակցության օրակարգի առաջին հարցը՝ դատարանները փակելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կոչը: Մանրամասն