Մոնիտորինգ

  • Ապօրինի գույքի բռնագանձում՝ սոցիալական պահանջով

    Ապօրինի գույքի բռնագանձում՝ սոցիալական պահանջով

    Արդարադատության նախարարությունը մշակել և իրավական ակտերի հրապարակման կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը։ Եթե ԱԺ-ն ընդունի այս օրինագիծը, ապա իրավասու մարմինը` տվյալ դեպքում ՀՀ դատախազությունը, ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված` 50.000.000 մլն դրամը գերազանցող ապօրինի ծագում ունեցող գույքը կներկայացնի բռնագանձման: Մանրամասն
  • Աշնանային նստաշրջանի մեկնարկը՝ մերժումներով

    Աշնանային նստաշրջանի մեկնարկը՝ մերժումներով

    Սեպտեմբերի 9-ին, ամառային արձակուրդից հետո, 7-րդ գումարման Ազգային ժողովն սկսեց աշխատանքը: Աշնանային նստաշրջանի օրակարգ ընդգրկվեցին նախորդ նստաշրջանից մնացած մի շարք օրինագծեր, նաև երկու տասնյակից ավելի նախագծեր՝ ներկայացված հիմնականում կառավարության կողմից: Մանրամասն
  • Արման Բաբաջանյանը լքում է «Լուսավոր Հայաստանը»

    Արման Բաբաջանյանը լքում է «Լուսավոր Հայաստանը»

    Ամառային արձակուրդի ընթացքում ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից անջատ գործունեության մասին հարցերն այսօր վերջնական պատասխան ստացան. նա հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մտադրության մասին։ Մանրամասն
  • Կգնահատեն անցյալը, կբարեփոխեն Սահմանադրությունն ու ԸՕ-ն

    Կգնահատեն անցյալը, կբարեփոխեն Սահմանադրությունն ու ԸՕ-ն

    Արդարադատության նախարարությունը հանրության դատին է ներկայացրել «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» նախագիծը: Նախագծի հիմնավորումների մեջ նշված է, թե կառավարությունն այն ներկայացրել է`«հաշվի առնելով 2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններով օրակարգ բերված՝ իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթությունը»։ Մանրամասն
  • Որտե՞ղ է կորում ջրի կեսից ավելին. ի՞նչ  է պարզելու ԱԺ քննիչ հանձնաժողովը

    Որտե՞ղ է կորում ջրի կեսից ավելին. ի՞նչ է պարզելու ԱԺ քննիչ հանձնաժողովը

    Արարատի եւ Արմավիրի մարզերում ջրային տնտեսության ծրագրերի իրականացման արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումից անցել է մոտ մեկուկես ամիս: Parliamentmonitoring.am-ը փորձեց ճշտել, թե ինչ է հասցրել անել խորհրդարանական նոր մարմինն այս ընթացքում: Մանրամասն