Մոնիտորինգ

  • ԲԴԽ անդամի ընտրությունը տապալվեց

    ԲԴԽ անդամի ընտրությունը տապալվեց

    ԱԺ հուլիսի 1-ի նիստում Բարձրագույն դատական խորհրդի կազմում խորհրդարանական մեծամասնության առաջադրած թեկնածուն չընտրվեց։ Հատուկ այդ հարցի համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստում Աննա Մարգարյանի օգտին քվեարկել էր քվեարկությանը մասնակցած 85 պատգամավորներից 66-ը, մինչդեռ, ըստ ՀՀ Սահմանադրության, անհրաժեշտ էր պատգամավորների 3/5-րդի կողմ ձայնը։ Մանրամասն
  • Վեթինգը՝ ըստ օրենսդիրի ու գործադիրի

    Վեթինգը՝ ըստ օրենսդիրի ու գործադիրի

    Լրատվամիջոցներում, պատգամավորների հարցազրույցներում, Ազգային ժողովի միջանցքներում ամենաշատ քննարկվող թեման շարունակում է մնալ վեթթինգը, բայց դրա մասին փաստաթուղթ խորհրդարանում դեռ չկա: Ավելին, ԱԺ մեծամասնությունը, կարծես, չի էլ պատկերացնում, թե որ փաստաթղթի հիման վրա է վեթինգն իրականացվելու: Կառավարությունը, սակայն, սկսել է վեթինգի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների ու դրանից բխող օրենսդրական փոփոխությունների մշակումը: Մանրամասն
  • Վահե Գրիգորյան. նոր Հայաստանի առաջին դատավորը ՍԴ-ում

    Վահե Գրիգորյան. նոր Հայաստանի առաջին դատավորը ՍԴ-ում

    Ավելի քան մեկ տարվա քննարկումներից հետո Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնը համալրվեց. հունիսի 18-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ և ձայների 99 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ ՍԴ դատավոր ընտրեց Վահե Գրիգորյանին: Մանրամասն
  • 2018թ.բյուջեի կատարողաականն ընդունվեց

    2018թ.բյուջեի կատարողաականն ընդունվեց

    «Խիստ կասկածում եմ, որ աշխարհում կա որևէ երկիր, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն, և մակրոտնտեսական կայունությունը պահպանվել է, ու տնտեսությունը ռեցեսիայի առնվազն տևական փուլ չի մտել: Այս առումով, կներեք արտահայտությանս, այլ կերպ կառավարության աշխատանքը, քան փայլուն, ուղղակի հնարավոր չէ գնահատել»,-2018թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ավարտիին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասն