
Մոնիտորինգ
-
-
Ընդդիմությունը դրսում, իշխանությունը՝ ԱԺ դահլիճում. ի՞նչ կլինի եթե փոքրամասնությունը ԱԺ չգա
Ընդդիմադիր գործընկերների բացակայությունը մեծամասնության շրջանում արդեն իսկ հարցեր է առաջացրել։ Նրանք սկսել են հաշվել, թե չներկայանալով աշխատանքի՝ ընդդիմադիրները պետբյուջեից որքան աշխատավարձ են ստացել: Մանրամասն -
Կուսակցություններն ու նրանց ղեկավարները պետք է հայտարարագրեր ներկայացնեն
Կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից կանցնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին /ԿԿՀ/։ Կուսակցություններից բացի ԿԿՀ հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև դրանց ղեկավարները անկախ հանգամանքից՝ զբաղեցնում են պետական որևէ պաշտոն, թե ոչ։ Մանրամասն -
ՀՌՀ անդամի 4-րդ թեկնածուն անցավ քննությունը. նա ՔՊ-ական է
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամի թափուր պաշտոնը շուտով կհամալրվի. այս պաշտոնի համար առաջադրումների երեք անհաջող փորձից հետո չորրորդ թեկնածուն անցավ գլխադասային հանձնաժողովի արգելքը: Մանրամասն -
Նոր հանցատեսակներ և հանցագործությունների աճ. Արթուր Դավթյանը ներկայացրեց դատախազության 2021թ. հաշվետվությունը
2021թ.-ին քննվել է 44751 քրեական գործ։ Առաջին տեղում կոռուպցիոն բնույթի հանցագործություններն են, որոնց շրջանակում քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ։ Հարուցված 2150 գործերն առնչվում են 2020թ․ 44-օրյա պատերազմին։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 22-ին քննարկեց ՀՀ դատախազության 2021թ․ գործունեության հաշվետվությունը։
Մանրամասն