
Մոնիտորինգ
-
Ազգային ժողովի մարտի 22-ի լիագումար նիստն սկսվեց ընդդիմության՝ գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացություն չստացած նախագծի քննարկմամբ։ Մանրամասն
-
Պայքար «լկտիության» դեմ. «Պատիվ ունեմ»–ն անհույս է, բայց նախագիծ է ներկայացրել
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի շուրջ խորհրդարանական լսումները վերածվեցին իշխանության արտաքին քաղաքականության կոշտ քննադատության: Մանրամասն -
Նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ հանձնաժողովնեում
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 16-ի աշխատանքային օրն անցկացրեց Ազգային ժողովում։ Տարբեր հանձնաժողովներում նա ներկայացնում էր կառավարության ներկայացրած նախագծերը, որոնք առնչվում էին գործարար ոլորտին։ Մանրամասն -
«Հայաստան»–ի նախագիծը մերժվեց, «Պատիվ ունեմ»–ինը՝ ընդունվեց․ ԱԺ մշտական հանձնաժողովներում
Ի տարբերություն պետաիրավական հանձնաժողովի, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ:
Այս անգամ հեղինակը «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանն էր, իսկ նախագիծը վերաբերում էր զինծառայողների կրթությանը:
Մանրամասն -
ՀՀ 5-րդ նախագահը երդմամբ ստանձնեց պաշտոնը
ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, որին մարտի 3-ին Ազգային ժողովն ընտրել էր Հայաստանի Հանրապետության նախագահ, մարտի 13-ին ԱԺ հատուկ նիստում երդմամբ ստանձնեց պաշտոնը: Ընդիմությունը դարձյալ բոյկոտել էր երդմնակալության արարողությունը՝ ինչպես ընտրության հարցի քննարկումը՝ խորհրդարանում։
5-րդ նախագահի երդմնակալության արարողությանը հանրապետության նախկին չորս նախագաները նույնպես չէին մասնակցում, թեպետ հրավիրված էին։ Հատուկ նիստն անցկացվում էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մանրամասն