Մոնիտորինգ

  • Վարկային հերթական համաձայնագիրը՝ ԱԺ արտահերթ նիստում

    Վարկային հերթական համաձայնագիրը՝ ԱԺ արտահերթ նիստում

    Ազգային ժողովը մարտի 9-ին հրավիրած արտահերթ նիստում ընդունեց կառավարության ներկայացրած երկու՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքում լրացում կատարելու մասին» ու Արժույթի միջազգային հիմնադրամի հետ «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծերը: Նիստը հրավիրվել էր հատուկ ընթացակարգով՝ 2-րդ ընթերցումը 1-ինից հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպելու ռեժիմով։ Մանրամասն
  • ՀՀ 5–րդ նախագահը Վահագն Խաչտուրյանն է․ նրան ընտրեց միայն իշխող ուժը

    ՀՀ 5–րդ նախագահը Վահագն Խաչտուրյանն է․ նրան ընտրեց միայն իշխող ուժը

    Հայաստանի խորհրդարանը մարտի 3-ին ընտրեց Հայաստանի 5-րդ նախագահին: Ընտրության համար պահանջվեց անցկացնել երկու փուլ, քանի որ առաջին փուլում պահանջվող ձայների ¾-րդը չապահովվեց: ՀՀ Սահմանադրությամբ, եթե Հանրապետության նախագահ առաջին փուլում չի ընտրվումանցկացվում է ընտրության երկրորդ փուլԵրկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածունորն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Սահմանադրությունը նախատեսում է նախագահի ընտրության նաև երրորդ փուլ, սակայն այս դեպքում բանը դրան չհասավ. 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել նախագահի թեկնածուին: Մանրամասն
  • Շուշիի հռչակագրից մինչև կենսաթոշակների բարձրացում. ՔՊ-ն մերժեց «Հայաստան»–ի 6 նախագծերը

    Շուշիի հռչակագրից մինչև կենսաթոշակների բարձրացում. ՔՊ-ն մերժեց «Հայաստան»–ի 6 նախագծերը

    Քառօրյայի հենց առաջին նիստում ՔՊ-ն մերժեց լիագումար նիստերի օրակարգ ընդունել «Հայաստան» խմբակցության 6 նախագծերը։ Այդ նախագծերը մերժվել էին մշտական հանձնաժողովներում, բայց ընդդիմությունը որոշել էր, որ դրանք օրակարգ ընդգրկելու հարցը պետք է քննարկվի նաև լիագումար նիստում։ Մանրամասն
  • Իշխանությունը մերժում է ընդդիմությանը՝ «տակտիկական մոտեցումներից» ելնելով

    Իշխանությունը մերժում է ընդդիմությանը՝ «տակտիկական մոտեցումներից» ելնելով

    ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ի նիստում մերժեց «Հայաստան» դաշինքի ներկայացրած հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ: Մանրամասն
  • Սամվել Բաբայանը 44-օրյայի քննիչ հանձնաժողովի կազմում՝ որպես արտախորհրդարանական ընդդիմություն

    Սամվել Բաբայանը 44-օրյայի քննիչ հանձնաժողովի կազմում՝ որպես արտախորհրդարանական ընդդիմություն

    Հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցեն Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Ազատական» կուսակցության նախագահ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն ու «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։ Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ, անհրաժեշտության դեպքում, շատ այլ մարդկանց են հրավիրելու, որ իրենց աշխատանքը անթերի լինի, և «որևէ մեկի մոտ հարց չառաջանա, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում»։ Մանրամասն