
Ամեն ինչ անում ենք, որ գերիների հարցն Ադրբեջանի համար գլխացավանք դառնա․ Տ․ Հայրապետյան
- Մոսկվայում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից շատ գոհ է: ՌԴ նախագահի հետ թե այդ, թե հունվարի 11-ի հանդիպումների, ինչպես նաև հեռախոսազրույցների ժամանակ վարչապետը կարևորել է Ադրբեջանից հայ գերիների վերադարձը: Բայց հակառակ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության, որի միջնորդը ՌԴ-ն է, այդ խնդիրը մինչև հիմա լուծված չէ: Ինչպե՞ս կարելի է գոհ լինել:
- Հանդիպման օրակարգը բավականին ընդգրկուն էր, ինչ վերաբերում է գերիների վերադարձին, ապա վարչապետը շեշտեց, որ այդ հարցի վերաբերյալ կա ընկալում: Ընկալումն այն է, որ Ադրբեջանն անցած տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ պարտավոր է կատարել ստանձնած պարտավորությունները և վերադարձնել գերիներին: Մենք անում ենք առավելագույնը՝ լինի դա ՌԴ-ի մեր գործընկերների, թե միջազգային այլ գործընկերների հետ շփումներում Ադրբեջանի վրա ճնշումն ուժեղացնելու ուղղությամբ: Մենք ամեն ինչ անում ենք, որ գերիների հարցն այդ երկրի համար դառնա գլխացավանք:
Մանրամասն