Հարցազրույց

  • Ես արտերկրից 2 աշխատանքային առաջարկ ունեմ, բայց չեմ գնալու. Ա. Աշոտյան

    Ես արտերկրից 2 աշխատանքային առաջարկ ունեմ, բայց չեմ գնալու. Ա. Աշոտյան

    -Ի՞նչ է անելու ՀՀԿ-ն, եթե չհայտնվի ԱԺ-ում։

    -Մենք այս ընտրություններին չենք գնում, որովհետև աշխատանքի տեղավորման խնդիր ունենք։ Ես արդեն արտերկրից ունեմ աշխատանքային երկու առաջարկ՝ շատ ավելի բարձր աշխատավարձով, բայց չեմ գնալու երկրից։

    -Ինչպես Գևորգ Կոստանյա՞նը։

    -Ինձ որևէ մեկի հետ պետք չէ համեմատել: Ես և իմ կուսակցությունը առաքելություն ունենք։ 

    Մանրամասն
  • Առնվազն ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն պետք է լինեն ԱԺ-ում. Է. Շարմազանով

    Առնվազն ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն պետք է լինեն ԱԺ-ում. Է. Շարմազանով

    - ՀՀԿ ակունքներում կանգնած բազմաթիվ գործիչներ ձեր ցուցակում չկան, այնպիսի տպավորությունն է, որ նրանք չեն ցանկացել ընդգրկվել:

    - Նրանք բոլորը մեզ հետ են: Օրինակ Սամվել Նիկոյանը ցուցակում չկա, բայց, նա ամբողջ թափով աշխատելու է: Գալուստ Սահակյանը չկա, բայց նրա որդին՝ Արման Սահակյանը կա: Պարտադիր չէ, որ պատգամավոր դառնան, նրանք կուսակցությունում են և բոլորի նման պայքարելու են մեր կուսակցության գաղափարախոսության համար:

    Մանրամասն
  • Եթե մերժում ենք օլիգարխիային, ուրեմն մերժենք նաև Գագիկ Ծառուկյանին. Գ. Գորգիսյան

    Եթե մերժում ենք օլիգարխիային, ուրեմն մերժենք նաև Գագիկ Ծառուկյանին. Գ. Գորգիսյան

    ՀԿ-ում ասել են, որ քվե ապահովող նախկին ռեյտինգայիններ իրենց ցուցակում չեն լինելու:

    -Ես արդեն գիտեմ մի անունորոնք լինելու են: Եվ միայն ՀՀԿ-ն չէոր ունի քրեաօլիգարխիկ տարրեր և օլիգարխներ:

    -Դուք ակնարկում եք «Բարգավաճ Հայաստանի՞ն»:

    -Այո, ԲՀԿ-ն այս հարցում ոչնչով չի տարբերվում:

    Մանրամասն
  • Հայաստանում կես ժամվա ընթացքում կարող է իրավիճակ փոխվել. Մ. Մելքումյան

    Հայաստանում կես ժամվա ընթացքում կարող է իրավիճակ փոխվել. Մ. Մելքումյան

    Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ:

    -Պարոն Մելքումյան, Ձեր կարծիքով ինչո՞ւ ՀՀԿ-ն տապալեց Ընտրական օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների ընդունումը:

    -Ինձ թվում է՝ ՀՀԿ-ն ճիշտ չի հաշվարկել իր հնարավորությունները։ Նրանց թվում է, որ ռեյտինգային ընտրակարգով ձայներ շահելու ավելի մեծ հնարավորությունն ունեն: Ես կարծում եմ՝ չունեն։ Այն պայմանները, որոնց առկայությամբ նախկինում ռեյտինգային կամ մեծամասնական թեկնածուները պատգամավոր էին դառնում, այժմ չկան: Իսկ մնացորդային հեղինակություն ՀՀԿ- ն չունի:

    Մանրամասն
  • Փաշինյանի հետ՝ ռեյտինգայինով. Մարտուն Գրիգորյանը կընտրի՞ ՔՊ-ն

    Փաշինյանի հետ՝ ռեյտինգայինով. Մարտուն Գրիգորյանը կընտրի՞ ՔՊ-ն

    Հարցազրույց Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:

    -Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ ընդամենը երկու ամսվա համար մանդատը վերցրեցիք, չէ՞ որ Ազգային ժողովը լուծարվում է։

    -Գյումրու ակտիվի, իմ թիմակիցների հետ քննարկումների արդյունքում եկանք այն կարծիքին, որ մանդատը վերցնելը պարտադիր է, քանի որ 11 հազար մարդ քվեարկել է իմ օգտին, և այդ քվեներով իրենց կողքին կանգնելու պարտավորություն ունեմ։ Ես միացել եմ ԱԺ-ն լուծարելու պահանջին, կողմ եմ քվեարկել Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին և ձեռնպահ՝ վարչապետի ընտրությանը, դուրս եմ եկել ՀՀԿ խմբակցությունից:

    Մանրամասն