Հարցազրույց

  • Քաղաքական ռեֆորմները պետք է ծնվեն խորհրդարանում. Հ. Դանիելյան

    Քաղաքական ռեֆորմները պետք է ծնվեն խորհրդարանում. Հ. Դանիելյան

    -Ազգային ժողովում սկսվել է Ընտրական օրենսգրքում և Կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների մշակման աշխատանքը, որը համակարգելու եք Դուք: Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում այս անգամ:

    -Ընտրական ռեֆորմների մեջ թեմա առ թեմա ենք առաջշարժվելու: Առաջնային ենք համարում քաղաքականության ֆինանսավորման կարգավորումը, ինչն ուղղակիորեն առնչվում է թե' քարոզարշավների, թե' կուսակցությունների ֆնանսավորմանը: Կուսակցությունների մասին օրենքը, բացի ֆինանսավորումից, այլ կարևոր ուղղություններով ևս բարելավման կարիք ունի, և ուրիշ փոփոխություններևս կլինեն:

    Մանրամասն
  • Վստահեցնում եմ, որ Հրայր Թովմասյանը կհեռանա. Ա. Սիմոնյան

    Վստահեցնում եմ, որ Հրայր Թովմասյանը կհեռանա. Ա. Սիմոնյան

    -Օրինակ, դատական համակարգում ինչո՞ւ անմիջապես վեթինգ, բարեվարքություն կամ բարեփոխման այլ գործընթաց չիրականացվեց, որպեսզի այդ համակարգն ունենար հանրային վստահություն:

    -Դատական համակարգի առողջացման ամբողջական գործընթաց է սկսվել, և դրա հետևանքներն ու արդյունքները աստիճանաբար կտեսնեք: Բայց ի՞նչ չարեցինք. նախկին իշխանությունների նման պետք է ինչ-որ մեկին ստիպեինք, որ ինչ-որ որոշո՞ւմ կայացվեր: Այդ դեպքում մենք նրանցից չէինք տարբերվի:

    Մանրամասն
  • Քննչական մարմինները գերծանրաբեռնված են, ներկա ռեսուրսներով անհնար է քննել մի ողջ անցյալի վերաբերող փաստերը

    Քննչական մարմինները գերծանրաբեռնված են, ներկա ռեսուրսներով անհնար է քննել մի ողջ անցյալի վերաբերող փաստերը

    - Պարոն Խաչատրյան, մոտ երկու ամիս է, ինչ գործում է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Ի՞նչ աշխատանք եք կատարել մինչև այժմ:

    - Թեև արձակուրդային շրջան է, բայց մեկ օր արձակուրդ չենք գնացել և չենք էլ գնալու: Բավականին մեծ ծավալի փաստաթղթեր կան, որոնք ուսումնասիրելու համար երկար ժամանակ է պետք: Բացի այդ տարբեր անձինք` հիմնականում Պաշտպանության նախարարության նախկին կամ ներկա պատասխանատուներ` նախարար, փոխանախարարներ և այլ պաշտոնյաներ կհրավիրվեն հարցազրույցի:

    Մանրամասն
  • Ամոթ է. որ իշխանության այլընտրանքը լինի Քոչարյանը. Է. Մարուքյան

    Ամոթ է. որ իշխանության այլընտրանքը լինի Քոչարյանը. Է. Մարուքյան

    -Վերջերս ՄԻԵԴ-ը վճիռ էր հրապարակել, որով պարտավորեցրել էր կառավարությանը երեք ամսվա ընթացքում աննախադեպ՝ 1.6 մլն եվրո գումար փոխհատուցել տուժած ՀՀ քաղաքացուն։ Ձեր կարծիքով՝ այդ գումարը պետք է նախկին իշխանությո՞ւնը փոխհատուցի, թե՞ դա պետք է արվի պետբյուջեի հաշվին։

    -15 տարի է՝ ասում են պետք է մեխանիզմներ գտնել, ռեգրեսիվ հայցեր ներկայացնել ու պահանջել այդ գումարները։ Նախկին իշխանության նկատմամբ քրեական գործեր պետք է հարուցվեին հենց նման հայցերով։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է, չէ՞, եղել այդ մարդկանց սեփականության իրավունքների խախտումները, բա ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հենց այդ հարցով քրեական գործ չի հարուցվում, ինչո՞ւ նման հարց չի բարձրացվում։ Եթե հարուցված քրեական գործը դրա վերաբերյալ լիներ, նախագահի անձեռնմխելիության հարց չէր բարձրացվի։ :

    Մանրամասն