Հարցազրույց

  • Երբ ճիշտ պահը լինի, որևէ մեկը հետ չի կանգնի մանդատը վայր դնելու որոշումից․ Էլինար Վարդանյան

    Երբ ճիշտ պահը լինի, որևէ մեկը հետ չի կանգնի մանդատը վայր դնելու որոշումից․ Էլինար Վարդանյան

    -Այսօր ընդդիմության՝ խորհրդարանում մնալը որքանո՞վ է արդարացված․ համագործակցությունը չի ստացվում, նախագծեր մերժվում են։ 

    -Եթե այս պահին խորհրդարանական ընդդիմությունը որոշի, որ այլևս չի մասնակցում ԱԺ աշխատանքներին, դա նշանակում է, որ դրան պետք է հետևի որոշակի պրոցես: Ես գիտեմ, որ շատ հաճախ են բարձրացնում մանդատները չվերցնելու կամ վայր դնելու հարցը: Մանդատների բաշխման ժամանակ մանդատները չվերցնելը ենթադրում էր, որ հավաքած ձայների քանակով հաջորդ երկու ուժերն էին խորհրդարանում հայտնվելու, իսկ ԱԺ-ում գտնվելու ժամանակ մանդատները վայր դնելը որևէ իրավական հիմք, իրավական պահանջ չի ներկայացնում ԱԺ-ն արձակելու համար: 

    Մանրամասն
  • Չենք կարող հայ-թուրքական բանակցություններից օգուտով դուրս գալ. Աննա Գրիգորյան

    Չենք կարող հայ-թուրքական բանակցություններից օգուտով դուրս գալ. Աննա Գրիգորյան

    -Վստահաբար, հետևում եք քննարկումներին, որոնք հաջորդեցին Քոչարյանի ասուլիսին՝ ՀՀ նախագահի պաշտոնում որևէ սրբազանի թեկնածություն առաջադրելու առաջարկի հետ կապված: Ռոբերտ Քոչարյանը ժամանակին չէր խաչակնքվում, «Հայր մերը» չէր ասում: Կարծում եք՝ նրա վերաբերմունքն այդ հարցում փոխվե՞լ է:

    -Դա հարցին կենցաղային մակարդակով վերաբերվելու փորձ է, որովհետև խոսել ինստիտուցիոնալ, ազգին համախմբելու մասին և, որպես հակակշիռ, բերել նման բաները, կարծում եմ՝ տեղին չէ: Այս պահին խոսում ենք մի մարդու անհրաժեշտության մասին, որը ոչ թե, ըստ Նիկոլ Փաշինյանի, ներդաշնակեցնող դեր կկատարի ՔՊ–ի, վարչապետի, կառավարության ու ԱԺ-ի միջև, այլ կհամախմբի ազգը։

    Այդպիսի հոգևորականի մեկ անուն կտա՞ք:

    -Դե, գիտեք, անուն տալը, գուցե, տպավորություն ստեղծի, որ դրա շուրջ քննարկում ենք ունեցել: Բայց ես վստահ եմ, որ Դուք էլ անձամբ գիտեք այդպիսի հոգևորականների:

    Մանրամասն
  • Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն այս կառավարությանն արդարանալու հիանալի առիթ տվեցին. Արթուր Խաչատրյան

    Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն այս կառավարությանն արդարանալու հիանալի առիթ տվեցին. Արթուր Խաչատրյան

    - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ արտահանողների հետ քննարկում են, թե ինչպես մեղմեն ռուբլու արժեզրկման բացասական հետևանքները։ Ի՞նչ կարող են անել:

    - Պետությունը նրա համար է, որ նախապես «սթրես թեստեր» անցկացնի, ռեզերվային ծրագրեր մշակի։ Ուղտը չոքեց մեր դռանը, նո՞ր են մտածում։ 

    Մանրամասն
  • Ինձ համար նախորդ նստաշրջանը ադապտացիայի շրջան էր. Ալխաս Ղազարյան

    Ինձ համար նախորդ նստաշրջանը ադապտացիայի շրջան էր. Ալխաս Ղազարյան

    –Դուք 100-ից ավելի նախագծերի կողմ եք քվեարկել, այսինքն՝ գերակշռել են «կողմ» ձայները: Ձեր խղճո՞վ եք այդպես քվեարկել, թե՞ եղել է հանձնարարություն՝ լինել կողմ:

    –Բնականաբար՝ խղճով: Ինձ թվում է՝ բոլորն էլ կփաստեն, որ այդպես քվերակել են իրենց խղճով ու համոզմունքով:

    Մանրամասն
  • Մեր գլխին դրած փայփայելու ենք այս ընդդիմությանը, երազանքի ընդդիմություն է․ Գուրգեն Արսենյան

    Մեր գլխին դրած փայփայելու ենք այս ընդդիմությանը, երազանքի ընդդիմություն է․ Գուրգեն Արսենյան

    -Քոչարյանը վերջերս հայտարարեց, որ ակտիվանալու են, սպասում են, որ ժողովրդի մոտ հասունանա ոտքի կանգնելու պահը: 

    -Ժողովրդի մոտ այդպիսի պահ չի հասունանալու: Ժողովրդի մոտ կարող է հասունանալ ընդդիմությանն ու Քոչարյանին քաղաքական աղբանոց նետելու ցանկությունը, որը մեր քաղաքական թիմը թույլ չի տալիս, դա էլ ազնվորեն ասեմ: Մենք մեր քաղաքական համակարգի կայունությունն ենք ապահովում՝ դա թույլ չտալով: 

    Մանրամասն