Հարցազրույց

  • Ավելի ուժեղ խորհրդարանական ընդդիմություն չի եղել. Հ. Իգիթյան

    Ավելի ուժեղ խորհրդարանական ընդդիմություն չի եղել. Հ. Իգիթյան

    որհրդարանական նախկին մեծամասնությունը պնդում էր, որ իրենք հաջողել են խորհրդարանական դիվանագիտության մեջ: Դուք, եթե ընդհանուր դիտարկենք, ի՞նչ ժառանգություն եք ստացել:

    -Հենց միայն իր լեգիտիմությամբ այսօրվա խորհրդարանը չի կարելի համեմատել նախորդի հետ: Նախորդ խորհրդարանից հանրությունը շատ քչերին էր ճանաչում, ավելին, նրանց դժվար էր խորհրդարանում տեսնել: Նախկինում մարդիկ միայն իրենց անձնական շահի համար էին գնում խորհրդարան: Այսօր, ես համոզված եմ, նման բան չկա: Ես վստահ եմ՝ մեր դաշինքում չկա մարդ, որը մտել է դաշինք իր անձնական շահը առաջ տանելու համար: 

    Մանրամասն
  • Մեզ սուպերվարչապետական համակարգ պետք չէ. Գ. Գորգիսյան

    Մեզ սուպերվարչապետական համակարգ պետք չէ. Գ. Գորգիսյան

    -Հայտարարում եք, որ եթե Ծառուկյանի թիկնապահ Էդիկ Բաբայանը ռեյտինգային ընտրակարգով չառաջադրվեր, ԲՀԿ-ի փոխարեն ձեր կուսակցությունը երկրորդ տեղում կլիներ. Իսկապե՞ս այդպես եք կարծում:

    -Հարցը անունը կամ մարդը չէ, հարցը երևույթն է: Ընտրապայքարը տոտալ ապաքաղաքական էր: Կարո՞ղ եք ասել, թե Գագիկ Ծառուկյանի թիկնապահին ինչու են այդքան ձայն տվել: Կան խոսակցություններ, որ տարբեր ազդեցություններ են եղել:

    Մանրամասն
  • Աշխատելու եմ քաղաքական գործչի իմ կերպարի ու կշռի վրա. Ա. Սիմոնյան

    Աշխատելու եմ քաղաքական գործչի իմ կերպարի ու կշռի վրա. Ա. Սիմոնյան

    Իմ քայլի» ռեյտինգային թեկնածուները 2017թվի համեմատ շատ մեծ քվեներ են ստացել։ Դուք 1տարի առաջ ստացել եք 1870 ձայն, այս անգամ՝ 21,812 ձայն։Կարծում եք՝ դա պայմանավորված էր Ձեր անձով թե՞ Նիկոլ Փաշինյանի վարկանիշով։

    -Դա պայմանավորված է մեր ընդհանուր գործունեությամբ։ Ինչ վերաբերում է իմ ստացած ձայներին, ապա չեք կարող ժխտել, որ վերջին 6 ամիսներին ես բավական ակտիվ եմ եղել։ Ես նաև շատ լուրջ քարոզարշավ եմ իրականացրել։

    Մանրամասն
  • Սկսելու եմ պատգամավորի անձեռնմխելիության վերացման գործընթաց. Հ. Աղազարյան

    Սկսելու եմ պատգամավորի անձեռնմխելիության վերացման գործընթաց. Հ. Աղազարյան

    -Ընտրական օրենսգիրքը չփոփոխվեց:

    -Բայց ես չեմ հիշում, որ խոստացել էին, թե Ընտրական օրենսգիրքը կփոփոխվի:

    -Ձեր քաղաքական առաջնորդները բազմիցս են հայտարարել մինչև ընտրությունները ԸՕ-ն փոխելու անհրաժեշտության մասին:

    -Հասկանալի է: Այս անգամ չի փոխվել, մյուս անգամ կփոխվի:

    Մանրամասն
  • Խորհրդարանում լինելու է «Սասնա ծռեր» խմբակցություն. Ս. Գրիգորյան

    Խորհրդարանում լինելու է «Սասնա ծռեր» խմբակցություն. Ս. Գրիգորյան

    Հարցազրույց «Սասնա ծռեր» կուսակցության պատգամավորության թեկնածու Ստեփան Գրիգորյանի հետ


    -Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ավարտվեց. Ձեր գնահատմամբ այն ինչպե՞ս անցավ:

    -Նախոր քարոզարշավների համեմատ՝ դրական տարբերությունն ակնհայտ էր, կարելի էր ազատ քարոզարշավ անցկացնել, թեպետ Գյումրիում, Կոտայքում փող բաժանելու մասին ենք լսել: Մարդիկ հրաժարվում էին այդ մասին բացահայտ խոսել, և մենք ահազանգեցինք պատկան մարմիններին: Դատախազությունն արձագանքեց, և դա, կարծես, կանխարգելիչ եղավ:

    Մանրամասն