Հարցազրույց

  • Պետք է ապահովել Մարտի 1-ի մեղադրյալների ու վկաների անվտանգությունը. Տ. Սիմոնյան

    Պետք է ապահովել Մարտի 1-ի մեղադրյալների ու վկաների անվտանգությունը. Տ. Սիմոնյան

    -Ամենայն հավանականությամբ ԱԺ-ն կընդունի «Իմ քայլի» նախագիծը, բայց ի՞նչ երաշխիք կա, որ ՍԴ-ն կհաստատի այն:

    -Որևէ երաշխիք չկա: Ես ՍԴ բոլոր անդամներին էլ ճանաչում եմ, բոլորն էլ շատ լավ մասնագետներ, փորձառու անձինք են և շատ լավ հասկանում են, որ երկրին անհրաժեշտ է ինստիտուցիոնալ զարգացում: 

    Մանրամասն
  • Հայաստանում տնտեսական վիճակը լավ է, շատ լավ. Հ. Գևորգյան

    Հայաստանում տնտեսական վիճակը լավ է, շատ լավ. Հ. Գևորգյան

    -ԱԱԾ-ի և Ոստիկանության ղեկավարներ Արթուր Վանեցյանը և Վալերի Օսիպյանն ազատվեցին պաշտոններից, ու սա դիտարկվում է որպես պառակտում ու ճգնաժամ իշխանության ներսում: Դուք զգո՞ւմ եք ճգնաժամ իշխանության ներսում:    

    -Այդ բառերը ծայրահեղ իրավիճակներ են բնութագրում, նման բան չկա: Գործադիր մարմինը կարծում է, որ այդ պաշտոնյաներն արդյունավետ չեն աշխատել և պետք է ազատվեն, ու փոխարենն ավելի արդյունավետ աշխատող մարդիկ գան: Դա ընդամենը քաղաքական որոշում էր:

    Մանրամասն
  • Հրաժարականի պատճառներ չկան. Լենա Նազարյան

    Հրաժարականի պատճառներ չկան. Լենա Նազարյան

    -Տիկին Նազարյան, մամուլն այսօր գրել էր Ձեր հրաժարականի մասին։ Ճի՞շտ է գրել։

    -Ոչ, ճիշտ չէ: Դա ավելին է, քանի պարզապես ստահոդ լուրը: Դրա նպատակը խառնակչությունն է, անվստահություն սերմանելը ու ապակողմնորոշելը: Նպատակը հանրությանն ուղղված մեսիջն է, թե քաղաքական ուժն անկայուն է, անվստահ է, թիմի անդամները հուսալի չեն, հեսա-հեսա հրաժարական կտան կամ կհեռացվեն: 

    Մանրամասն
  • Քաղաքական ռեֆորմները պետք է ծնվեն խորհրդարանում. Հ. Դանիելյան

    Քաղաքական ռեֆորմները պետք է ծնվեն խորհրդարանում. Հ. Դանիելյան

    -Ազգային ժողովում սկսվել է Ընտրական օրենսգրքում և Կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների մշակման աշխատանքը, որը համակարգելու եք Դուք: Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում այս անգամ:

    -Ընտրական ռեֆորմների մեջ թեմա առ թեմա ենք առաջշարժվելու: Առաջնային ենք համարում քաղաքականության ֆինանսավորման կարգավորումը, ինչն ուղղակիորեն առնչվում է թե' քարոզարշավների, թե' կուսակցությունների ֆնանսավորմանը: Կուսակցությունների մասին օրենքը, բացի ֆինանսավորումից, այլ կարևոր ուղղություններով ևս բարելավման կարիք ունի, և ուրիշ փոփոխություններևս կլինեն:

    Մանրամասն