Հարցազրույց

  • Անցումային արդարադատությունը պետք է ներդրված լիներ անցած աշնանը. Վ. Կարապետյան

    Անցումային արդարադատությունը պետք է ներդրված լիներ անցած աշնանը. Վ. Կարապետյան

    -Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում հայտարարեց, թե անցումային արդարադատության ներդրման համար անհրաժեշտ նախագծերը պետք է մինչև տարեվերջ պատրաստ լինեն, իսկ Արարատ Միրզոյանը մայիսի 24-ին այդ թեմայով լսումներ է հրավիրել: Ինչո՞ւ է այդ համակարգն անհրաժեշտ մեր երկրին:

    -Կարծում եմ՝ անցյալի գործերը չեն կարող քննել անցյալում նշանակված մարդիկ և անցյալում ձևավորված դատական համակարգը, իրավապահ համակարգի կախվածությունը նախկին պաշտոնյաներից ռիսկեր է պարունակում: Պետք է նոր համակարգ` անցումային արդարադատություն, նոր մարմին, որը կքննի հին գործերը: Մարդիկ հասկացել են, որ արդարադատությունը վերականգնվում է, և հազարավոր բողոքներ են ներկայացվել իրավապահ մարմիններին: Հիմա և՛ դատարաններն են գերբեռնված, և՛ քննչական մարմինները. մեզ պետք է հին գործերը ամբողջությամբ դնել մեկ օղակի վրա:

    Մանրամասն
  • Քոչարյանը ստացել է արդարադատության իրավունք, ինչից զրկել է բոլորին.Ն. Բաղդասարյան

    Քոչարյանը ստացել է արդարադատության իրավունք, ինչից զրկել է բոլորին.Ն. Բաղդասարյան

    Վերջին օրերի ամենաքննարկվող թեման Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման դռնբաց դատական նիստն էրՀետևե՞լ եք այդ նիստին և ի՞նչ տպավորություն ունեք:

    -Սա դեռևս բուն գործի դատական նիստը չէր: Սա նախապատրաստական մասն էր, որը իրավաբանական տերմինաբանությամբ կոչվում է նախնական լսումներ, և որի ժամանակ նախապատրաստվում է դատական նիստը: Ես, երկար տարիներ աշխատելով փաստաբան, չեմ տեսել նախնական դատական նիստ, որն այսպիսի ընթացակարգով անցներ: Նախկինում դատավորը որոշում է կայացրել առանց կողմերի մասնակցության:

    Մանրամասն
  • Վաղ թե ուշ՝ հնչելու է նաև Գագիկ Խաչատրյանի անունը. Հ. Գևորգյան

    Վաղ թե ուշ՝ հնչելու է նաև Գագիկ Խաչատրյանի անունը. Հ. Գևորգյան

    Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ:

    -«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղակավար Գագիկ Ծառուկյանն իր «ԱրարատՑեմենտ» գործարանը դեռ չի՞ նվիրել Ձեզ։

    -Նորություն չկա, անհամբեր սպասում եմ:

    Մանրամասն
  • Խորհրդարանը պասիվ չէ. Լենա Նազարյան

    Խորհրդարանը պասիվ չէ. Լենա Նազարյան

    -«Գնումների մասին» օրինագծում «Լուսավոր Հայաստանի» առաջարկած փոփոխություններում դուք իսկապե՞ս տեսել եք անվտանգության հետ կապված խնդիրներ, ինչպես հայտարարեց վարչապետը կառավարության նիստում։ 

    -Չեմ հասցրել մանրամասն ուսումնասիրել այս հարցը: Դեռ չունեմ պատասխան:

    Մանրամասն
  • Այդ տեղեկատվությունը պետք է հերքվի վարչապետի շուրթերով. Է. Մարուքյան

    Այդ տեղեկատվությունը պետք է հերքվի վարչապետի շուրթերով. Է. Մարուքյան

    -Դուք այսօր ներկայացնում եք օրինագծեր, որոնց նախկինում Նիկոլ Փաշինյանը կողմ է եղել և ընդդիմացել է այն նախկին իշխանությանը: Դուք այդպես փորձում եք Նիկոլ Փաշինյանի՞ն։ Ի՞նչ ենթատեքստ կա Ձեր գործողություններում։

    -Ենթատեքստը հետևյալն է՝ ինչ արատավոր բան եղել է նախկինում, հիմա փորձում ենք ռեվերս անել, հետ փոխել, դարձնել լավը: Հեղափոխությունը դրա համար չէ՞ր: Այսօրվա իշխանությունը, սակայն, պատրաստ չէ հետ փոխելուն:

    Մանրամասն