Հարցազրույց

  • Հետհեղափոխական ժամանակն անիմաստ ծախսվեց. Սուրեն Սահակյան

    Հետհեղափոխական ժամանակն անիմաստ ծախսվեց. Սուրեն Սահակյան

    -Ինչո՞ւ եք ձգտում լինել խորհրդարանում:

    -Ես մտածում էի՝ որպես հանրային գործիչ, հեղափոխությունը իմ վերջին հանգրվանն է, այսինքն՝ մտածում էի հեղափոխությունից հետո հավաքվել ու գնալ նստել տանը, զբաղվեմ ընտանիքով ու սիրելի գործով: Բայց հեղափոխությունից հետո զարգացումները ինձ համոզել են, որ դեռ անելիք կա: Հասկանում եմ, որ ամեն ինչ չի լինելու այնպես, ինչպես կուզեի: Ճանապարհը ես այլևս չեմ տեսնում փողոցում և կարծում եմ, որ ճիշտ ուղին խորհրդարան մտնելն է, որտեղ կլինի խնդիրները լուծելու օրակարգ: Դրա համար հիմնեցինք կուսակցություն ու մտանք ֆորմալ քաղաքական դաշտ:  Մանրամասն
  • Կոալիցիոն հուշագրերի տեքստերը ՀՅԴ-ն է մշակել, դրանք մեր սեփականությունն են. Ա. Համբարձումյան

    Կոալիցիոն հուշագրերի տեքստերը ՀՅԴ-ն է մշակել, դրանք մեր սեփականությունն են. Ա. Համբարձումյան

    -Պարոն Համբարձումյանինչպե՞ս եք գնահատում հետհեղափոխական կես տարին:

    -Հույսեր, սպասումներ, անցյալի մերժումներից հետո դրական փոփոխություններ տեսնելու ակնկալիքներ կային, որոնք մեծ հաշվով չարդարացան: Ցավոք, ծրագրային քաղաքականության առումով էական քայլեր չեն արվել: Այն կադրային ռեսուրսը, որի վրա անցնող ամիսների ընթացքում փորձում էր հենվել իշխանությունը, հաջողության հույսեր չի ներշնչում: 

    Մանրամասն
  • Կան հնարավորություններ, որ ունենանք մեր Սիլիկոնյան հովիտը՝ Քարակերտ գյուղը. Լ. Շիրինյան

    Կան հնարավորություններ, որ ունենանք մեր Սիլիկոնյան հովիտը՝ Քարակերտ գյուղը. Լ. Շիրինյան

    Հարցազրույց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանի հետ:

    -Ղարաբաղյան հակամարտության հնարավորինս արագ կարգավորո՞ւմ, թե՞ստատուս քվոյի պահպանում՝ հայանպաստ լուծման սպասումով:

    -Այդ հարցը գոյություն չունի, հարցը լուծված է, մնում են բանակցությունները։ Մենք մեր մտքում Քուռ-արաքսյան հանրապետությունը պետք է նկատի ունենանք։ Ղարաբաղի հարցը լուծված հարց է, մնում է տեխնիկական հարցերը լուծել։

    Մանրամասն
  • Լինելու ենք ժողովրդի ձայնը նոր խորհրդարանում. Լուսինե Հարոյան

    Լինելու ենք ժողովրդի ձայնը նոր խորհրդարանում. Լուսինե Հարոյան

    -Հետհեղափոխական կես տարվա Ձեր գնահատականը:

    -...Մենք առայժմ ձեռնպահ ենք մնում հեղափոխական կառավարության գործունեությանը կտրուկ գնահատականներ տալուց, քանի որ նախորդ համակարգն այնպես է խեղաթյուրել ամեն ինչ, բոլոր ոլորտները, որ համակարգային փոփոխություններ շատ արագ չեն կարող կատարվել: Մյուս կողմից՝ մեզ համար անհասկանալի է Փաշինյանի այն հայտարարությունը, թե ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները կատարվել են: Փաշինյանն ասում էր, որ Ընտրական նոր օրենսգիրք, Կուսակցությունների մասին նոր օրենք պետք է ընդունվի, օլիգարխները պետք է հեռու մնան քաղաքականությունից, բայց, ինչպես տեսնում ենք, այդպես չեղավ՝ օլիգարխը դարձավ սեփականատեր, ավելին՝նրա հետ հուշագիր ստորագրվեց: Հեղափոխության արժեքների ցանկացած խմբագրում մեզ համար ընդունելի չէ: Եթե ամփոփեմ, կարող եմ ասել, որ հետհեղափոխական Հայաստանն այժմ սպասողական վիճակում է:

    Մանրամասն
  • Ես արտերկրից 2 աշխատանքային առաջարկ ունեմ, բայց չեմ գնալու. Ա. Աշոտյան

    Ես արտերկրից 2 աշխատանքային առաջարկ ունեմ, բայց չեմ գնալու. Ա. Աշոտյան

    -Ի՞նչ է անելու ՀՀԿ-ն, եթե չհայտնվի ԱԺ-ում։

    -Մենք այս ընտրություններին չենք գնում, որովհետև աշխատանքի տեղավորման խնդիր ունենք։ Ես արդեն արտերկրից ունեմ աշխատանքային երկու առաջարկ՝ շատ ավելի բարձր աշխատավարձով, բայց չեմ գնալու երկրից։

    -Ինչպես Գևորգ Կոստանյա՞նը։

    -Ինձ որևէ մեկի հետ պետք չէ համեմատել: Ես և իմ կուսակցությունը առաքելություն ունենք։ 

    Մանրամասն