Հարցազրույց

  • Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը նույնպես կարող էին «Վերնատուն» ակումբում լինել

    Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը նույնպես կարող էին «Վերնատուն» ակումբում լինել

     Մարզահամերգային համալիրը վարձելու և կազմակերպչական աշխատանքների համար գումար է անհրաժեշտ։ Եթե իշխանություններից պահանջում են թափանցիկ լինել, թող իրենք էլ լինեն, թող հրապարակեն, թե ֆինանսական միջոցներն ումից են ստացել: Վազգեն Մանուկյանին ուղղվեց այդ հարցը, բայց նա խուսափեց կոնկրետ պատասխանից։ Թող հրապարակեն՝ ովքեր են տվել, ինչքան են տվել։ Չեն ասում, ինչն արդեն կասկածների տեղիք է տալիս։ Կարծում եմ, լավ կլիներ, որ այնտեղ լինեին նաև Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը։ Մանրամասն
  • Ծառուկյանը կարող է հայտարարել, որ Պետրոսյան Գևորգին ոչ միայն «հալալ» է, այլև «զուլալ» է. Մ. Կարապետյան

    Ծառուկյանը կարող է հայտարարել, որ Պետրոսյան Գևորգին ոչ միայն «հալալ» է, այլև «զուլալ» է. Մ. Կարապետյան

    -Տիկին Կարապետյան, դուք Ազգային ժողովի դահլիճում փորձեցիք հայերենի և նաև իրավունքի դասեր տալ Ձեր խորհրդարանական ընդդիմախոսներին, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստանի» գործընկերներին, սակայն կարծես չընկալվեց: Ծառուկյանը հայտարարեց, որ Պետրոսյան Գևորգին «հալալ է», քանի որ նա ներկայացնում է «հայ քրիստոնյա ազգին»: Հիասթափված չե՞ք:

    -Մի ճշտում՝ ես հայոց լեզվի դաս չեմ տվել, այլ ասել եմ, որ նման դաս տալ փորձողը պետք է տարրական սխալներ չանի իր խոսքում։ Հիասթափված չեմ, քանի որ ակնկալիքներս բարձր չեն։ Գագիկ Ծառուկյանը կարող է հայտարարել, որ Պետրոսյան Գևորգին ոչ միայն «հալալ» է, այլև «զուլալ» է։ Դրանից քիչ բան կփոխվի։

    Մանրամասն
  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անատամ մարմին չի լինելու. Է․ Մարուքյան

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անատամ մարմին չի լինելու. Է․ Մարուքյան

    «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի կիսում վարչապետի տեսակետը, թե Հայաստանում կոռուպցիա չկա, բայց արձանագրում է, որ այս իշխանությունը, ի տարբերություն նախորդների, ունի կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք: Մանրամասն
  • Ձկնաբուծարանները գտել են ջրի համար ցածր գին վճարելու ձևը․ Ս․ Ավետիսյան

    Ձկնաբուծարանները գտել են ջրի համար ցածր գին վճարելու ձևը․ Ս․ Ավետիսյան

    -Երբ քննիչ հանձնաժողովը ստեղծվեց, սպասվում էր, որ այն պետք է ուսումնասիրի և լուծում առաջարկի հիմնականում ապօրինի ջրօգտագործումը կասեցնելու համար: ԱԺ-ում անգամ հեղափոխությունից առաջ է հարց հնչել` ջրի մաֆիա կա՞, թե՞ ոչ: Պատասխանը եղել է` կա: Դուք ջրի մաֆիա հայտնաբերեցի՞ ք:

    -Դեռ չեմ կարող ասել, հանձնաժողովը դեռ աշխատում է, բայց ՋՕ-երի համակարգը շատ հզոր կառույց է, չասեմ` մաֆիա, բայց նման մի համակարգ կարող է լինել: Այդտեղ նաև որոշակի ընտրական համակարգ է աշխատում, ջուրը չեմ տա` քո ցանքատարածությունը կչորանա, ջուրը կտամ, փոխարենը մեզ ընտրեք, բայց հիմա դա այնքան էլ չի գործում:

    Մանրամասն
  • Ով խնդիր ունի, նախարարի հրաժարական է պահանջում

    Ով խնդիր ունի, նախարարի հրաժարական է պահանջում

    -ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսների մի խումբ կրթության, գիտության նախարարի հրաժարականն են պահանջում։ Դուք հրաժարականի հիմքեր տեսնո՞ւմ եք։

    -Հրաժարականի որևէ հիմք չեմ տեսնում։ Կան իրավիճակներ, որոնք մարդկանց չեն գոհացնում, բայց դրանք պետք է երկխոսության և պարզաբանումների հիման վրա լինեն, և ոչ թե յուրաքանչյուր հարց դառնա հրաժարականի պահանջ։ 

    Մանրամասն