
Մոնիտորինգ
-
Ընդդիմադիր խմբակցությունները կարող են հանդես գալ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, բայց այդ հանձնաժողովի անդամների թիվը պետք է հաստատվի Ազգային ժողովի քվեարկությամբ, որի մեծամասնությունը իշխանությունն է: Քննիչ հանձնաժողով ստեղծելու ԼՀԿ-ի մեկ նախաձեռնություն նստաշրջանի սկզբում տապալվեց հենց այս պատճառով: Մանրամասն
-
«Իմ քայլը» Գագիկ Ծառուկյանին զրկեց անձեռնմխելիությունից
Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը։ Կողմ էր քվեարկել 87 պատգամավոր, քվեարկությանը մասնակցել էին միայն «Իմ քայլը» խմբակցությունը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Իմ քայլի» 88 պատգամավորներից նիստից բացակայում էին միայն 2-ը՝ Սասուն Միքայելյանն ու Թագուհի Թովմասյանը։
Մանրամասն -
Գագիկ Ծառուկյանը՝ քրեորեն հետապնդվող և ձեռնմխելի
Գագիկ Ծառուկյանը 17-րդ պատգամավորն է, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկվել է Ազգային ժողովում: Նա նաև ԲՀԿ խմբակցության երկրորդ պատգամավորն է, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկվել է խորհրդարանում: Գագիկ Ծառուկյանի շուրջ խորհրդարանական զարգացումների առիթով հիշենք, թե նախորդ 25 տարիներին որ պատգամավորներն են զրկվել անձեռնմխելիությունից և ինչ հանգամանքներում: Մանրամասն -
Քանի՞ անգամ կարելի է նույն սխալը կրկնել․ Հայկ Գևորգյան
ՊԵԿ նախագահի պաշտոնից Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառն իսկապե՞ս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արարատյան մաքսատան պետին աշխատանքից ազատելու պահանջն էր, թե՞ այլ խնդիրներ կային:
- Կարծում եմ՝ պատճառներն ավելի խորն են, փուլերի փոփոխություն է: Իրավիճակը, որտեղ Դավիթ Անանյանն իրեն լավագույնս է դրսևորել, փոխվել է: Հիմա պետք է ուրիշն իրեն լավագույնս դրսևորի: Դավիթ Անանյանի փուլը, օրինակ, ստվերի զգալի կրճատումն է` 2017թ. համեմատ 2019թ. 46 տոկոսով կամ մոտ 500 մլրդ դրամով հարկային եկամուտների ավելացումը դրա վառ ապացույցն է:
Մանրամասն -
ՍԴ-ի ուրվականը Ազգային ժողովում
Մայիսի 27-ին Ազգային ժողովում դարձյալ խոսում էին Հրայր Թովմասյանից, Սահմանադրական դատարանից և Սահմանադրության հանրաքվեից: Առիթը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենսդրական փոփոխությունների փաթեթն էր: Փոփոխություններ են առաջարկվում «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքներում: Մանրամասն