
Մոնիտորինգ
-
Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին ձայների 79 կողմ 37 դեմ հարաբերակցությամբ ընդունեց 2020թ․ բյուջեի նախագիծը։ Կողմ քվեարկեց միայն խորհրդարանական մեծամասնությունը, ընդդիմադիր խմբակցությունները դեմ էին։ Մանրամասն
-
Կառավարությունը մերժել է խորհրդարանի առաջարկների մեծ մասը
Կառավարությունը Ազգային ժողովի երեք խմբակցություններից ու առանձին պատգամավորներից 2020թ. բյուջեի նախածի վերաբերյալ ստացել է 225 առաջարկություն: Դրանց կեսից ավելին՝ 151-ը, ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, 46-ը՝ ԲՀԿ-ն, 28-ը՝ «Իմ քայլը»: Մանրամասն -
2020թ. բյուջեի նախագծին դեմ ենք քվեարկելու․Գ․Գորգիսյան
- Պարոն Գորգիսյան, ինչո՞ւ է «Լուսավոր Հայաստանը» որոշել դեմ քվեարկել 2020թ. բյուջեի նախագծին։
- Նախագծի վերաբերյալ բազմաթիվ խնդիրներ էինք բարձրաձայնել, ընդհուպ մինչև նախագծի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի հակասությունը։ Կոչ էինք արել շտկել խախտումը, զուգահեռաբար ներկայացրել էինք 140-ից ավելի առաջարկ մարզերում, Երևանում տարբեր ենթակառուցվածքների կառուցման, վերանորոգման համար։ Մեր դիրքորոշումը պայմանավորված էր լինելու առաջարկների նկատմամբ վերաբերմունքով։ Կառավարությունը մեր առաջարկներից շատ քիչ բան է ընդունել։
Մանրամասն -
Հեղափոխակա՞ն, թե՞ պահպանողական. ԱԺ-ն ավարտեց 2020թ. բյուջեի նախագծի քննարկումը
2020-ին կառավարությունը նախատեսել է 1տրլն 697 մլրդ դրամ եկամուտներ հավաքագրել և 1 տրլն 880 մլրդ դրամ ծախսեր կատարել: Ցուցանիշները գործող բյուջեի համեմատությամբ ավելացել են 13-14%-ով: 2020թ. պլանավորվում է 4,9% տնտեսական աճ, իսկ դեֆիցիտը ֆինանսավորելու համար անհրաժեշտ մոտ 182 մլրդ դրամը նախատեսվում է ձեռք բերել ներքին աղբյուրներից: Մանրամասն -
Տնտեսական հեղափոխությունը երևո՞ւմ է անզեն աչքով
«Այսօր ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է, և այդ հեղափոխությունն այսօր կարելի է տեսնել նաև անզեն աչքով»,- թվարկելով 2019թ. տնտեսական զարգացումներն ու 2020թ. ծրագրերը` Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասն