Մոնիտորինգ

  • 2019թ.  բյուջեին կողմ կքվեարկեն բոլոր խմբակցությունները

    2019թ. բյուջեին կողմ կքվեարկեն բոլոր խմբակցությունները

    ԱԺ լիագումար նիստում 2019թ. բյուջեի  քննարկումն անցավ կիսադատարկ դահլիճում և տևեց ընդամենը մեկուկես օր։ Հարցերը շատ չէին, ավելի շատ ելույթներ ունեցան կառավարության ներկայացուցիչները, քան պատգամավորները։ Մանրամասն
  • Անդրանիկ Մարգարյանից Նիկոլ Փաշինյան. ի՞նչ է փոխվել բյուջետային համակարգում

    Անդրանիկ Մարգարյանից Նիկոլ Փաշինյան. ի՞նչ է փոխվել բյուջետային համակարգում

    Մինչև նոր խորհրդարանի և կառավարության ձևավորումը այս խորհրդարանի և կառավարության լիազորություններն ուժի մեջ են: Այդպիսով, բյուջեի նախագծի քննարկումներն ու ընդունումը կարող են համընկնել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի հետ, որը նախատեսված է նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը: Այսինքն, կա մտահոգություն, որ 2019թ. բյուջեի նախագիծը կարող է նաև չընդունվել: Խմբակցությունները տարված քարոզարշավով՝ կարող են նիստերին, քննարկումներին չմասնակցել ու քվորում չապահովել: Մանրամասն
  • 2019թ. բյուջեի նախագիծը կքննարկվի արձակված Ազգային ժողովում

    2019թ. բյուջեի նախագիծը կքննարկվի արձակված Ազգային ժողովում

    Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 13-ը 2019թ. բյուջեի նախագիծը կքննարկվի մշտական հանձնաժողովներումկընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ և և կքննարկվի նաև լիագումար նիստում: Բայց մինչ այս վերջին քննարկումը ԱԺ-ն, ամենայն հավանականությամբ, արձակված կլինի, և նախագիծը կքննարկվի աննախադեպ իրավիճակում՝ լուծարված խորհրդարանում: Մանրամասն
  • Վարչապետի հրաժարականը պահանջելը մեզ համար փուչ գործ է. Վարդան Բոստանջյան

    Վարչապետի հրաժարականը պահանջելը մեզ համար փուչ գործ է. Վարդան Բոստանջյան

    -Պարոն Բոստանջյան, իսկ ի՞նչ կարծիքի եք Հերմինե Նաղդալյանի՝ շուրջ 2 միլիոն դրամի հեռախոսազրույցների մասին:

    -Այդ թեման եկեք չարծարծենք։

    -Ինչո՞ւ, այդ գումարը վճարվել է պետբյուջեից։

    -Իմ գործընկերը իր զավակի հետ է խոսել։ Տեղի է ունեցել ցավալի պահ, երբ հեռախոսի տեխնիկական սարքը չի աշխատել։ Հակառակ դեպքում, ո՞նց կարող է պատահի, որ խելոք մարդը 2 միլիոն դրամի խոսի։ Ես գիտեմ, որ բյուջեից այդքան գումար չի կարող վճարվել, երբեք։


    Մանրամասն
  • Բյուջե 2018. Կառավարությունը սպասում է պատգամավորների առաջարկություններին

    Բյուջե 2018. Կառավարությունը սպասում է պատգամավորների առաջարկություններին

    Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում առնվազն 4 օրով ընդմիջվեցին 2018թ. բյուջեի նախագծի քննարկումները: Այդ ընթացքում պատգամավորներն ու խմբակցությունները փաստաթղթի վերաբերյալ իրենց առաջարկությունները կներկայացնեն կառավարություն: Կառավարությունը դրանք կքննարկի ու ծավալուն ամփոփաթերթով խորհրդարանին կտեղեկացնի, թե առաջարկություններից որոնք է ընդունել, որոնք՝ մերժել: Դրանից հետո հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, արդեն լրամշակված և որոշակի փոփոխություններով, հետ կուղարկվի ԱԺ և կդրվի քվեարկության:  Մանրամասն