Մոնիտորինգ

  • Պետական համակարգում անորակ աշխատողը բամբասանքի անառողջ մթնոլորտ է ստեղծում. Խոսրով Հարությունյան

    Պետական համակարգում անորակ աշխատողը բամբասանքի անառողջ մթնոլորտ է ստեղծում. Խոսրով Հարությունյան

    2018թ. բյուջեի նախագիծը քննարկելիս տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հարց բարձրացրեց՝ կա՞ գնահատական, թե ինչպես են ազդել տնտեսվարողներին տրվող հարկային արտոնությունները տնտեսական աճի վրա: Իսկ Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում պատգամավորը նաև նշեց, որ խնդիրը ոչ թե հարկային արտոնությունների սահմանափակումն է, այլ դրանց արդյունավետությունը: 

    - Պարոն Հարությունյան, Ձեր դիտարկմամբ՝ տարիներ շարունակ տրվող հարկային արտոնությունները ինչ-որ չափով նպաստե՞լ են տնտեսական աճին:

    - Կարծում եմ, որ չենք ստացել այն, ինչ ակնկալել ենք, հակառակ պարագայում այդ մտահոգությունը չէր լինի: Ես առաջարկեցի վերլուծել, թե յուրաքանչյուր կոնկրետ արտոնություն ինչ արդյունք է տվել: Մինչև այդ գնահատականները չլինեն, նոր արտոնություններ տալու հարցում պետք է ձեռնպահ լինել:  Մանրամասն
  • Կառավարությունը խոստանում է լուծել աղքատության, թոշակների խնդիրը, եթե տնտեսական աճ ապահովվի

    Կառավարությունը խոստանում է լուծել աղքատության, թոշակների խնդիրը, եթե տնտեսական աճ ապահովվի

    Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր մեկնարկեցին 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Վարչապետ Կարեն Կարապետյանն իր 5,5 րոպեանոց ելույթում առանձնացրեց փաստաթղթի կարևոր դրույթները:

    Մասնավորապես շեշտեց, որ 2018-ին ծրագրվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի ապագայում 5 տոկոսանոց տնտեսական աճ ապահովելու համար, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել կառավարության առջև ծառացած խնդիրները կայուն երկարաժամկետ զարգացման և սոցիալական առումներով:

    Գործադիրի ղեկավարը խոստանում է, որ եկամտային քաղաքականությունը կլինի հավասարակշռված՝ թե՛ ստվերային տնտեսության կրճատման, թե՛ գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից: 

    Մանրամասն
  • Բյուջե 2018թ. կզարգանա՞նք թե՞ կգոյատևենք

    Բյուջե 2018թ. կզարգանա՞նք թե՞ կգոյատևենք

    Կառավարությունը սեպտեմբերի 28-ին հաստատել է 2018թ. բյուջեի նախագիծը և ուղարկել Ազգային ժողով: Այս նախագծի ամենակարևոր ցուցանիշը եկամտային մասն է, որը 2017թ. համեմատ ավելացվել է 97 մլրդ դրամով և սահմանվել 1 տրլն 307 մլրդ դրամ՝ 1 տրլն 210 մլրդի փոխարեն: Ծախսերի համար նույնպես գործադիրը նախատեսել է ավելացում՝ 104 մլրդ դրամով. 1 տրլն 464 մլրդ դրամ՝ 2017թ. 1 տրլն 360 մլրդի փոխարեն: Բյուջեի նախագծով դեֆիցիտը կկազմի մոտ 157 մլրդ դրամ՝ 150 մլրդի փոխարեն: 2018-ի դեֆիցիտի 75,2 մլրդ դրամը նախատեսվում է ստանալ ներքին աղբյուրներից, իսկ 81,6 մլրդ դրամը կամ մոտ 168 մլն դոլարը պարտք կվերցնեն: 140 մլրդ դրամ նախատեսվում է ներքին և արտաքին պարտքի տոկոսավճարները մարելու համար: Եվ վերջապես՝ նախատեսվում է 4,5 % տնտեսական աճ: Մանրամասն
  • Կառավարության վարած քաղաքականությունը չի բավարարում «Ծառուկյան» դաշինքին. Մ. Մելքումյան

    Կառավարության վարած քաղաքականությունը չի բավարարում «Ծառուկյան» դաշինքին. Մ. Մելքումյան

    -Պարոն Մելքումյան, իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, թե ԱԺ նոր կանոնակարգ օրենքով ավելացել են ընդդիմադիր խմբակցությունների իրավունքները: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

    - Դեռ դժվար է ասել՝ իրավունքները ավելացել են թե ոչ. երբ սկսենք օգտվել այդ իրավունքներից, պարզ կդառնա: Նորությունը, թերևս, քննիչ հանձնաժողովի ստեղծումն է: Դրա համար պետք է լինելու խորհրդարանի ¼-ի կամ 27 պատգամավորի ստորագրությունը, նախաձեռնողն էլ ղեկավարելու է այս հանձնաժողովը: Հանձնաժողովում, սակայն, ըստ ԱԺ-ում ներկայացված համամասնության, մեծամասնություն են կազմելու կոալիցիոն խմբակցությունների անդամները: Նորամուծություն է նաև խմբակցության՝ օրենքի նախագծով հանդես գալու հնարավորությունը: Մանրամասն