Մոնիտորինգ

  • Մեր ընդդիմախոսների ազնվությանը չեմ հավատում. Ա. Հովհաննիսյան

    Մեր ընդդիմախոսների ազնվությանը չեմ հավատում. Ա. Հովհաննիսյան

    -Ձեր ընդդիմախոսները պնդում էին, որ ԸՕ-ի փոփոխությունները ՀՀԿ-ի շահերից էին բխում, քանի որ առաջարկվում էր խորհրդարանական ուժերի նվազագույն թիվը դարձնել 4՝ 3-ի փոխարեն: Համաձա՞յն եք:

    -Գիտեք, ես մեր ընդդիմախոսների ազնվությանը չեմ հավատում, չեմ հավատում, թե նրանք ՀՀԿ-ի լավագույն շահի մասին են մտածում։ Եթե ՀՀԿ-ի շահի մասին մտածում են, ճիշտ կլինի հանիրավի մեղադրանքներ չհնչեցնեն, սևերի ու սպիտակների չբաժանեն, առիթ-անառիթ չքննադատեն, համահարթեցման սկզբունքով բոլորին մի արշինով չչափեն և բազմաթիվ այլ գործողություններ, որոնք մեր ընդդիմախոսները ՀՀԿ-ի նկատմամբ իրենց թույլ են տալիս։ 

    Մանրամասն
  • Ընտրական օրենսգրքի նախագիծը հանձնաժողովում ընդունվեց միաձայն

    Ընտրական օրենսգրքի նախագիծը հանձնաժողովում ընդունվեց միաձայն

    «Վենետիկի հանձնաժողովում լավ են տրամադրված Հայաստանում ընթացող ընտրական բարեփոխումների նկատմամբ, և մենք սպասում ենք դրական արձագանքներ»,- Parliamentmonitoring-ին Վենետիկից փոխանցել է կառավարությանն առընթեր Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Վենետիկի հանձնաժողովի նիստին ելույթ է ունեցել ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: «Թույլ տվեք շատ հստակ արտահայտվելԱյսօր մեր Ազգային ժողովը չի ներկայացնում գրեթե ոչ մեկին», -ասել է Միրզոյանը: Նա ասել է, որ եթե խորհրդարանն ընդունի ԸՕ նախագիծը, դեկտեմբերի ընտրությունները կանցկացվեն նոր օրենսգրքով: Մանրամասն
  • Ազգային ժողովի վերջը՝ նոր փուլի սկիզբ

    Ազգային ժողովի վերջը՝ նոր փուլի սկիզբ

    Հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրային հեռուստատեսությամբ և ասաց այն, ինչն սպասվում էր հոկտեմբերի 2-ից հետո. նա հրաժարվեց վարչապետի պաշտոնից՝ արտահերթ ընտրություններից հետո նորից վարչապետ դառնալու հեռանկարով:

    Փաշինյանը ներկայացրեց արտահերթ ընտրություններին հասնելու ճանապարհային քարտեզը. «Իմ հրաժարականից հետո հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է կառավարության հրաժարականը, առաջիկա 14 օրերի ընթացքում 2 անգամ Ազգային ժողովում վարչապետ չի ընտրվում, ինչի բերումով Ազգային ժողովը արձակվում է, և հանրապետության նախագահի կողմից նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

    Մանրամասն