Մոնիտորինգ

  • Նոր զարգացումներ ՍԴ դատավորի ընտրության շուրջ. առաջադրվում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը

    Նոր զարգացումներ ՍԴ դատավորի ընտրության շուրջ. առաջադրվում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը

    ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած առաջին թեկնածուն Էմիլ Բաբայանն էր, որին պաշտպանում էր Հանրապետական խմբակցությունը: Մայիսի 4-ին Ազգային ժողովում կայացած ընտրությունը «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների բոյկոտի արդյունքում տապալվեց. Սահմանադրությամբ ՍԴ անդամն ընտրվում է ԱԺ պատգամավորների ձայների 3/5-ով կամ առնվազն 63 պատգամավորի «կողմ» քվեարկությամբ: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքով՝ Էմիլ Բաբայանին կողմ էր քվեարկել 53, դեմ՝ 3 պատգամավոր։ Մանրամասն
  • Պատգամավորները՝ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին

    Պատգամավորները՝ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին

    Նիկոլ Փաշինյանի կառավարության հիմնական խնդիրներից մեկը Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելն է: Վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ դրանց անցկացման հնարավորություններ կան: Օրերս էլ հարցին, թե կառավարության ծրագրի հաստատման դեպքում ինչպես են արտահերթ ընտրություններ անցկացվելու , Փաշինյանը պատասխանել էր՝ Սահմանադրությունը տարբեր մեխանիզմներ է առաջարկում:

    Parliamentmonitoring.am-ը փորձել է պարզել, թե արտահերթ ընտրությունների անցկացման ինչ հնարավորություններ են տեսնում խորհրդարանական խմբակցությունները: Մանրամասն
  • Մենք ունենք շանս ցույց տալու, որ ընդդիմադիր լինելը միայն հայհոյելը չէ. Խ. Հարությունյան

    Մենք ունենք շանս ցույց տալու, որ ընդդիմադիր լինելը միայն հայհոյելը չէ. Խ. Հարությունյան

    -Ասում են՝ հնարավոր է նոր կառավարությունը ուղղակի սպիտակ թուղթ ներկայացնի, որպեսզի պարտադրի ԱԺ-ին գնալ արտահերթ խորհրդարանական ընտրության։

    -Այդքան մեծ քաղաքական վստահությամբ իշխանության եկող թիմը չի կարող զբաղվել անլրջությամբ։ Մեզ աշխարհն է նայում։ Մեզ գնահատում են։ Սա պետք է հասկանանք։ Չեմ կարծում, որ որևէ մեկը իրեն թույլ կտա խորհրդարան սպիտակ թուղթ բերել՝ որպես կառավարության ծրագիր։ Մանրամասն
  • ՀՀԿ-ն խոստանում է՝ Հայաստանը մայիսի 8-ին վարչապետ կունենա

    ՀՀԿ-ն խոստանում է՝ Հայաստանը մայիսի 8-ին վարչապետ կունենա

    «Հայաստանի հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ»,- վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը մերժելուց 1 օր հետո՝ մայիսի 2-ին, հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

    ՀՀԿ-ն մայիսի 2-ին նիստ է հրավիրել և որոշել վարչապետի ընտրության երկրորդ փուլում թեկնածու չառաջադրել, պաշտպանել խորհրդարանի 1/3-ի առաջադրած թեկնածուին:  Մանրամասն
  • Իր դիրքորոշման մասին ՀՀԿ-ն կհայտարարի քվեարկությունից առաջ

    Իր դիրքորոշման մասին ՀՀԿ-ն կհայտարարի քվեարկությունից առաջ

    Մայիսի 1-ին Ազգային ժողովը վարչապետ է ընտրելու: Խորհրդարանական Հայաստանի դեռևս կարճատև պատմության մեջ օրենսդիրն  այս ընտրությունը կատարելու է երկրորդ անգամ՝ առաջինից հետո ուղիղ երկու շաբաթ  անց, վարչապետի պաշտոնն ընդամենը 1 շաբաթ զբաղեցրած Սերժ Սարգսյանի հրաժարականից 7 օր հետո: Վարչապետն ընտրվելու է ԱԺ հատուկ նիստում: 
    Ընտրության նախօրեին, վաղ առավոտյան «Ելք» խմբակցությունը նիստ հրավիրեց և միաձայն որոշեց վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Խմբակցության  ղեկավարն  արդեն որպես վարչապետի միակ թեկնածու Ազգային ժողովում հանդիպումներ ունեցավ «Ծառուկյան», «Դաշնակցություն» և Հանրապետական խմբակցությունների հետ: 
    Մանրամասն