Մոնիտորինգ

  • Հանրապետության նախագահը հաղորդում տվող չէ. Է. Շարմազանով

    Հանրապետության նախագահը հաղորդում տվող չէ. Է. Շարմազանով


    -Սերժ Սարգսյանն օրերս Դիլիջանում մի քանի ուշագրավ հայտարարություն 
     է արել: Նախ ասել է, թե մի քանի տարի հետո հասնելու ենք մեկ շնչի հաշվով 10 հազար դոլարին համարժեք ՀՆԱ-ի: Կա՞ն հիմքեր նման պնդում անելու համար:

    -Ես միայն մի բան կարող եմ ասել՝ պարոն նախագահի ցանկացած հայտարարություն ունի ռեալ հիմքեր: Այսինքն՝ չի կարող երկրի նախագահը անել հայտարարություն՝ պահի ազդեցությամբ  կամ զգացմունքային գնահատականներից ելնելով: Բնականաբար, եթե պետության ղեկավարը նման հայտարարություն է անում, ուրեմն դրա համար կան հիմքեր: Ինչի՞ մասին է խոսքը:

    Մանրամասն
  • Հիմա էլ պետք է նայենք, թե ով է բանակում ծառայել, որ գործ տանք, ով ոչ՝ ո՞չ. Ալիկ Սարգսյան

    Հիմա էլ պետք է նայենք, թե ով է բանակում ծառայել, որ գործ տանք, ով ոչ՝ ո՞չ. Ալիկ Սարգսյան

    - Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ուսանողների բողոքը հաշվի առնելով՝ իշխանությունը պատրա՞ստ է զիջումների գնալ:

    - Նախագծի քննարկման ընթացքում տարբեր առաջարկություններ են ներկայացվել, բայց ես չեմ ուզում դրանց մասին խոսել: Չեմ կարծում, թե այդ սահմանափակումից գիտությունն առանձնապես տուժելու է: Հատկապես որ որոշակի մանիպուլիացիաներ կան՝ ինչ-որ կեղծ դիսերտացիաներ, կեղծ բակալավրիատներ, մագիստրատուրաներ, հետո կեղծ ասպիրանտուրա, և դա ունի մի նպատակ՝ բանակում չծառայել: Իսկ զորակոչից խուսափելը շատ վատ բան է, այսօր ցանկացած հայ մարդ պետք է իր պարտքը կատարի երկրի նկատմամբ: Մանրամասն
  • Պետական համակարգում անորակ աշխատողը բամբասանքի անառողջ մթնոլորտ է ստեղծում. Խոսրով Հարությունյան

    Պետական համակարգում անորակ աշխատողը բամբասանքի անառողջ մթնոլորտ է ստեղծում. Խոսրով Հարությունյան

    2018թ. բյուջեի նախագիծը քննարկելիս տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հարց բարձրացրեց՝ կա՞ գնահատական, թե ինչպես են ազդել տնտեսվարողներին տրվող հարկային արտոնությունները տնտեսական աճի վրա: Իսկ Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում պատգամավորը նաև նշեց, որ խնդիրը ոչ թե հարկային արտոնությունների սահմանափակումն է, այլ դրանց արդյունավետությունը: 

    - Պարոն Հարությունյան, Ձեր դիտարկմամբ՝ տարիներ շարունակ տրվող հարկային արտոնությունները ինչ-որ չափով նպաստե՞լ են տնտեսական աճին:

    - Կարծում եմ, որ չենք ստացել այն, ինչ ակնկալել ենք, հակառակ պարագայում այդ մտահոգությունը չէր լինի: Ես առաջարկեցի վերլուծել, թե յուրաքանչյուր կոնկրետ արտոնություն ինչ արդյունք է տվել: Մինչև այդ գնահատականները չլինեն, նոր արտոնություններ տալու հարցում պետք է ձեռնպահ լինել:  Մանրամասն
  • Մենք որևէ օրենք չենք արտագրում, մենք օրենքը համաձայնեցնում ենք մեր կյանքին. Կարինե Աճեմյան

    Մենք որևէ օրենք չենք արտագրում, մենք օրենքը համաձայնեցնում ենք մեր կյանքին. Կարինե Աճեմյան

    - Տիկին Աճեմյան, ընդունում եք կարծիքը, թե «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»  օրենքի ընդունումը դրսից է պարտադրված և խորթ է մեր ընտանեկան ավանդույթներին:

    - Անկախ այն բանից, թե Հայաստանը գործընկերային հարաբերություններում ինչ պարտավորություններ է ստանձնել, օենքներ ընդունելիս՝ մենք հաշվի ենք առնում մեր երկրի առանձնահատկությունները, մեր ազգային ավանդույթները: Այս նախագիծը տարիներ շարունակ քննարկվել է ՀԿ-ների հետ, ինքս էլ բազմաթիվ քննարկումների եմ մասնակցել, և իմ դիրքորոշումը հստակ է՝ մեր երկրում բռնության դեպքերը շատացել են, և մենք պետք է պայքարենք դրա դեմ: Ընտանիքում յուրաքանչյուր անդամի իրավունքների պաշտպանությունը պետք է գերակայող գործոն լինի: Ես շատ կարևորում եմ այս նախագծի բռնությունները կանխարգելելու գաղափարը: Մենք պետք է ամուր պահենք մեր ընտանիքները, իսկ ամուր է լինում բռնությունից զերծ ընտանիքը: Մանրամասն
  • Չեմ կարծում, որ ԱԺ-ում գլոբալ փոփոխություններ կլինեն. Ս. Նիկոյան

    Չեմ կարծում, որ ԱԺ-ում գլոբալ փոփոխություններ կլինեն. Ս. Նիկոյան

    - «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում կատարված փոփոխությամբ իշխանությունը սահմանափակեց ընդդիմության՝ հանրաքվեի նախաձեռնություն ներկայացնելու իրավունքը: Ինչո՞ւ: 

    - Հարցրեք ընդդիմությանը, թե քանի անգամ է օգտվել իր այդ հնարավորությունից: Ցանկացած հարցի քննարկման կամ որոշում ընդունելու համար անհրաժեշտ է մեծամասնության աջակցությունը՝ լինի ավագանու կազմում թե ներկայացուցչական մարմնում: Ստացվում է, որ այդ իրավունքը ձևական էր, չէին օգտագործում կամ ավելի շատ օգտագործում էին պոպուլիզմի համար, որպես ականջահաճո հարց: Դրա փոխարեն կարելի էր քաղաքին վերաբերող շատ ավելի լուրջ խնդիրներ առաջ քաշել ու լուծում պահանջել: Կարծում եմ՝ ճիշտ որոշում է, որ հանրաքվե հրավիրելու իրավունքը տրվում է ավագանու 1/3-ին: Չափանիշ, որը գործում է նաև շատ խորհրդարաններում: Մանրամասն