Մոնիտորինգ

  • Որպես պատգամավոր  կուզեմ իմ աշխատավարձն էլ բարձրանա. Սուրեն Մանուկյան

    Որպես պատգամավոր կուզեմ իմ աշխատավարձն էլ բարձրանա. Սուրեն Մանուկյան

    -«Հայանատռ»-ից՝ Ազգային ժողով, ինչպե՞ս է  նոր աշխատանքը Ձեզ համար։

    -Նորմալ է, մինչև պատգամավոր դառնալս  էլ այս գործունեությանը որոշակիորեն ծանոթ էի։ 4 տարի եղել եմ Իջևանի փոխքաղաքապետ ու առնչվել եմ պաշտոնական գործունեությանը։

    -Պարոն Մանուկյան, Parliamentmonitoring-ի դիտարկման արդյունքների համաձայն, դուք 131 անգամ «կողմ» եք քվեարկել քննարկված  օրինագծերին։ Շատ չէ՞։

    -Տեղյակ եք, որ Դաշնակցությունը Հանրապետականի հետ կոալիցիոն ուժ է, և օրինագծերի մեծ մասը համատեղ քննարկումներից հետո է մտնում  լիագումար նիստերի դահլիճ։ Եթե հարցեր ենք ունենում, ընդհանուր քննարկում ենք, ու մեր առաջարկությունները  հաշվի են առնվում։

    Մանրամասն
  • Կառավարությունը գիշեր-ցերեկ աշխատում է. դա անհերքելի փաստ է. Ա. Կարապետյան

    Կառավարությունը գիշեր-ցերեկ աշխատում է. դա անհերքելի փաստ է. Ա. Կարապետյան

    -Ազգային ժողովը Ձեզ համար նոր միջավայր է: Հարմարվե՞լ եք:

    -ճիշտն ասած՝ հարմարվելու պրոցեսի մեջ եմ, որովհետև աշխատանքը նոր է սկսվել: Հարմարվում եմ, նորմալ է, փառք Աստծո:

    -Ի՞նչն է նորմալ:

    -Հարմարվելու պրոցեսը:

    -Ինչպե՞ս եք պատրաստվում ցույց տալ Ձեր ձեռագիրը, ինչի՞ վրա եք աշխատում:

    -Ժամանակի ընթացքում ցույց կտամ, բոլորը կտեսնեն:

    Մանրամասն
  • Ռազբորկայի մասնակիցները ՀՀԿ-ի հենարանն են. պատգամավորները քրեական միջադեպի մասին

    Ռազբորկայի մասնակիցները ՀՀԿ-ի հենարանն են. պատգամավորները քրեական միջադեպի մասին

    Ազգային ժողովի 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին ճեպազրույցներում քաղաքական թեմաները հետին պլան էին մղված. հարցը, որին ճեպազրույցներին մասնակից բոլոր խմբակցությունները անդրադարձան, սեպտեմբերի 14-ին Թուֆենկյան հյուրանոցի մոտ, տեղի ունեցած սպանությունն էր: Հիշեցնենք՝ ըստ քննչական կոմիտեի՝ սպանվածը Գագիկ Մոսինյանն է, իսկ Վահագն Աբգարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մամուլի տեղեկություններով՝ 3 անձինք փորձել են սպանել Վահագն Աբգարյանին, որը քրեական հեղինակություն է համարվում, և նրա անունը կապվում է Ալավերդիում աղմկահարույց մի շարք դեպքերի հետ: Սպանությունը տեղի էր ունեցել կեսօրից անց, Վերնիսաժի մոտակայքում, որտեղ այդ ժամերին մարդաշատ է: Մանրամասն
  • ԱԺ 6-րդ գումարման դերակատարները. ով ինչ ծրագրով է եկել խորհրդարան

    ԱԺ 6-րդ գումարման դերակատարները. ով ինչ ծրագրով է եկել խորհրդարան

    6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության 5 տարիների ընթացքում խորհրդարանական 4 քաղաքական ուժերի օրենսդրական գործունեությունը բխելու է նրանց նախընտրական ծրագրերից: Թե 4 ուժերից որը որքանով և ինչպես կկարողանա իրականացնել իր ծրագիրը, պարզ կդառնա առաջիկայում: Առաջիկայում էլ կփորձենք դիտարկել ՀՀԿ-ի, ԾԴ-ի, ԵԴ-ի և ՀՅԴ-ի ծրագրերի, գործունեության և քվեարկությունների համապատասխանությունը: Մինչ դա՝ տեսնենք, թե որ քաղաքական ուժը ինչ ծրագիր է ներկայացրել, որոնք են այդ ծրագրերի թույլ և ուժեղ, իրատեսական և չափազանցված կողմերը: Մանրամասն
  • 6-րդ գումարում. ով ով է նոր խորհրդարանում

    6-րդ գումարում. ով ով է նոր խորհրդարանում

    Նոր՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի 4 խմբակցություններում պատգամավորական գործունեությամբ կզբաղվեն 10 տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ՝ ՀՀԿ-ից մինչ ՀՀՇ: Խորհրդարանի միակ ՀՀՇ-ականը, եթե մանդատից չհրաժարվի, Արարատ Զուրաբյանն է: Նախկինում նա Կենտրոնի թաղապետն էր: 6-րդ գումարման խորհրդարանում կլինեն նաև մեկ նախկին քաղաքապետ՝ Վարդան Ղուկասյանը, երկու նախկին մարզպետ՝ Սերգեյ Բագրատյանն ու Ռոմիկ Մանուկյանը: 


    Մանրամասն