
Մոնիտորինգ
-
Հուլիսի 30-ին «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով՝ երկու ընթերցումը մեկ օրում, ընդունվեց 6 նախագիծ։ Նախագծերից երկուսը քննարկվում էին առաջին ընթերցմամբ, իսկ չորսն առաջին ընթերցում անցել էին գարնանը: Մանրամասն
-
7-րդ գումարման խորհրդարան․ բացարձակ լեգիտիմությունից վստահության դեֆիցիտ
7-րդ գումարման խորհրդարանը միակն է, որտեղ բացարձակ մեծամասնություն է կազմել ընտրություններին մասնակցած մեկ քաղաքական ուժ։ 2018թ․խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը վերցրել էր ԱԺ մանդատների 2/3-ից ավելին, ինչն իրավունք ու հնարավորություն էր վերապահում միանձնյա ընդունել նաև սահմանադրական օրենքներ, առանց ընդդիմությունից որևէ կախվածության՝ փոփոխություններ կատարել Սահմանադրությունում, սահմանադրական օրենքներում, ընտրել Հանրապետության նախագահ և այլն։ Մանրամասն -
Մեզ հայհոյողները, վիրավորողները պետք է համարժեք պատասխան ստանան․ Լենա Նազարյան
-Դուք հաճախ եք վրդովվել, երբ խորհրդարանում ատելության խոսք է հնչել: Բայց քարոզարշավի ընթացքում ձեր քաղաքական առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, ինքն է ատելության խոսք ու սպառնալիք տարածում: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
-Տարօրինակ է, երբ չի նկատվում, որ նա դա ասում է ի պատասխան: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «սա դու ես», «ինքդ ես», դա նշանակում է, որ ի պատասխան է ասում, ուրեմն, ինչ-որ մեկը ասում է նրա և մեր հասցեին, որին, իհարկե, պետք է պատասխան հնչի: Ինչպե՞ս չհնչի:
Մանրամասն -
Նրանք հեռանում են Ազգային ժողովից. ցուցակներում ընդգրկված չեն
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 25 ուժերից հատկապես 3-ի՝ խորհրդարանական «Իմ քայլի», «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» ընտրացուցակներում ամենաշատ ծանոթ անուններն են։ Նրանք 7-րդ, նաև նախորդ գումարումներից հայտնի պատգամավորներնն են։Սակայն երեք խմբակցություններում էլ առանցքային մի քանի գործիչներ պարզապես հրաժարվել են ընտրապայքարից՝ չընդգրկվելով կուսակցական ցուցակներում: Մանրամասն -
Եթե կուսակցությունը համակենտրոնացման ճամբար է, ուրեմն ես ճամբարափոխ եմ․ Սերգեյ Բագրատյան
-Կներեք, պարո՛ն Բագրատյան, Ձեզ անվանում են ճամբարափոխ գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան»-ից՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն: Ինչպե՞ս եք մեկնաբանում Ձեզ ուղղված այդ որակումները:
-Եթե արձանագրում ենք, որ քաղաքականության մեջ արժեհամակարգերը վերաձևակերպելու խնդիր կա, ուրեմն, չպետք է նայել կուսակցություններին: Քաղաքական ուժերը ժամանակավոր են, պետականությունն ու երկիրը՝ հավերժ: Քաղաքական ուժերը միջոց են՝ հասնելու պետականության հզորացմանը:
Մանրամասն