Մոնիտորինգ

  • Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը նույնպես կարող էին «Վերնատուն» ակումբում լինել

    Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը նույնպես կարող էին «Վերնատուն» ակումբում լինել

     Մարզահամերգային համալիրը վարձելու և կազմակերպչական աշխատանքների համար գումար է անհրաժեշտ։ Եթե իշխանություններից պահանջում են թափանցիկ լինել, թող իրենք էլ լինեն, թող հրապարակեն, թե ֆինանսական միջոցներն ումից են ստացել: Վազգեն Մանուկյանին ուղղվեց այդ հարցը, բայց նա խուսափեց կոնկրետ պատասխանից։ Թող հրապարակեն՝ ովքեր են տվել, ինչքան են տվել։ Չեն ասում, ինչն արդեն կասկածների տեղիք է տալիս։ Կարծում եմ, լավ կլիներ, որ այնտեղ լինեին նաև Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը։ Մանրամասն
  • Ծառուկյանը կարող է հայտարարել, որ Պետրոսյան Գևորգին ոչ միայն «հալալ» է, այլև «զուլալ» է. Մ. Կարապետյան

    Ծառուկյանը կարող է հայտարարել, որ Պետրոսյան Գևորգին ոչ միայն «հալալ» է, այլև «զուլալ» է. Մ. Կարապետյան

    -Տիկին Կարապետյան, դուք Ազգային ժողովի դահլիճում փորձեցիք հայերենի և նաև իրավունքի դասեր տալ Ձեր խորհրդարանական ընդդիմախոսներին, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստանի» գործընկերներին, սակայն կարծես չընկալվեց: Ծառուկյանը հայտարարեց, որ Պետրոսյան Գևորգին «հալալ է», քանի որ նա ներկայացնում է «հայ քրիստոնյա ազգին»: Հիասթափված չե՞ք:

    -Մի ճշտում՝ ես հայոց լեզվի դաս չեմ տվել, այլ ասել եմ, որ նման դաս տալ փորձողը պետք է տարրական սխալներ չանի իր խոսքում։ Հիասթափված չեմ, քանի որ ակնկալիքներս բարձր չեն։ Գագիկ Ծառուկյանը կարող է հայտարարել, որ Պետրոսյան Գևորգին ոչ միայն «հալալ» է, այլև «զուլալ» է։ Դրանից քիչ բան կփոխվի։

    Մանրամասն
  • ԱԺ նախագահը ԱԽ նիստերին չի մասնակցի․ նախագիծը մերժվեց

    ԱԺ նախագահը ԱԽ նիստերին չի մասնակցի․ նախագիծը մերժվեց

    Ազգային ժողովը տապալեց ԱԺ նախագահին Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու իրավունք ընձեռելու վերաբերյալ նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական և Անվտանգության խորհրդի կազմավորման ու գործունեության մասին օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 66, դեմ՝ 14 և ձեռնպահ՝ 20 պատգամավոր: Մանրամասն
  • Ով խնդիր ունի, նախարարի հրաժարական է պահանջում

    Ով խնդիր ունի, նախարարի հրաժարական է պահանջում

    -ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսների մի խումբ կրթության, գիտության նախարարի հրաժարականն են պահանջում։ Դուք հրաժարականի հիմքեր տեսնո՞ւմ եք։

    -Հրաժարականի որևէ հիմք չեմ տեսնում։ Կան իրավիճակներ, որոնք մարդկանց չեն գոհացնում, բայց դրանք պետք է երկխոսության և պարզաբանումների հիման վրա լինեն, և ոչ թե յուրաքանչյուր հարց դառնա հրաժարականի պահանջ։ 

    Մանրամասն
  • Պարոն Թովմասյանը գուցե ԵԱՀԿ համանախագահների՞ն դիմի

    Պարոն Թովմասյանը գուցե ԵԱՀԿ համանախագահների՞ն դիմի

    -Հրայր Թովմասյանի կողմնակիցները հակադարձում են, որ ամիսներ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նրան պաշտոնանկ անելու անհրաժեշտություն չէր տեսնում:

    -Նախ այդ ժամանակ Արարատ Միրզոյանը փոխվարչապետ էր, իսկ հիմա նա խնդրին նայում է օրենսդիր մարմնի դիրքերից: Բացի այդ` Հրայր Թովմասյանն այն ժամանակ քաղաքական հայտարարություններով հանդես չէր գալիս:

    Մանրամասն