Մոնիտորինգ

  • Պետական մարմինները լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն կունենան

    Պետական մարմինները լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն կունենան

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը կրկին «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ են ներկայացրել։ Այս անգամ նրանք առաջարկում են օրենքում այնպիսի լրացում կատարել, որ պետական մարմինները կարողանան իրականացնել լրագողի հավատարմագրումը դադարեցնելու վերաբերյալ իրենց տրված հնարավորությունը։ Գործող օրենքը լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու իրավունքը տալիս է միայն նրան հավատարմագրման ներկայացրած լրատվամիջոցին։ Մանրամասն
  • Հեռացման որոշում՝ էթիկայի հանձնաժողովի փոխարեն

    Հեռացման որոշում՝ էթիկայի հանձնաժողովի փոխարեն

    Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը համարվում է խորհրդարանական պաշտոն: Այն զբաղեցնող պատգամավորի աշխատավարձը մի քիչ ավելին է, քան շարքային պատգամավորինը: Սովորաբար, այդ պաշտոնն զբաղեցնող անձը թողել է այն մեկ այլ պաշտոն զբաղեցնելու՝ հիմնականում գործադիրում, կամ ուրիշ հանձնաժողով ղեկավարելու համար:ԱԺ որոշման միջոցով հանձնաժողովի նախագահին պաշտոնից հեռացնելը աննախադեպ երևույթ էր:

    Մանրամասն
  • ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծվեց. նախաձեռնողը ընդդիմադիր ՀՀԿ-ն է

    ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծվեց. նախաձեռնողը ընդդիմադիր ՀՀԿ-ն է

    Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախաձեռնությամբ և իրավունքի ուժով առաջին անգամ Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով: ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն` քննիչ հանձնաժողովը ստեղծվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով՝ ԱԺ-ի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողովին ներկայացնելու համար: Քննիչ հանձնաժողով ստեղծելու առիթը նախօրեին համացանցում տարածված ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցն էր: Մանրամասն
  • Նախատոնական աժիոտաժ Ազգային ժողովում

    Նախատոնական աժիոտաժ Ազգային ժողովում

    Դեկտեմբերի 21-ին ՀՀ հիմնի հնչյունների ներքո խորհրդարանը  ավարտեց Ազգային ժողովի 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքները: «Ծառուկյան»  խմբակցությունը դահլիճում չէր. դատական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագծի քվեարկությունից առաջ խմբակցությունը լքել էր նիստերի դահլիճը:

    Դեկտեմբերի 19-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը և հատկապես դրա 3-րդ օրը ծանր փորձություն էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի համար: Այդ օրը դահլիճում նստած շատերն էին նրան նիստը վարելու վերաբերյալ խրհուրդներ տալիս, իսկ նիստը ամբողջությամբ բաղկացած էր 13 քվեարկությունից, 1 վերաքվեարկությունից և 20 րոպեանոց 10 ընդմիջումից: 

    Մանրամասն