
Մոնիտորինգ
-
Հունվարի 16-ին Ազգային ժողովի 8-րդ գումարման հինգերորդ նստաշրջանն սկսել է աշխատանքը: Ընթացիկ նիստերի օրակարգում 25 հարց է, որոնցից միայն 4–ի հեղինակն են պատգամավորները։ Այս շաբաթվա նիստերի օրակարգում ընդդիմադիրների որևէ նախագիծ չկա, բայց և՛ «Հայաստան», և՛ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկա էին նստաշրջանի մեկնարկին և նույնիսկ մասնակցում էին քննարկումներին: Մանրամասն
-
Արթուր Վանեցյանը վայր է դնում մանդատը, «Պատիվ ունեմ» դաշինքը քանդվում է
«Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ «Հայրենիք» կուսակցությունը որոշել է շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Ավելին՝ կուսակցության որոշմամբ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ–ի հետ ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքը։ Մանրամասն -
Այս պայքարից հետո կարող է այնպես լինել, որ քաղաքական պրոցեսներից դուրս գանք․ Արթուր Վանեցյան
-Դուք ասում եք՝ չեմ վերադառնալու խորհրդարան:
-Եթե չհաջողենք այս պայքարում և հասկանանք, որ չի ստացվում, այդ ժամանակ որոշում կկայացնենք: Այս փուլում ես պոպուլիզմ կհամարեմ նման հայտարարություն անելը, որովհետև այս պայքարից հետո կարող է այնպես լինի, որ քաղաքական պրոցեսներից դուրս գանք, կարող է մանդատ դնենք, կարող է չդնենք: Պրոցեսը ցույց կտա:
Մանրամասն -
Մեղայականից մինչև խաղաղության օրակարգ. վարչապետ Փաշինյանն անկեղծացավ ԱԺ-ի ու հանրության առաջ
«Մեղավոր եմ, որ 2018-2019թթ. մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ հայտնի շրջաներն ու իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղադրանքի նման ձևակերպումը ամենևին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, ընդհակառակը, դրանով ավելի եմ սրում, որովհետև հանձնելով՝ գուցե, կփրկեի հազարավոր կյանքեր։ Չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»,- ապրիլի 13-ին Ազգային ժողովում կառավարության՝ 2021թ. գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասն -
ԱԺ-ի փոխարեն՝ Արցախ. ընդդիմության հերթական բոյկոտը
Ապրիլի 12-ին Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները նորից բոյկոտեցին խորհրդարանի լիագումար նիստերը:
Դրա մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ երկրի առջև ծառացել են բազում խնդիրներ, իսկ Հայաստանի իշխանությունը անընդունակ է լուծել դրանք:
Մանրամասն
Ըստ իշխանական պատգամավորների՝ ընդդիմությունը օգտագործում է Արցախի հարցը և անվտանգային խնդիրները՝ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար: